Թումանյանի հրապարակ (Մոսկվա)
Թումանյանի հրապարակ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Beskudnikovsky District? |
Մակերես | |
Թումանյանի հրապարակ, հրապարակ Մոսկվայի հյուսիսային ադմինիստրատիվ շրջանում՝ Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև, Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցների հատման մոտ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարի վերջում հրապարակից ոչ հեռու տեղակայված է եղել Բեսկուդնիկովո գյուղը (մոտ է ժամանակակից համանուն նրբանցքին՝ Բեսկուդնիկովո բուլվարի և Սելիգերսկայա փողոցի միջև)։ 1874 թվականին ներկայիս Թումանյան հրապարակի տարածքում կառուցվել է աղյուսի գործարան, որը հիմնադրվել է մոսկվացի վաճառական Ա. Տ. Դենիսովը[2]։
1969 թվականին Մոսկվայի հյուսիսային ադմինիստրատիվ շրջանում՝ Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև, Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցների հատման մոտ գտնվող հրապարակը Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ անվանակոչվել է ամենայն հայոց բանաստեղծի անունով։
Տեղայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակը գտնվում է Դմիտրովսկի ու Կորովինսկի խճուղիների միջև՝ Պյալովսկայա ու Սելիգերսկայա փողոցներին կից[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակում ուշագրավ ոչինչ չկա։ Այստեղ գտնվող «Երևան» կինոթատրոնը[3] գրանցված է Դմիտրովյան խճուղի տուն 82 հասցեով[4]։ 2017 թվականին ավարտին կհասցվի Սելիգերսկայա մետրոյի կայարանի շինարարությունը, որը հրապարակ ելք կունենա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Общемоскоский классификатор улиц Москвы. Площадь Туманяна.
- ↑ 2,0 2,1 2,2 «Площадь Туманяна на mosgid.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Թումանյանի հրապարակ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Туманяна площадь