Էրնկան
Գյուղ | ||
---|---|---|
Էրնկանի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Աղբակի գավառ | |
Այլ անվանումներ | Երընկան, Էրնգանի, Երնկան, Էրընկան, Էրընկանի, Էրինգան, Էրինգյան, Էրինգյանի, Էրնկանի, Էրնկուն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65600 | |
|
Էրնկանի (քրդ.՝ Êringanî), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբակ գետի վերին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին, Ս. Բարդուղեմեոս վանքից մի քանի կմ արևմուտք, լեռնային վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը քարուքանդ է արվել 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Նրա բնակիչների մեծ մասը կոտորվել է գաղթի ու տեղահանության ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին ուներ 85 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնկանին ուներ 1660 թվականին կառուցված Ս. Ստեփանոս անունով եկեղեցի և Ս. Ծիրանավոր ու Ս. Սարգիս ավերակ եկեղեցիները։ Գյուղում կան ընդարձակ գերեզմաններ, որոնք վկայում են, որ հնում այն ավելի բազմամարդ է եղել (ըստ ավանդության մոտ 500 տուն)։ Գյուղի արևմտյան կողմում գտնվում է Էրնկանի Ս. Աստվածածին վանքը, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոններից մեկը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 372
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 97)։ |
|