Թոմաս Հադսոն
Թոմաս Հադսոն անգլ.՝ Thomas Hudson | |
---|---|
Ծնվել է | 1701[1][2][3][…] |
Ծննդավայր | Դևոն, Անգլիա[4] |
Վախճանվել է | հունվարի 26, 1779[5][6][7][…] |
Մահվան վայր | Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, նկարիչ, դիմանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր[4] |
Ուսուցիչ | Ջոնաթան Ռիչարդսոն[4] |
Աշակերտներ | Ջոշուա Ռեյնոլդս[4], Peter Toms? և Ջոզեֆ Ռայթ[4] |
Thomas Hudson (painter) Վիքիպահեստում |
Թոմաս Հադսոն (1701[1][2][3][…], Դևոն, Անգլիա[4] - հունվարի 26, 1779[5][6][7][…], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դիմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հադսոնը ծնվել է 1701 թվականին Դիվոնում[8]։ Ճշգրիտ ծննդավայրը հայտնի չէ։ Նա սովորել է Լոնդոնում, եղել է Ջոնաթան Ռիչարդսոնի աշակերտը և իր կամքին հակառակ ամուսնացել է Ռիչարդսոնի դստեր հետ մինչ 1725 թվականը[9]։
1740-1760 թվականները բեղուն տարիներ էին Հադսոնի համար։ Իսկ 1745-1755 թվականներին նա ամենահաջողակ դիմանկարիչն էր Լոնդոնում։
Նա աշխատում էր Ջոզեֆ վեն Ակենի մոտ և շատ աշակերտներ ուներ՝ Ջոշուա Ռեյնոլդսը, Ջոզեֆ Րայթը և Փիտեր Թոմսը[8][10]։
1748 թվականին մեկնում է Նիդերլանդներ, իսկ 1752 թվականին՝ Իտալիա[8]։ 1753 թվականին նա Քրոս Դիփում տուն է գնում, որը գտնվում էր Ալեքսանդր Փոփի վիլլաի մոտ[11]։ Նա թոշակի է անցնում 1750-ական թվականներին։ Ուիլյամ Հիքեյը նկարագրում է նրան հետևյալ կերպ. «Նա կարճահասակ էր, մեծ որովայնով, թավ կեղծամով։ Չափազանց լավ բնավորության տեր անձնավորություն էր[11][12]»: Թոմաս Հադսոնը մահացել է 1779 թվականին Թվիկենհեմում։ Նրա անձնական հավաքածուի գերակշիռ մասը վաճառվել է երեք տարբեր աճուրդներում։
Նրա գործերից կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես օրինակ, Դիմանկարների ազգային պատկերասրահում (Լոնդոն)[9], Ազգային ծովային թանգարանում (Մեծ Բրիտանիա), Թեյթ պատկերասրահում, Բարնսթեյփլ Գիլդհոլում, Բրիստոլի թանգարան-պատկերասրահում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հադսոնը մահացել է 1779 թվականին 77 կամ 78 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Thomas Hudson
- ↑ 3,0 3,1 Swartz A. Thomas Hudson — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.npg.org.uk/collections/search/person/mp07144/thomas-hudson?role=art
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Thomas Hudson — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 8,2 Manners and Morals: Hogarth and British Painting1700–1760 (Exhibition catalogue). London: Tate Gallery. 1987. էջ 244.
- ↑ 9,0 9,1 Jonathon Richardson, London - National Portrait Gallery, accessed January 2010
- ↑ Hodgson, J. E.; Eaton, Frederick A. (1905). The Royal Academy and its Members 1768-1830. London: John Murray.
- ↑ 11,0 11,1 «William Hickey and Thomas Hudson». Twickenham Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Quennel, Peter, (ed) The Prodigal Rake: Memoirs of William Hickey.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thomas Hudson online (Artcyclopedia)
- Thomas Hudson on Artnet
- John Singleton Copley in America, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which contains material on Thomas Hudson (see index)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Հադսոն» հոդվածին։ |
|