Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ
Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Թուրքական պետությունում պաշտոնապես նա զբաղեցնում է շատ բարձր դիրք՝ 5-րդ պաշտոնատար անձն է Թուրքիայի հանրապետության նախագահից հետո։ Իրականում Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի դիրքը երբեմն շատ ավելի բարձր է։ Տասնամյակներ առաջ նրանք զբաղեցրել են իրականում 2-րդ տեղը, իսկ ցանկության դեպքում, կարող էին իրականացնել ռազմական հեղաշրջում և գրավել Թուրքիայի հանրապետության նախագահի պաշտոնը։
Պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պետը ստանձնում է Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, որը խաղաղ ժամանակ պատկանում է Թուրքիայի հանրապետության նախագահին։
Հիմնական գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Թուրքիայի զինված ուժերի ղեկավարում և հրամանատարում, 2. Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստության քաղաքականության և ծրագրերի հաստատում, 3. Թուրքիայի զինված ուժերի հետախուզական, օպերատիվ, կազմակերպչական, ուսումնական և թիկունքային ծառայությունների ղեկավարում 4. ՆԱՏՕ-ի՝ NATO գծով Թուրքիայի գործընկեր պետությունների, ինչպես նաև այլ բարեկամաբար տրամադրված պետությունների զինված ուժերի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համադրում։
Թուրքիայի հանրապետության պետական կառավարման բուրգում զբաղեցրած դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր շտաբի պետը Թուրքիայի հանրապետության պետական կառավարման բուրգում, համաձայն պետական արարողակարգի, զբաղեցնում է 5-րդ տեղը։ Նրանից վեր գտնվում են Թուրքիայի հանրապետության նախագահը, Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահը, այսինքն՝ երկրի օրենսդիր իշխանության՝ խորհրդարանի ղեկավարը, Թուրքիայի Վարչապետը։
Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայիս պետը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր շտաբի ներկայիս պետն է բանակի գեներալ Հուլուսի Աքարը (Hulusi Akar)[1]։ Թուրքիայի սահմանադրության համաձայն։
Հատուկ նշանակության զորքերի գլխավոր հրամանատարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ նշանակության ուժերի գլխավոր հրամանատարությունը (թուրքերեն՝ Özel Kuvvetler Komutanlığı), որին այլ կերպ անվանում են ՛՛Գինեգույն բերետներ՛՛ (թուրքերեն՝ Bordo Bereliler), քանի որ այդ ծառայության զինծառայողները կրում են այդ գույնի հատուկ գլխարկներ, իրենցից ներկայացնում են հատուկ ռազմագործողությունների զորամաս, որը գտնվում է Թուրքիայի զինված ուժերի կազմում։ Այս զորատեսակը Թուրքիայի զինված ուժերի ոչ մի տեսակին կամ զորատեսակին չի ենթարկվում։ Նրան հրամանները տրվում են ուղղակիորեն Թուրքիայկ գլխավոր շտաբի պետի կողմից[2]։ Հատուկ նշանակության ուժերի գլխավոր հրամանատարության կուրատորը կամ վերատեսուչը Թուրքիայի Գլխավոր շտաբի Հատուկ ռազմագործողությունների վարչությունն է (թուրքերեն՝ Özel Harp Dairesi)։ ՛՛Գինեգույն բերետները՛՛ համագործակցում են նաև Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող հատուկ նշանակության հետևյալ ուժերի հետ.
- ՛՛Ստորջրյա հատուկ նշանակության ուժեր՛՛ հետ (թուրքերեն՝ Su Altı Savunma) (համառոտ՝ SAS),
- ՛՛Ստորջրյա հարվածային ուժեր՛՛ (թուրքերեն՝ Su Altı Taarruz) (համառոտ՝ SAT)։
Հետախուզության վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Գլխավոր շտաբի պետին անմիջականորեն ենթարկվում է նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը։
Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Թուրքիայի գլխավոր շտաբը ղեկավարում է ժամանակագրորեն 29-րդ Գլխավոր շտաբի պետը։ Տե՛ս Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Turkish General Staff
- ↑ Onlar TSK'nın bel kemiği Արխիվացված 2015-10-06 Wayback Machine, Sabah) (In Turkish)