Ժակ Մաքդոնալդ
Ժակ Մաքդոնալդ ֆր.՝ Étienne-Jacques-Joseph Macdonald | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1765[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեդան |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1840[1][4][5][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Ժյան |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Macdonald |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, սպա և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Grand Chancellor of the Legion of Honour?, Ֆրանսիայի պեր, Grand Master of the Grand Orient de France? և գեներալ նահանգապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեքսանդրա Մակդոնալդ |
Ստորագրություն | |
Étienne Jacques Joseph Alexandre Macdonald Վիքիպահեստում |
Ժակ Մաքդոնալդ կամ Էթիեն-Ժակ-Ժոզեֆ-Ալեքսանդր-Մաքդոնալդ[6] (ֆր.՝ Étienne-Jacques-Joseph-Alexandre Macdonald նոյեմբերի 17, 1765[1][2][3][…], Սեդան - սեպտեմբերի 25, 1840[1][4][5][…], Ժյան), Տարենտի դուքս, Միապետության մարշալ և Ֆրանսիայի պեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Մաքդոնալդը սերել է յակոբիտների[7] շոտլանդական ընտանիքից, որոնք Պանծալի հեղափոխությունից հետո հաստատվել են Ֆրանսիայում։
Աչքի է ընկել 1792 թվականի նոյեմբերի 6-ի Ժեմապպեի ճակատամարտում, 1798 թվականին Հռոմում և Պապական մարզում եղել է ֆրանսիական զորքերի հրամանատարը։ 1799 թվականին Ա. Սուվորովի իտալական արշավանքի ժամանակ Տրեբիա գետի ճակատամարտում պարտություն է կրել և ետ է կանչվել Փարիզ։
1800-1801 թվականներին Մաքդոնալդը հրամանատար է եղել Շվեյցարիայում և Գրաուբյունդենում, որտեղից վտարել է ավստրիացիներին։
Տարիներ շարունակ անտեսվել է Նապոլեոնի կողմից, քանի որ ջանասիրաբար պաշտպանել է իր նախկին զինակից Մորոյին։ Սակայն 1809 թվականին զորակոչվել է ծառայության և Իտալիայում ստանձնել է կորպուսի հրամանատարությունը[8]։ Պարգևատրվել է Վագրամի ճակատամարտին մասնակցության համար։
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ եղել է ֆրանս-պրուսական X կորպուսի հրամանատարը և վերահսկել է բանակի ձախ թևի պաշտպանությունը։
Արևմտյան Դվինայի ստորին հոսանքի մոտ Մակդոնալդը ապահովել է Ռիգայի 10000 մարդուց բաղկացած տեղական կայազորի հսկողությունը։ Սեպտեմբերին նրանց միացել են ևս 12000 մարդ Շտեյնգելի հրամանատարությամբ, սակայն որոշ ժամանակ Ռիգայում մնալուց հետո միացել են Պ. Վիտգենշտեյնին[9]։ - Կարլ ֆոն Կլաուզևից, 1812 թվական։ Ընդհանուր ակնարկ ռուսական արշավանքի իրադարձությունների վերաբերյալ
|
Նապոլեոնի գահից հրաժարումից հետո Ժակ Մաքդոնալդը նշանակվել է Ֆրանսիայի պեր։ Հարյուր օրերի ընթացքում մեկուսացել է իր կալվածքում, որպեսզի չդրժի խոստումը և չհակազդի Նապոլեոնին։
Դաշնակից զորքերի կողմից Փարիզի երկրորդ գրավումից հետո, Մաքդոնալդին հանձնարարել են ցրել Լուար գետի մոտ պարտություն կրած նապոլեոնյան բանակը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգեոնի Մեծ արծիվ շքանշան (2.02.1805 թվական)
- Պատվո լեգեոնի սպայական շքանշան (14.06.1804 թվական)
- Կոմանդորի Սուրբ հոգու շքանշան (1820 թվական)
- Սուրբ Լյուդովիկոսի Մեծ խաչի շքանշան (1820 թվական)
Կերպարը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նապոլեոն. ճանապարհ դեպի բարձունք» (Ֆրանսիա, Իտալիա, 1955 թվական), դերակատար՝ Ժակ Բերտրան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rousset изд. «Souvenirs du maréchal M., duc de Tarente» (Пар., 1892)
- «Макдональд, Этьен-Жак-Жозеф-Александр». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Ֆրասիայում նրան հաճախ անվանում են Էթիեն, Ռուսաստանում ավելի տարածված է անվան Ժակ ձևը։
- ↑ Չշփոթել յակոբինյանների հետ։ Յակոբիտները 1688 թվականին «Փառահեղ հեղափոխության» արդյունքում Անգլիայի աքսորյալ թագավոր Յակոբ Երկրորդի և նրա սերունդների հետևորդներն են եղել, Ստյուարտներ թագավորական դինաստիայի անգլիական գահին վերաբազմելու կողմնակիցները։
- ↑ Macdonell, A. G. (Archibald Gordon), 1895-1941. (1996). Napoleon and his marshals. London: Prion. ISBN 1853752223. OCLC 36661226.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Կարլ ֆոն Կլաուզևից ОБЩИЙ ОБЗОР СОБЫТИЙ ПОХОДА 1812 Г. В РОССИЮ․
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Մաքդոնալդ» հոդվածին։ |
|