Թելամամուռ
Արտաքին տեսք
Թելամամուռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Մամուռներ (Bryophyta) |
Դաս | Bryopsida |
Ենթադաս | Bryidae |
Կարգ | Bryales |
Ընտանիք | Թելամամուռազգիներ (Bryaceae) |
Ցեղ | Թելամամուռ (Bryum) Hedw., 1801 |
Թելամամամուռ (լատին․՝ Bryum)[1], թելամամուռագգիների ընտանիքի միատուն, երկտուն, հազվադեպ՝ բազմատուն ցողունատերևային մամուռների ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ մինչև 2 սմ։ Ընձյուղները կատվիկանման են, ստորին մասինը՝ մանր, վերինը՝ ավելի խոշոր՝ հավաքված փումփուլիկներում կամ վարդակներում, կամ էլ բոլոր տերևները նույն մեծության են, կլորավունձվաձև, ձվանշտարաձև, նշտարաձև և այլն։ Երկարավուն, գլանաձև, տուփիկը (սպորներով) կարմիր տոտիկի վրա է։ Սպորներն առաջանում են գարնանից մինչև ուշ աշուն։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 800, Հայաստանում՝ 21 տեսակ՝
- Թելամամաուռ արծաթափայլ (B. argenteum)
- Թելամամուռ մազակիր (B.capillare)
- Թելամամուռ ճմաձև (B. caespiticium)
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է բոլոր մարգերի բարձրադիր գոտիներում՝ կիսաանապատներից մինչև ալպյանը։ Աճում է դաշտերում, գետերի և առուների ափերին, ճանապարհների մոտ և այլն։ Առաջացնում է բաց կամ կապտականաչավուն, չոր, արծաթասպիտակավուն ճիմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bryum warneum» (PDF). Plantlife. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելամամուռ» հոդվածին։ |
|