Jump to content

Թրմօղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրնմօղի

Թրմօղի, քաղցր կամ դառը սպիրտային խմիչք։ Քաղցր թրմօղիները պատրաստում են սպիրտային թուրմերի խառնուրդից և մրգահատապտուղային հյութերից, շաքարի օշարակից, բազմաթորված սպիրտից, կիտրոնաթթվից և փափկացրած ջրից։ Դառը թրմօղիները պատրաստում են տարբեր խոտերի, արմատիքների, սերմերի, տերևների, ցիտրուսային պտուղների կեղևների և դեղային-տեխնիկական այլ հումքերի սպիրտային թուրմերի խառնուրդից, բուրավետ սպիրտներից, եթերայուղերի սպիրտային լուծույթներից և այլն։ Քաղցր թրմօղիների հնացման ժամկետը 2 օր է, դառինը՝ 1 օր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 228