Թեդի Ռիներ
Թեդի Ռիներ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Teddy Riner |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Պուանտ ա Պիտր |
Հասակ՝ | 225 սանտիմետր |
Քաշ | 138 կիլոգրամ |
Թեդի Պիեռ-Մարի Ռիներ ( /ˈriːnər/,ֆրանսերեն: . ապրիլի 7, 1989, Պուանտ ա Պիտր), ֆրանսիացի ձյուդոիստ։ Առաջին և առայժմ միակ ձյուդոիստն է (տղամարդ, թե կին), ով նվաճել է աշխարհի առաջնության տասնմեկ և օլիմպիական երեք ոսկե մեդալ (երկու անհատական, մեկ թիմային)։ Նա նաև հինգ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում։ Սկզբում եղել է Լևալուա Սպորտինգ մարզական ակումբի անդամ, 2017 թվականի օգոստոսին անդամագրվել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբին։
Հանդես է գալիս 100 կիլոգրամից բարձր՝ 100 կգ+ քաշային կարգում։ Ձյուդոյի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Երեք անգամ հռչակվել է Ֆրանսիայի Տարվա մարզիկ (2012, 2016, 2017 թթ.): Սկսած 2010 թվականից՝ ինը տարի շարունակ ոչ մի պարտություն չի կրել և անընդմեջ հաղթանակներ է տարել ընդհանուր առմամբ 157 գոտեմարտերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեդին ծնվել է 1989 թվականի ապրիլի 7-ին Պուանտ-ա-Պիտր քաղաքի մոտ գտնվող Լե Աբիմ բնակավայրում՝ Գվադելուպայում, որը ֆրանսիական կղզեշրջան է Կարիբյան ծովում։ Նա մեծացել, հասակ է առել Փարիզում։ Ծնողների առաջարկով ընդունվել է տեղի մարզական ակումբ, խաղացել ֆուտբոլ, թենիս և բասկետբոլ, թեև, ինչպես ինքն է հետագայում խոստովանել, նախընտրում էր ձյուդոն, «որովհետև դա անհատական մարզաձև է, և այդտեղ պայքարի մեջ ես եմ, միայն ես»։
Ռիներն ունի 2,04 մետր հասակ, կշռում է 130 կիլոգրամ։ Նրան անվանում են «Թեդդի Արջուկ», կամ «Մեծ Թեդ»[3]։
Օլիմպիական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիադան | Քաշային կարգը | Գրաված տեղը |
---|---|---|
Պեկին 2008 | ծանր քաշ | ![]() |
Լոնդոն 2012 | ծանր քաշ | ![]() |
Ռիո դե Ժանեյրո 2016 | ծանր քաշ | ![]() |
Տոկիո 2020 | ծանր քաշ | ![]() |
Պարգևներ և պատիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 Վաստակի ազգային շքանշանի սպա[4][5]
- 2011 RTL չեմպիոնների չեմպիոն – Այս ամենամյա սպորտային մրցանակը հիմնվել է 2008 թվականին և շնորհվում է RTL ֆրանսիական առևտրային ռադիոցանցի կողմից։ Նախորդ հաղթողներն էին Ալեն Բեռնարը (2008), Սեբաստիեն Լեբը (2009) և Քրիստոֆ Լեմետրը (2010)։
- 2012 L'Équipe Չեմպիոնների չեմպիոն (Ֆրանսիայի տղամարդկանց կատեգորիա)
- 2013 Պատվո լեգեոն շքանշանի ասպետ[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
- ↑ 2,0 2,1 https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000050251623
- ↑ «Teddy Riner». The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Légifrance|base=JORF|numéro=VJSX1634849D|texte=Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination.
- ↑ Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination Արխիվացված 2017-12-22 Wayback Machine(ֆր.)
- ↑ «Décret portant promotion». legifrance.gouv.fr. Վերցված է 12 septembre 2021-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Նիկոլա Կարաբատիչ Ֆլորան Մանոդու |
Ֆրանսիայի Տարվա մարզիկ 2012 2016, 2017 |
Հաջորդող՝ Թոնի Փարքեր Քևին Մայեր |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող՝ Լորա Ֆլեսել-Կոլովից |
Դրոշակակիր for ![]() Ռիո դե Ժանեյրո 2016 |
Հաջորդող՝ Կլարիսա Ագբենենու Սամիր Աիտ Սաիդ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդի Ռիներ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոններ
- Ձյուդոյի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիացի ձյուդոիստներ
- Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոններ