Թորիում
Թորիում, քիմիական տարր է, որի նշանն է Th և ատոմային թիվը՝ 90։ Մենդելեևի պարբերական աղյուսակի 3-րդ խմբի տարր է, պատկանում է ակտինիդներին. ծանր, թույլ ռադիոակտիվ տարր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ թորիումը բյուրեղից առանձնացրել է Իյոնս Յակոբ Բերցելիուսը 1828 թվականին. այն հետագայում ստացել է թորիտ անվանումը։ Տարրը հայտնաբերողն այն անվանել է սկանդինավյան դիցաբանության ամպրոպի աստված Թորի պատվին։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորիում գրեթե միշտ պարունակում են հազվադեպ հանդիպող տարրերի բյուրեղները։ Երկրակեղևում թորիումի պարունակությունը 8-13 գ/տ է, ծովային ջրում` 0.05 մկգ/լ։ Հրաբխային ապարներում թորիումի պարունակությունը նվազում է թթուներից (18 գ/տ) հիմնական (3 գ/տ)։ Զգալի քնակությամբ թորիում է կուտակվում պեգմատիտային ու հետհրաբխային գործընթացների արդյունքում, ընդ որում նրա քանակությունը մեծանում է ապարներում կալիումի քանակի աճին զուգընթաց։ Ապարներում թորիումի գոյության հիմնական ձևը ուրան-թորիումի բաղադրիչ մասի տեսքով է։ Հետհրաբխային գործընթացներում որոշակի նպաստող հանգամանքների պարագայում (լուծույթների հարստացում հալոգեններով, ածխաթթվով) թորիումն ի վիճակի է տեղափոխվելու հիդրոթերմալ լուծույթներում և ֆիքսվելու ուրան-թորիումի և կարկեհան-դիօպսիդային օրթիդ պարունակող տեղանքում։ Այս դեպքում թորիումի հիմնական հանքային ապարներն են կազմում մոնացիտային ավազը և ֆերիտորիտը (թորիումի սիլիկատ)։ Թորիումը կուտակվում է նաև գրեյզենային տեղանքներում, որտեղ խտանում է ֆերիտորիտում կամ ձևավորում է տիտան, ուրան այլ տարրեր պարունակող ապարներ։ Մտնում է գրանիտ ձևավորող ապարների մեջ, այդ պատճառով էլ արգելված է որոշ տեղերի գրանիտը կիրառել շինարարության մեջ։
Գոյացման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորիում հիմնականում պարունակում 12 ապարներ։ Այդ ապարների ձևավորման վայրեր հայտնի են Ավստրալիայում, Հնդկաստանում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, ՀԱՀ-ում, Բրազիլիայում, Պակիստանում, Մալայզիայում, Շրի Լանկայում, Ղրղզստանում և այլ երկրներում[1]։
Արդյունահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորիում պարունակող մոնացիտային խտանյութից թորիում ստանալու համար կիրառվում են թթուներ կամ ալկալիներ։ Հազվադեպ հանդիպող տարրերից այն դուրս են բերում տրիբուտիլֆոսֆատով և սորբումով։ Այնուհետև թորիումը մնացած ապարներից անջատում են դիօքսիդի, տետրաքլորիդի և տետրաֆտորիդի տեսքով։
Մետաղական թորիումը այնուհետև առանձնացնում են հալոգենիդներից կամ օքսիդներից մետաղի ջերմամշակման եղանակով (կալցիում-, մագնեզիում- կամ նատրիոթերմիա) 900-1000 °С պայմաններում։
էլեկտրալիզով ThF4 կամ KThF5 KF (կալիումի ֆտորիդ) հալույթում 800 °С գրաֆիտային անոդում։
Թորիումի գինը նվազել է 73,37 $/կգ (2009), մինչդեռ 2008 թվականին այն կազմել է 96,55 $/կգ[2]։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորիումը պատկանում է ակտինիդների խմբին, սակայն էլեկտրոնային թաղանթներով այն նման է Ti-ի, Zr-ի, Hf-ի հատկանիշներին։
Թորիումը ընդունակ է դրսևորելու +4, +3 և +2 աստիճանի թթվայնություն։ +3 և +2 թթվայնության աստիճանները դրսևորվում են բրոմի և յոդի հալոգենիդներում, որոնք ստացվում են ամուր փուլում ուժեղ վերականգնիչների ազդեցությամբ։ Th4+ իոնը տարբերվում է հիդրոլիզի հակվածությամբ և կոմպլեքս միացությունների գոյացությամբ։
Թորիումը դժվար է լուծվում հիմնական թթուներում։ Այն լուծվում է НСl (6-12 մոլ/լ) և HNO3 (8-16 մոլ/լ) լուծույթներում ֆտորի իոնի առկայությամբ։ Հազվադեպ է լուծվում արքայաջրում։
Տաքացման արդյունքում փոխազդեցության մեջ է մտնում ջրածնի, հալոգենների, ազոտի, ալյումինի և մի շարք այլ տարրերի հետ։ Օրինակ` ջրածնային մթնոլորտում 400-600 °С ջերմության պայմաններում ձևավորվում է ThH2 հիդրիդը։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորիումը սպիտակա-արծաթավուն, փայլուն, փափուկ, ձուլվող, հրավտանգ (պիրոֆորային) մետաղ է, այդ պատճառով նրա փոշին խորհուրդ են տալիս պահել կերոսինի մեջ։ Օդում մաքուր մետաղը դանդաղ մգանում է, տաքացման դեպքում` բռնկվում և այրվում սպիտակ բոցով` ձևավորելով դիօքսիդ։ Համեմատաբար դանդաղ է կոռոզիայի ենթարկվում սառը ջրում, մինչդեռ տաք ջրում թորիումի կոռոզիայի արագությունը բարձր է։
Մինչև 1400 °С ջերմաստիճանում թորիումն ունի խորանարդաձև կենտրոնաձիգ ցանցի տեսք։ 1.4 °С ջերմաստիճանում թորիումը գերհաղորդական հատկություն է դրսևորում։
Հալման ջերմաստիճանը 1.750 °С է, եռման ջերմաստիճանը` 4.788 °С: Իոնիզացման էներգիան M → M+ , M+ → M2+, M2+ → M3+, M3+ → M4+ համապատասխանաբար կազմում է 587, 1110, 1978 և 2780 կՋ/մոլ։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դրությամբ հայտնի էին թորիումի 30 իզոտոպներ և նրա նուկլիդների` միջուկային իզոմերիայի երեք տեսակ։
Թորիումի նուկլիդներից մեկը` թորիում-232-ը, ունի կիսաքայքայման մեծ շրջան Երկրի տարիքի վերաբերմամբ. այդ պատճառով բնական թորիումը բաղկացած է միայն այդ նուկլիդից։ Նրա որոշ իզոտոպներ բնության մեջ բնորոշվում են հետքային քանակությամբ, քանի որ մտնում են ռադիումի, ակտինիումի ռադիոակտիվ շարքի մեջ։ Դրանք ունեն ներկայումս հնացած հետևյալ անունները.
- ռադիոակտինիում 227Th
- ռադիոթորիում 228Th
- իոնիում 230Th
- ուրան Y 231Th
- ուրան X1 234Th
Առավել կայուն իզոտոպներ են 232Th (կիսաքայքայման շրջանը 14,05 միլիարդ տարի է), 230Th(75 380 տարի), 229Th (կիսաքայքայման շրջանը` 7340 տարի), 228Th (1,9116 տարի)։ Մնացած իզոտոպների կիսաքայքայման շրջանը 30 օր է[3] :
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 206)։ |
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |