Jump to content

Ժիրոնայում հրեական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրեական պատմության թանգարանը (կատ.՝ Museu d'Història dels Jueus) Ժիրոնայում ստեղծվել է Կատալոնիայի հրեական համայնքի պատմությունը պահպանելու ու տարածելու նպատակով։

Հրեաներն աղոթելիս

Այսօր Իսպանիայի տարածքում գործում են հրեաների պատմությանը նվիրված մեծ թվով թանգարաններ։ Դա կապված է այն փաստի հետ, որ հրեական համայնքը հատկապես միջնադարում ֆինանսապես բավականին ազդեցիկ էր։ Դրանից բացի, հրեաները նշանակալի ներդրում են ունեցել Պիրենեյան թերակղզում ապրող ազգերի գիտության ու մշակույթի մեջ։ Այս թանգարանը դրանցից մեկն է։ Թանգարանի հավաքածուն ներառում է հրեաների կյանքի պատմությունը Ժիրոնայում սկսած 11-րդ դարից` ներառյալ 1391 թվականի կոտորածից մինչև 15-րդ դարի երկրորդ կեսը[1]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական ցուցադրությունը զբաղեցնում է 11 սրահ։ Դրանցից յուրաքանչյուրը ցուցադրում է Կատալոնիայում ապրած հրեաների կյանքի մի որևէ բաժին։

«Կյանքը հանրակացարանում» (La vida en comunitat)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրությունը ներկայացնում է Ժիրոնայում հրեական համայքնի ծագման մասին։ Այստեղ ներկայացված են Ժիրոնայում հրեաների ամեօրյա կյանքին առնչվող հնագիտական գտածոներ։

«Տոներ և ավանդույթներ» (Festes i tradicions)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահը նվիրված է հրեական ժողովրդի սովորույթներին։ Տարվա ընթացքում համայքնը տոնում և հիշատակում է պատմական ու կրոնական տոներ։ Ցուցադրության մեջ ներկայացված են ոչ միայն այն օբյեկտները, որոնք օգտագործվել են մի քանի դար առաջ, այլև տոնական այն պարագաները, որոնք «նորաձևությունից դուրս չեն եկել» և օգտագործվում են անգամ այսօր` կրոնական ծեսեր անցկացնելու, հանդիսություններ ու տոներ նշելու համար։

«Կենսական շրջան» (El cicle de la vida)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաներն ապրել են աստվածային պատգամների ու որոշակի կրոնական կանոնների համաձայն։ Այդ մասին են վկայում մի քանի փաստաթղթեր ու պատկերներ, որոնցից կարելի է հասկանալ, թե ինչպես են անցկացվել հարսանիքներ, մկրտություններ և եկեղեցական այլ ծեսեր։ Այս բոլոր նմուշները ներկայացված են թանգարանի 3-րդ սրահում։

«Հրեական թաղամաս (El call jueu)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեական Էլ Կալ թաղամաս

Այս սրահում ցուցադրված է հրեաների ամենօրյա կյանքը։ Այստեղ կարելի է տեսնել հրեական թաղամասը «թռչնի թռիչքի բարձրությունից»։ Այսպիսի քաղաք գետտոներ գոյություն են ունեցել միջնադարյան Կատալոնիայի մի քանի քաղաքներում։ Նեղ փողոցները, տներն ու արհեստանոցները բնորոշ էին միջնադարյան Կատալոնիայի հրեական կյանքին։

«Սփյուռք» (La diàspora)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում կարելի է ծանոթանալ հրեական համայնքի հիերարխիայի, ինչպես նաև` դարերի ընթացքում դրա կրած փոփոխությունների հետ։

«Սինագոգ» (La sinagoga)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահը նվիրված է սինագոգին։ Հենց սինագոգներում են կազմակերպվել համայնքի կրթությունը, աղոթքներն ու հավաքները, քննարկվել են համայքնի համար կարևոր հարցեր, նշվել են տեղական ու համընդհանուր հանդիսությունները։ Ցուցադրության մեջ կարելի է տեսնել ծեսերի ու կուռքերի տարրեր, ինչպես նաև` հնագիտական գտածոներ ու փաստաթղթեր, որոնք կապ են ունեցել 1435-1492 թվականներին Ժիրոնայում գոյություն ունեցած սինագոգի հետ[2]։

«Գերեզմանոց» (El cementiri)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահի ցուցադրությունն իրենից ներկայացնում է երևակայական զբոսանք 13-րդ դարի հրեական գերեզմանոցով։ Գերեզմանոցն իրական է և նախկինում գտնվել է քաղաքի հյուսիսային հատվածում։ Ցուցանմուշների թվում են միջնադարյան հրեական գերեզմանոցի 21 շիրմաքարեր[3]։

«Մշակութային ժառանգություն» (L'herència cultural)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացված է հրեա ժողովրդի գիտական, փիլիսոփայական ու գրական ժառանգությունը։ Մեծ ցուցափեղկերի վրա տեղեկություն է ներկայացված հայտնի հրեաների մասին։ Նրանց թվում է, օրինակ, հայտնի հրեա փիլիսոփա Մոշե բեն Նահմանը։

«Հանապազօրյա հաց» (El pa de cada dia)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում ներկայացված են միջնադարյան փաստաթղթեր, որոնք նկարագրում են Ժիրոնայում հրեաների մասնագիտական գործունեության տարբեր ձևեր։ Հիմնական զբաղմունքներից էին արհեստները, առևտուրն ու փոխանակումը։

«Մշակութային համագոյակցություն» (Coexistència de cultures)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Եվրոպայի ողջ տարածքում առաջացած քաղաքական ու սոցիալական փոփոխությունները, ճգնաժամային իրավիճակները հանգեցնում են նրան, որ մշակույթների համագոյակցությունը ծայրահեղ բարդ է դառնում։ 14-րդ դարից սկսած հաճախակի հարձակումներ են լինում հրեական համայնքի վրա, վերջինիս մեղադրում էին տարբեր հանցագործությունների ու սրբապղծության համար։ Սրահի ցուցադրությունը նվիրված է այս խնդիրներին։

«Նենգ հասարակություն և ինկվիզիցիա» (La societat conversa i la inquisició)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահը նվիրված է հրեաների դժվար ճակատագրին, որոնց հաճախ հետապնդել ու խոշտանգել են` քրիստոնեություն ընդունել տալու նպատակով։ Կեղծ վկայությունների ու բազմաթիվ պրովոկացիաների արդյունքում հրեաներն ստիպված են եղել թողնել երկիրը։

Արխիվային հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հայտնի է իր արխիվով, որի ֆոնդերը փաստեր են պարունակում սեփականության օբյեկտների, ինչպես նաև` հրեաների` կաթոլիկության անցնելու վերաբերյալ[4]։ Թանգարանում պահվում են Կաբալայի մի քանի հնագույն ձեռագրեր[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Archaeologists Locate Mikveh Ritual Bath In Girona Jewish quarter» (անգլերեն). Spanish News Today. 26.02.2014. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  2. JTA. (February 25th, 2014). «Ancient Mikveh Discovered In Spain» (անգլերեն). JewishPress.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Side Trip: Girona». Travel (անգլերեն). NYTimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  4. Ronit Treatman. (2012 թ․ հունիսի 28). «Back in Girona, after 500 years» (անգլերեն). en:The Times of Israel. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  5. «Kabbalistic parchment» (անգլերեն). pedresdegirona.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.