Թորթում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)
Ավան | ||
---|---|---|
Թորթում | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Թորթումի գավառակ | |
Այլ անվանումներ | Թորդում, Թորթոմ, Նեֆս Թորթում, Ոտոգ, Տորտում | |
Մակերես | 1467 կմ² | |
ԲԾՄ | 1450 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 17 054 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղասարցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25430 | |
Պաշտոնական կայք | tortum.bel.tr | |
| ||
Թորթում, ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի օժանդակ Թորթում գետի վերին հոսանքի տարածքում, գետի ձախ օժանդակի ստորին մասում, Հարկևոր լեռան ջրառատ ձորահովտում։
Հանդիսանում էր գավառակի վարչական կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանը շրջապատված էր այգիներով և պտղատու ծառերով։ Թորթումը հայտնի էր յուրահատուկ համ ու հոտ ունեցող կարմիր, սպիտակ տանձ ու խնձորով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական հայահալած քաղաքականության պատճառով հայերի մի մասը ընդունել էր մուսուլմանություն, իսկ շատերն էլ լքել էին ավանը։ XX դարի սկզբին ավանը վերածվել էր 20-25 տուն ունեցող անշուք գյուղի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ 8000 բնակիչ, որից 5000-ը՝ հայեր։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորթում մոտակայքում կան բորակի հանքեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանը շրջափակված է բավականին հնություններով, որոնցից հիշարժան են բնական վիթխարի ժայռ պատվանդանի վրա կառուցած Թորթումի ավերակ բերդը և Էշկիձորո ու Ընկուզկա բերդերը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 476
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|