Թասմանիայի վայրի բնություն
Թասմանիայի վայրի բնություն | |
Tasmanian Wilderness World Heritage Area* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Քրեդել լեռ | |
Երկիր | Թասմանիա, Ավստրալիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iii, iv, vi, vii, viii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ավստրալիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1982 (6 նստաշրջան) |
Համար | 181 |
Լայնացումներ | 1989 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Թասմանիայի վայրի բնություն, (անգլ.՝ Tasmanian Wilderness), ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ներառում է Թասմանիայի և Ավստրալիայի մի շարք տարածքներ։
Թասմանիայի վայրի բնությունը որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ զբաղեցնում է 13800 կմ2 տարածք, որը մոտավորապես հավասար է Թասմանիայի տարածքի 20 %-ին։ Այս շրջանում պահպանվել է Երկրի վրա գոյություն ունեցող բարեխառն գոտու վերջին անձրևային անտառներից մեկը։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ կրաքարային նստվածքներ ունեցող քարանձավները օգտագործվել են մարդկանց կողմից ավելի քան 20000 տարի առաջ[1]։
Թասմանիան հարուստ է յուրահատուկ կենդանական աշխարհով։ Այստեղ պահպանվող կենդանիների 32 տեսակներից 27-ը բնակվում են «Թասմանիայի վայրի բնության» տարածքում։ Թասմանյան հրեշը անհետացող տեսակներից մեկն է։ 150 տեսակ թռչուններից առանձնանում է ռոզելա հազվագյուտ ցեղին պատկանող կանաչ ռոզելա տեսակը[2]։ «Թասմանիայի վայրի բնության» Համաշխարհային ժառանգության օբյեկտի կազմի մեջ են մտնում հետևյալ ազգային պարկերը[3][4]․
- «Քրեդլ լեռան Սանթ Քլեր լիճ» ազգային պարկ
- «Դեվիլս Գալեթ» պետական արգելոց
- «Ֆրենկլին Գորդոն Վայլդ Ռիվերս» ազգային պարկ
- «Հարթց լեռ» ազգային պարկ
- «Մոլ Քրիք Քարսթ» ազգային պարկ
- «Հարավարևելյան Մաթեն Բըրդ կղզյակ» ազգային պարկ
- «Հարավարևմտյան» ազգային պարկ
- «Երուսաղեմի պատեր» ազգային պարկ
- «Մաութ Ֆիլդ» ազգային պարկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tasmanian Wilderness — Թասմանիայի վայրի բնությունը Ավստրալիայի կառավարության բնապահպանական վարչության կայքում
- ↑ Tasmanian Wilderness — Թասմանիայի վայրի բնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում
- ↑ «Where is the Tasmanian Wilderness World Heritage Area?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ազգային պարկ Մաունդ-Ֆիլդ Արխիվացված 2011-09-11 Wayback Machine(անգլ.) на сайте parks.tas.gov.au
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թասմանիայի վայրի բնություն» հոդվածին։ |