Թոմ Ուոքեր
Թոմ Ուոքեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1990 (33 տարեկան) Kilsyth, Cumbernauld and Kilsyth |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար |
Գործիքներ | կիթառ[1] և վոկալ[1] |
Կայք | iamtomwalker.com |
Tom Walker (musician) Վիքիպահեստում |
Թոմ Ուոքեր (դեկտեմբերի 17, 1990, Kilsyth, Cumbernauld and Kilsyth), բրիտանացի երաժիշտ և երգահան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոքերը ծնվել է Գլազգոյում, բայց մեծացել է Մանչեսթերում, հաճախել է Լոնդոնի համալսարան, որտեղ մասնակցել է գրական դասընթացներին[2]։
Իր առաջին՝ Sun Goes Down սինգլը, հրապարակել է 2016 թվականի մարտին, որից հետո հաջորդել են մեծ հեղինակություն վայելող երգեր, որոնցից էր՝ «Fly Away With Me» երգը, որը հրապարակել է 2016 թվականի հունիսին։ 2017 թվականի մայիսի 19-ին նա հրապարակեց «Blessings» մինի ալբոմը Relentless Records-ի տարբերանշանով։
Ուոքերը վերջին երկու տարիների ընթացքում կատարելագործել է իր երգերը հայտնի երգիչների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ Ջոն Մեյերը, Պաոլո Նուտինին, Անգուս Յանգը (AC/DC), Ռորի Գրեհեմը (անգլ. Rag 'n' Bone Man), Անդըվոլդը (անգլ. Underworld) և Պրոդիջին (անգլ. Prodigy)[3]։ Ի վերջո, 2015 թվականին Ուոկերը նկարահանվեց Relentless Records-ի հետ, Ջոս Սթոունի և Սո Սոլիդ Կրուի տարբերանշանով։
2017 թվականին հրապարակած սինգլը BBC-ի կողմից ներառվեց Sound of 2018-ի ցանկի մեջ, իսկ MTV-ի կողմից Brand New List 2018-ի մեջ։ Նա գրել և համատեղ աշխատել է Շահիդ Հանի հետ (անգլ. Naughty Boy)[2]։
Թոմ Ուոկերը նվագել է այնպիսի արտիստների հյուրախաղերի ժամանակ, ինչպիսիք են՝ Ջորջ Էզրան, Գալլանտը և Ջեյք Բագը[4]։ Սեպտեմբերի 28-ին Ուոկերը սկսեց իր շրջագայությունը Միացյալ Նահանգներում՝ Կոնեկտիկուտում՝ The Script-ի աջակցությամբ։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ուոլկերը հրապարակեց իր Leave a Light On սինգլը Relentless Records-ի պիտակավորմամբ։ Սինգլը համատեղ գրվել և լույս է ընծայվել Սթիվ Մակի կողմից (որը եղել է Քլին Բենդիթի Symphony , Փինկի What About Us, և Էդ Շիրանի Shape of You երգերի պրոդյուսերը), նա ընտրվել է նաև որպես իտալական արտադրության Վերջին Անկում (իտալ. L’ultima discesa) ֆիլմի սաունդթրեքի կատարող, ֆիլմ, որը մարզիկ Էրիկ Լե Մարկի մասին էր, և որը կինոթատրոններում ցուցադրվել է փետրվարի 18-ին[2]։ Թրեքը ներառվել է նաև Spotify-ի New Music Friday երգացանկում և որպես New Music Friday Germany տիտղոսաթերթ[5]։ Leave a Light On երգի տեսահոլովակը, որի պրոդյուսերն է Չառլ Մելինգը (Պաոլո Նուտինի, Օլլի Մերս, The Script) նկարահանվել է Խորվաթիայում[6]։
2018 թվականի նոյեմբերի 30-ին համատեղ աշխատատել է Մարկո Մենգոնիի հետ Hola (I Say) սինգլի վրա։ 2019 թվականի մարտի 1-ին իր ստուդիայում թողարկել է առաջին ալբոմը, որն անվանվում է What a Time to Be Alive:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիայում թողարկված ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 - What a Time to Be Alive
EP
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 - Blessings EP
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 - Sun Goes Down feat. Kojey Radical
- 2016 - Fly Away With Me
- 2016 - Play Dead
- 2017 - Just You and I
- 2017 - Blessings
- 2017 - Rapture
- 2017 - Heartland
- 2017 - Leave a Light On
- 2018 - My Way
- 2018 - Angels
- 2019 - Just You and I (պատճեն)
Համատեղ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 - Walk Alone (Rudimental feat. Թոմ Ուոլկեր)
- 2018 - Hola (I Say) (Մարկո Մենգոնի feat. Թոմ Ուոլկեր)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.pipfest.no/
- ↑ 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը» (իտալերեն). 2017 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|pubblicazione=
ignored (օգնություն) - ↑ «INTERVIEW: Tom Walker | Welcome to UK Music Reviews». www.ukmusicreviews.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|pubblicazione=
ignored (օգնություն) - ↑ Կաղապար:Cita pubblicazione
- ↑ «Արխիվացված պատճենը» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}
: Unknown parameter|pubblicazione=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ուոքեր» հոդվածին։ |
|