Ժան Ռաու
Ժան Ռաու ֆր.՝ Jean Raoux | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1677[1][2][3] |
Ծննդավայր | Մոնպելիե |
Վախճանվել է | փետրվարի 10, 1734[1][4][3] (56 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն, դիմանկար և ժանրային նկարչություն |
Ուսուցիչ | Antoine Ranc? |
Աշակերտներ | Jean Chevalier? |
Պարգևներ | |
Պաշտոն | ակադեմիկոս |
Jean Raoux Վիքիպահեստում |
Ժան Ռաու (հունիսի 12, 1677[1][2][3], Մոնպելիե - փետրվարի 10, 1734[1][4][3], Փարիզ[5]), ֆրանսիացի գեղանկարիչ, որը ծնվել է Մոնպելիեում։
Ստանալով ավանդաբար ընդունված նկարչական կրթություն՝ 1717 թվականին դարձել է Գեղանկարչության ու քանդակագործության ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Իր հեղինակությունը նախկինում հաստատել է Իտալիայում անցկացրած երեք տարիների ընթացքում Վենետիկում՝ Գիուստինիանի Սոլինիի պալատում կատարված բարձրորակ զարդարանքներով ու պատկերակալի վրա արված որոշ նկարներով՝ «Մարդու չորս տարիքը» (ազգային պատկերասրահ), որը նրան հանձնարարել էր ֆրանսիական Վանդոմ քաղաքի գլխավոր քահանան։ Նրա աշխատանքների ցուցակն ընդգրկում է եղանակներին, ժամերին ու տարրերին վերաբերող մի երկար շարք, կամ զվարճանքի ու քաջության այնպիսի տեսարաններ, որոնց պատկերման մեջ նրա երիտասարդ մրցակից Անտուան Վատտոն անհամեմատելիորեն գերազանցել է իրեն։ 1720 թվականին Անգլիայից վերադառնալուց հետո բնակվել է Թեմփլում, որտեղ գեղազարդել է մի քանի սենյակներ։ Մահացել է Փարիզում 1734 թվականին։ Ռաուի լավագույն սաներն էին Շեվալյեն և Մոնտդիդյեն։ Նրա ստեղծագործությունների վրա աշխատել են Պոյլիին, Մոյրոն, Դյուպուան և այլք։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
L’indiscrète (1728)
-
Նամակ կարդացող երիտասարդ կինը
-
Jeune fille qui fait voler un oiseau (1717)
-
Jeune fille au collier de perles
-
Les petites musiciennes
-
Pygmalion amoureux de sa statue (1717)
-
L'origine du peinture
-
Մադմուազել Պրևոն Բաքչանտայի դերում
-
Օրփեոս և Էվրիդիկա (մոտավորապես 1718–1720)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Klingsöhr-Leroy C. Raoux, Jean // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T070765
- ↑ 4,0 4,1 4,2 Jean Raoux (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 21.
- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Raoux, Jean». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 22 (11th ed.). Cambridge University Press. էջ 898. This article incorporates text from a publication now in the
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռաու» հոդվածին։ |
|