Թել Հազոր
Թել Հազոր | |
Tel Hazor* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսրայել |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2005 (29 նստաշրջան) |
Համար | 1108 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Թել Հազոր (եբրայերեն՝ תֵּל חָצוֹר, նաև՝ Հացոր (եբր.՝ חָצוֹר), Հասոր (հին հունարեն՝ Άσώρ[1][2]), աստվածաշնչյան ամենամեծ բլուրը (թել) Իսրայելի հյուսիսում, որը գտնվում է Ռոշ Պինայից 6 կմ դեպի հյուսիս՝ Հորդանան գետից արևմուտք։ Թել Հազորը նույնացվում է հնագույն Հազոր քաղաքի հետ, որը կարևոր քաղաքական և առևտրային կենտրոն է եղել նախիսրայելական շրջանում։ 1967 թվականին Թել Հազորի տարածքը հայտարարվել է Իսրայելի ազգային պարկ, 2009 թվականին այգու տարածքը կրկնապատկվել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիշատակվում է Էբլի (մ.թ.ա. 3 հազար տարի), եգիպտական պապիրուսներում (մ.թ.ա. 19-րդ դար), Մարիի տեքստերում[3] (մ.թ.ա. 18-րդ դար)։ Մ․թ․ա․ II հազարամյակի կեսերին քաղաքը խոշոր կենտրոն էր, և նրա թագավորը «բոլոր այս թագավորությունների գլուխն էր» (Յես. 11:10), այսինքն՝ ամբողջ հյուսիսային Քանանը։ Հին իսրայելական ցեղերի ներխուժման արդյունքում այն գրավվել է և հրդեհվել (Յես. 11:11): Այնուամենայնիվ, քաղաքը շուտով վերակառուցվել է, և Դատավորների դարաշրջանում նրա բնակիչները (900 մարտակառք) իսրայելացիներին հակահարված են հասցրել այնպես, որ նրանք 20 տարի շարունակ ճանաչել են իրենց նկատմամբ ասորական թագավորի գերակայությունը (Դատաւորներ|Դտ. 4:2-4): Այնուհետև մ.թ.ա. 1258 թվականին քաղաքը կրկին ավերվել է ապստամբ իսրայելացիների կողմից[4]։ Քաղաքն ամրացվել է Սողոմոն թագավորի օրոք։ Մ․թ․ա․ 732 թվականին, ինչպես Գալիլեայի մյուս քաղաքները, ավերվել է Ասորեստան կողմիցի (4Թգ. 15:29)[5][6]: Այնուամենայնիվ, կյանքը Հազորում շարունակվել է նաև մ.թ.ա. II-III դարերում՝ հելլենիստական շրջանում, ինչպես վկայում են Թել Հազորի արգելոցի տարածքի հնագիտական գտածոները։
Հնագիտական պեղումները շարունակվում են 1928 թվականից ի վեր[7]։Հիմնական պեղումներն իրականացվել են 1955-1958 թվականներին Երուսաղեմի հրեական համալսարանի թիմի կողմից, որը գլխավորել է Իգաել Յադինը[8][9][10][11]։ Յադինը Հազոր է վերադարձել 1968 թվականին՝ պեղումների վերջին սեզոնի համար[12]։
Այդ վայրում պեղումները Հրեական համալսարանի կողմից, որին միացել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը, վերսկսվել են 1990 թվականին՝ Ամնոն Բեն-Տորի ղեկավարությամբ։
Պեղումներից հայտնաբերված գտածոները պահվում են Կիբուցի Այելեթ Հաշահարի թանգարանում։ 2008 թվականին թանգարանի որոշ ցուցանմուշներ վնասվել էին երկրաշարժից[13]։2013 թվականի հուլիսին Երուսաղեմի հրեական համալսարանի աշխատակիցների և ուսանողների կողմից Թել Հազոր քաղաքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են եգիպտական Սֆինքսի բեկորներ։ Դա եղել է երկրի տարածքում հայտնաբերված առաջին սֆինքսը։ Սֆինքսի թաթերի վրա գրություն է՝ նվիրված եգիպտական փարավոն Միկերինին՝ Գիզայի բուրգերը կառուցողներից մեկին։ Դա նաև Միկերինին նվիրված առաջին սֆինքսն է[14]։
2005 թվականին Թել Հազորն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օյեկտների ցանկում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gauthier, Henri (1927). Dictionnaire des Noms Géographiques Contenus dans les Textes Hiéroglyphiques Vol. 4. էջ 24.
- ↑ Wallis Budge, E. A. (1920). An Egyptian hieroglyphic dictionary: with an index of English words, king list and geological list with indexes, list of hieroglyphic characters, coptic and semitic alphabets, etc. Vol II. John Murray. էջ 1021.
- ↑ Abraham Malamat, "Silver, Gold, and Precious Stones from Hazor" in a New Mari Document, The Biblical Archaeologist, vol. 46, no. 3, pp. 169-174, (Summer, 1983)
- ↑ Изучение Библии в свете археологии
- ↑ Israel Finkelstein, The Bible Unearthed
- ↑ However, the correlation between the destruction of Stratum V with Tiglath-Pileser III's campaign has been challenged; cf. P. James, "The Alleged 'Anchor Point' of 732 BC for the Destruction of Hazor V", AntOr 6 (2008).
- ↑ Опарин А. А. Зола в наследство // У разбитых водоемов. Археологическое исследование книг Исход и Иисуса Навина. — Харьков: Факт, 2002.
- ↑ Yadin, Yigael (February 1956). «Excavations at Hazor». The Biblical Archaeologist. 19 (1): 2–11. doi:10.2307/3209263. JSTOR 3209263.
- ↑ Yadin, Yigael (May 1957). «Further Light on Biblical Hazor: Results of the Second Season, 1956». The Biblical Archaeologist. 20 (2): 33–47. doi:10.2307/3209148. JSTOR 3209148.
- ↑ Yadin, Yigael (May 1958). «The Third Season of Excavation at Hazor, 1957». The Biblical Archaeologist. 21 (2): 30–47. doi:10.2307/3209155. JSTOR 3209155.
- ↑ Yadin, Yigael (February 1959). «The Fourth Season of Excavations at Hazor». The Biblical Archaeologist. 22 (1): 2–20. doi:10.2307/3209103. JSTOR 3209103.
- ↑ Yigal Yadin, The Fifth Season of Excavations at Hazor 1968–1969, The Biblical Archaeologist, vol. 32, no. 3, pp. 50-71, 1968
- ↑ «Image: a.a.0203.430.1.9.jpg, (245 × 163 px)». haaretz.co.il. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «В Израиле откопали египетского сфинкса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ UNESCO World Heritage site for Hazor
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ruhama Bonfil and Anabel Zarzecki-Peleg, The Palace in the Upper City of Hazor as an Expression of a Syrian Architectural Paradigm, Bulletin of the American Schools of Oriental Research, no. 348, pp. 25–47, Nov 2007
- Ruhama Bonfil, Coming before the King—A Ceremonial Basin in Hazor’s Throne Room. Eretz-Israel 30 (Amnon Ben-Tor Volume): 59–72 (Hebrew), 145*–46* (English summary).
- Zarzecki-Peleg, A and Bonfil, R. (2011) A Syrian City-State in Mitanni’s Orbit? Ugarit-Forschungen 43: 537-567
- Yadin Yigael and Et Al. Yadin, Hazor I : An Account of the First Season of Excavations, 1955, Magnes Press, 1958
- Yadin Yigael, Hazor II: An Account of the Second Season of Excavations, 1956 [James A. De Rothschild Expedition at Hazor], Oxford University Press, 1961, 0-19-647165-6
- Yadin Yigael, Hazor III - IV. An Account of the Third and Fourth Seasons of Excavations, 1957–1958. The James A. De Rothschild Expedition at Hazor, Biblical Archaeology Society, 1989, 965-221-008-0
- A. Ben Tor and Robert Bonfil, Hazor: v. 5: The James A De Rothschild Expedition at Hazor (Ancient synagogues studies), Israel Exploration Society, 1997, 965-221-003-X
- Ben-Tor, Amnon, Doron Ben-Ami, and Debora Sandhaus, Hazor VI. The 1990 - 2009 Excavations. The Iron Age.,Israel Exploration Society: Institute of Archaeology, Hebrew University of Jerusalem, 2012
- Ben-Tor, Amnon, Sharon Zuckerman, Shlomit Bechar, and Débora Sandhaus, HAZOR VII. The 1990-2012 Excavations. The Bronze Age, ed. Tsipi Kuper-Blau. Hebrew University of Jerusalem, Israel Exploration Society, 2017
- Yadin Yigael, Hazor (Schweich Lectures on Biblical Archaeology), British Academy, 1972, 0-19-725925-1
- Yadin Yigael, Hazor: Rediscovery of a Great Citadel of the Bible, Littlehampton, 1975, 0-297-76845-X
- Schulamit Geva, Hazor, Israel (British Archaeological Reports (BAR)), BAR, 1989, 0-86054-689-6
- S. Zuckerman, Where is the Archive of Hazor Buried?, Biblical Archaeology Review, vol. 32, pp. 28–37, 2006
- S. Zuckerman, "'...Slaying oxen and Killing Sheep, Eating Flesh and Drinking Wine...': Feasting in Late Bronze Age Hazor," Palestine Exploration Quarterly, 139,3 (2007), 186-204.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хацор՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- В. Шведова. Древний город Хацор Արխիվացված 2009-08-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել Հազոր» հոդվածին։ |
|