Թշնամին` դարպասի մոտ
Թշնամին` դարպասի մոտ (անգլ.՝ Enemy at the Gates), 2001 թվականին նկարահանված պատերազմական ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի, Ստալինգրադի ճակատամարտի ամենաթեժ շրջանը։ Խորհրդային զորքերը ուժերի վերջին լարումով պաշտպանում են Վոլգայի մոտ գտնվող քաղաքը։ Խորհրդային դիպուկահար Վասիլի Զայցևը, որ հովիվ է Ուրալից, մեծ կորուսներ է պատճառում գերմանական զորքերին։ Նիկիտա Խրուշչովը, Ստալինգրադի պաշտպանության ղեկավարներից մեկը, առաջարկում է քաղղեկ Դանիլովին գտնել մի հերոսի, ում անունը կամրացներ քաղաքի պաշտպանների մարտական ոգին, և այդ հերոսը դառնում է Զայցևը։ Գերմանական հրամանատարությունը առաջին գիծ է ուղարկում իր լավագույն դիպուկահար մայոր Քյոնիգին, Զայցևին ոչնչացնելու հանձնարարությամբ։
Երկու դիպուկահար սկսում են հետևել միմյանց։ Քյոնիգն սպանում է Զայցևի օգնական Կուլիկովին։ Դրանից հետո գերմանացին Զայցևին թակարդի մեջ է գցում։ Միայն տեղական միլիցիոներ Տանյա Չերնովայի շնորհիվ Վասիլին փրկվում է։ Տանյայի և Վասիլիի միջև զգացմունքներ են ծնվում։ Այդ ժամանակ Խրուշչովը պահանջում է Դանիլովից արագացնել գերմանացի դիպուկահարի հետ մենամարտի ելքը, քանի որ դրան հետևում են քաղաքի բոլոր պաշտպանները։ Դանիլովը ինքն է տարված Տանյայով և իմանալով Զայցևի հետ նրա սիրային կապի մասին, սպառնում է դիպուկահարին, որ նրան կմատնի քննչական մարմիններին։
Տեղաբնակ երիտասարդ հետախույզ Սաշա Ֆիլիպովը ձեռք է բերում Քյոնիգի վստահությունը և նրան ապատեղեկատվություն է տալիս Զայցևի գործունեության մասին։ Քյոնիգն արդյունքում իմանալով, որ Սաշան նրան խաբել է, սպանում է տղային և կախում է նրա դիակն ավելի վերևում` հրավիրելով Զայցևին մենամարտի վերջնական փուլն անցկացնել երկաթգծային կայարանում։ Զայցևը գնում է Քյոնիգի դեմ վերջին մարտին` երդվելով սպանել նրան ամեն գնով։ Տանյան, որը փորձում է տեղափոխվել Վոլգայի մյուս ափ, ծանր վիրավորվում է։ Դիպուկահարների վերջին մենամարտի ընթացքում Դանիլովն օգնում է Զայցևին և զոհում է իր կյանքը, որպեսզի ապաքողարկի գերմանացուն։ Քյոնիգը կրակում է, և մտածելով, թե սպանել է Զայցևին, առանց թաքնվելու մոտենում է նրա մարմնին, սակայն պարզվում է, որ դա ծուղակ է։ Վասիլին կրակում է ֆաշիստի վրա։
Անցնում է երկու ամիս։ 1943 թվականի փետրվար։ Ստալինգրադի ճակատամարտն ավարտվում է Խորհրդային Բանակի հաղթանակով։ Վասիլին գտնում է առողջացող Տանյային զինվորական հիվանդանոցում։
Ֆիլմի փաստական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ լեյտենանտ Վասիլի Գրիգորևիչ Զայցևը պատմական կերպար է, 62-րդ բանակի հայտնի դիպուկահար, ով պարգևատրվել է Սովետական Միության հերոսի աստղով` Ստալինգրադի մարտերի համար[7][8]։ Երբ 1942 թվականի աշնանը խորհրդային դիպուկահարների դեմ Ստալինգրադում պայքարի համար ուղարկվում է սպա, ում ինքը Զայցևը իր հիշողություններում հիշատակում է որպես մայոր Քյոննիգ, Զայցևին հանձնարարվում է սպանել ֆաշիստական «գերդիպուկահարին»[9]։ Զայցևը փորձում է գլուխ բերել այս հանձնարարությունը իր օգնական Նիկոլայ Կուլիկովի օգնությամբ, ինչը մանրամասնորեն նկարագրել է իր հիշողություններում[8]։ Արդյունքում այս դրվագը մարմնավորվում է Ստալինգրադյան ճակատամարտի մասին պատմող արևմտյան մի շարք աշխատանքներում, այդ թվում և Ուիլյամ Քրեյգի «Թշնամին դարպասի մոտ. Ճակատամարտ Ստալինգրադի համար» գրքում, որն էլ դարձել է ֆիլմի հիմքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդ Լոու-Վասիլի Զայցև
- Էդ Հարիս-մայոր Քյոնիգ
- Ռեյչել Ուայզ-Տանյա Չերնովա
- Ջոզեֆ Ֆայնս-Կոմիսար Դանիլով
- Բոբ Հոսկինս-Նիկիտա Խրուշչով
- Ռոն Փերլման-Կուկիլով
- Եվա Մատտես-Ֆիլիպովի մայրը
- Գաբրիել Թոմսոն-Սաշա Ֆիլիպով
- Մատիաս Հաբիխ-Գեներալ Փաուլյուս
- Միխայիլ Մատվեև-պապիկ
- Մարիո Բանդի-Անտոն
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալինգրադի ճակատամարտի որոշ վետերաններ համարում են, որ ֆիլմում իրադարձությունները խեղաթյուրված են, իսկ քաղաքի պաշտպանների դերը նվազեցված է։ Վոլգոգրադյան վետերանները տեղի պատգամավորների հետ նամակ են ուղարկում Պետական Դումա` պահանջելով արգելել ֆիլմը, սակայն այդ պահանջը չի բավարարվում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://web.archive.org/web/20201105144231/https://europeanfilmawards.eu/en_EN/film/enemy-at-the-gates.13227
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=enemyatthegates.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=45936&type=MOVIE&iv=Basic
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Бивор Э. Сталинград = Stalingrad / Пер. с англ. А. Жеребилова, А. Коноплёва, А. Марченко, А. Фельдшерова. — Смоленск: Русич, 1999.
- ↑ 8,0 8,1 Зайцев Василий Георгиевич
- ↑ Алан Кларк План «Барбаросса». — М: Центрполиграф, 2002. — С. 244—245. — ISBN 5-9524-0139-2
- ↑ «Ветераны Сталинграда требуют запретить фильм «Враг у ворот»». Lenta.ru. 8 мая 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքը(անգլ.)
- «Враг у ворот»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2001 դրամա ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Իռլանդական դրամա ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր