Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Թրյուգվե Բրատելի (հունվարի 11, 1910(1910-01-11)[1][2][3], Nøtterøy, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[4] - նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1][2][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ, 1971-1972 և 1973-1976 թվականներին Նորվեգիայի վարչապետ։
Բրատելին ծնվել է Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեի Նյոտերյոյում, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Այն ավարտելուց հետո որոշ ժամանակ գործազուրկի կարգավիճակում է եղել։ Այնուհետև աշխատել է որպես սուրհանդակ, կետորսական նավի նավաստի, շինարար։ 1928 թվականին անդամագրվել է նորաստեղծ աշխատավորական կուսակցությանը և արդեն 1930 թվականին ընտրվել է որպես կուսակցության խորհրդի քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստա-գերմանական ուժերը գրավեցին Նորվեգիան, Բրատելին դարձավ կուսակցության հակաճգնաժամային խորհրդի նախագահ։ 1942 թվականին գերմանացիների կողմից ձերբակալվում է՝ համաձայն Ադոլֆ Հիտլերի ներկայացրած օրենքի, ըստ որի յուրաքանչյուր անձ, ով դեմ է ֆաշիստական գաղափարախոսությանը, պետք է ձերբակալվի։ 1943-1945 թվականներին եղել է նացիստական տարբեր ճամբարներում[7]։
Գերությունից ազատվելուց և Նորվեգիա վերադառնալուց հետո՝ 1945 թվականին Աշխատավորական միությունում դառնում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ։ 1950 թվականին Օսլոյի տեղամասից ընտրվե�� է Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր՝ աշխատելով այնտեղ մինչև 1980 թվականը։ 1960—1963, 1963-1964 թթ. եղել է Նորվեգիայի տրանսպորտի նախարար, 1962 թվականին որոշ ժամանակով իրականացրել է Նորվեգիայի ֆինանսների նախարարի պարտականությունները։ 1971-1972 և 1973-1976 թթ. եղել է Նորվեգիայի վարչապետ։ 1970 թվականի հունիսին Նորվեգիան ցանկություն հայտնեց անդամագրվել Եվրոպական Միությանը, և Բրատելին նշանակվեց Նորվեգիայի կողմից բանակցությններ վարող։
Թրյուգվե Բրատելին համարվում էր հմուտ քաղաքական գործիչ։ Գրել է մի շարք ինքնակենսագրական և քաղաքական գրքեր։ Ֆաշիստական ճամբարի մասին նրա հեղինակած գիրքը Նորվեգիայում համարվում է բավականին հեղինակավոր գիրք։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Anderson G. Trygve Bratteli
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ https://www.aftenposten.no/kultur/i/nQ36x/Lager-kunst-av-familiealbumet
- ↑ «Kristian Ottosen, Gjensyn med Vaihingen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
- Growth to limits: the Western European welfare states since World War 2: Volume 4 by Peter Flora.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|