Jump to content

Թաղ (Սպարկերտի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍպարկերտի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Թաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքի 22-25 կմ հարավ-արևելք, Խիզան գետի վերին հոսանքի ճյուղավորումներից մեկի աջ ափին՝ լեռնային վայրում։

1900-ական թվականներին ուներ 10-15 տուն հայ բնակիչ։

Թաղի մոտակայքում է գտնվում Ս. Աստվածածին և Ս. Սկավառակ (կամ Շիրինի) վանքերը։ Ըստ ենթադրությունների, Թաղը եղել է Գեղիս գյուղի թաղերից մեկը։

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 400