Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թավշաթիթեռներ, թեփուկաթևավորների կարգի ցերեկային թիթեռների (լատին․՝ Ropalocera) ընտանիք։ Վերջին տարիներին դիտարկվում է որպես նիմֆալիդների ընտանիքի ենթաընտանիք։ Հայտնի է 2500, Հայաստանում՝ մոտ 65 տեսակ։
Առավել տարածվածներից են Գալաթեա (Melanarejia galathea), թավշաթիթեռ Գեյյերի (Pseudochazara geyeri), պրիզեիդա (Chazara briseis), թավշաթիթեռ Բիշnֆի (Chazara bishoffi), սևաթիթեռ Լիգեյա (Erebia ligea), Սաադիի տյոնոնիմֆա (Coenonympha saadii) և այլ տեսակներ։ Հանդիպում են ամենուրեք՝ չոր նախալեռնային անապատներում, ալպիական մարգագետիններում, լեռնային անտառներում։ Թռչում են խմբերով, որոնց կազմում կարելի է հանդիպել թավշաթիթեռների տարբեր տեսակներ։
Միջին չափի թիթեռներ են՝ հիմնականում շագանակագույն երանգներով գունավորմամբ։ Թևերի ստորին կողմը տարբերվում է վերևինից և ունի պաշտպանական գունավորում։ Թրթուրները զարգանում են վայրի հացազգիների վրա։ Հայաստանում հանդիպող շատ տեսակներ (Բիշոֆի թավշաթիթեռ, Սաադիի տյոնոնիմֆա) Հարավային Անդրկովկասի և հարակից շրջանների բնաշխարհիկներ են, որոշները (Գեյյերի, Կարսի, Զանգեզուրի թավշաթիթեռ)՝ զուտ հայկական բնաշխարհիկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|