Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ
Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ ֆր.՝ Jean-Joseph Sanfourche | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո[4] |
Վախճանվել է | մարտի 13, 2010[1][4] (80 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Լեոնարդ դե Նոբլատ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և դիզայներ |
Պարգևներ |
Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ (ֆր.՝ Jean-Joseph Sanfourche, հունիսի 25, 1929[1][2][3][…], Բորդո[4] - մարտի 13, 2010[1][4], Սեն Լեոնարդ դե Նոբլատ[4]), ֆրանսիացի նկարիչ, բանաստեղծ, դիզայներ և քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բորդոյում 1929 թվականի հունիսի 25-ին։ Երբ Ժան-Ժոզեֆը 4 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ռոշֆոր քաղաք՝ ծովափնյա Շարանտի դեպարտամենտ։ Արթուրը՝ Ժան Ժոզեֆի հայրը, մեխանիկ ու գծագրիչ էր, և հենց ինքը տվեց նրան իր առաջին գեղարվեստական վարպետության դասերը։ 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից և նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո, ընտանիքը ձերբակալվեց գեստապոյի կողմից։ 1943 թվականին հայրը գնդակահարվել է, Իսկ Ժան-Ժոզեֆն ու մայրը ազատ են արձակվել և աքսորվել Լիմոժ քաղաք։ Այստեղ նա ապրել է մինչև չափահաս դառնալը՝ սովորելով հաշվապահություն և միաժամանակ փայտի փորագրություն և նկարչություն պետական արհեստագործական ուսումնարանում։ Չնայած աչքի աճող հիվանդությանը, որը նրան ժամանակի ընթացքում հաշմանդամ է դարձրել, սկսել է զբաղվել նաև գեղանկարչությամբ[5][6][7]։
Հասուն տարիքում տեղափոխվել է Փարիզ, որտեղ որոշ ժամանակ անց դարձել է տեքստիլ գործարանի տեխնիկական տնօրեն, իսկ արդեն քսանհինգ տարեկան հասակում՝ կարի արտադրության ղեկավար։ Արդյունաբերական ոլորտում 20 տարի աշխատելուց հետո անցել է քաղաքացիական ծառայության և որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ Հետագայում բնակվել է իր մանկության քաղաքում ՝ Լիմոժում, իսկ 1975 թվականից՝ ոչ հեռու գտնվող Սեն Լեոնար դե Նոբլա փոքրիկ քաղաքում։ 1992 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նրան դարձրեց Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[5][6][7]։
Մահացել է 2010 թվականի մարտի 13-ին՝ 80 տարեկան հասակում, Սեն Լեոնար դե Նոբլա քաղաքի հիվանդանոցում[5]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Ժոզեֆ Սանֆուրշը գեղարվեստական կրթություն չուներ և իր մասին ասում էր. «Ես նկարիչ չեմ, այլ մարդ, ով արվեստի եզրին բաներ է անում»[7]։
Նա Ար բրյուտ արվեստի շարժման նշանավոր ներկայացուցիչն էր։ Արդեն 6 տարեկանում նա սկսեց նկարել, իսկ ավելի ուշ գեղարվեստական ստեղծագործությունը դարձրեց իր կյանքի հիմնական զբաղմունքը։ Սանֆուրշը բազմակողմանի հեղինակ էր, նա գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների, քարից, փայտից և բրոնզից պատրաստված քանդակների հեղինակ է։ 1960-ական թվականների վերջից նա օգտագործել է անսովոր նյութեր, ինչպիսիք են կայծքարն ու ոսկորը, որոնց վրա պատկերել է փոքրիկ գունավոր մարդկանց։ Սանթուրշի աշխատանքները գտնվում են բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, որոնց թվում են Լոզանի Ար-բրյուտի հավաքածուն, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, Բրյուսելի գեղարվեստի պալատը և այլն[5][6][7]։
Ժան-Ժոզեֆ Սանֆուրշը համագործակցել և սերտ շփվել է բազմաթիվ հայտնի արվեստագետների հետ, որոնց թվում են նկարիչ Գաստոն Շեսակը, գրող Անտոնեն Արտոն, քանդակագործ Ժան Դյուբյուֆեն[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 G. C (2010 թ․ մարտի 27). «Jean-Joseph Sanfourche». Le Monde (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Sanfourche, Jean Joseph». Collection de l'art brut. Lausanne (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Turhan Demirel (2017 թ․ դեկտեմբերի 19). «Serie Outsiderkunst: Sanfourche (1929-2010)». Eppendorfer (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sanfourche, Jean-Joseph». Benezit Dictionary of Artists (անգլերեն). Oxford University Press.
- Հունիսի 25 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 2010 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի դիզայներներ
- Ֆրանսիացի արվեստագետներ