Էրիկ Սիգալ
Էրիկ Սիգալ անգլ.՝ Erich Segal | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Վախճանվել է | հունվարի 17, 2010[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Golders Green Jewish Cemetery[5] |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, գրող, կլասիցիստ և դերասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Միդվուդի ավագ դպրոց և Հարվարդի քոլեջ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրո պատմություն (վեպ) |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան և Հարվարդի համալսարան |
Պարգևներ | |
Erich Segal Վիքիպահեստում |
Էրիկ Վոլֆ Սիգալ (անգլ.՝ Erich Wolf Segal, հունիսի 16, 1937[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք - հունվարի 17, 2010[4][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի գրող, սցենարիստ, անտիկ գրականության պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականին ռաբբիի ընտանիքում։ Ավարտել է դպրոցը (Midwood High School), Բրուքլինում։ Սովորել է Հարվարդի համալսարանում (բակալավր, 1958; մագիստրոս, 1959; դոկտոր, 1965)։
1967-ին «Բիթլզ» խմբի համար գրել է «Դեղին սուզանավը» ֆիլմի անիմացիոն սցենարը (1968)։
1960-ական թվականների վերջին Էրիկ Սիգալը գրել է սցենար՝ Հարվարդի համալսարանի ուսանողի և ուսանողուհու ռոմանտիկ սիրո մասին, բայց չի հրապարակել։ Լուիս Ուոլլեսի առաջարկությամբ, նա սցենարը դարձնում է վիպակ։ 1970 թվականին «Սիրո պատմություն» վիպակը դարձել է ամենավաճառվող գիրքը և թարգմանվել 33 լեզվով, և հրատարակվել է ավելի քան 21 մլն տպաքանակով ամբողջ աշխարհում։ Համանուն ֆիլմը վարձույթի առաջատար է դարձել 1971 թվականին։ «Սիրո պատմություն» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի (1971):
1977 թվականին հրատարկվել է «Օլիվերի պատմությունը» գիրքը, որը «Սիրո պատմության» շարունակությունն էր։
Հեղինակ է հին դասական կատակերգություն մի շարք գիտական աշխատանքների, թարգմանել է հռոմեական կատակերգակ Տիտոս Մակկիոս Պլավտուս կատակերգություններ (մոտ. 254-184 մինչև Մ.թ. ): Դասավանդել է անտիկ գրականություն Հարվարդի, Յեյլի և Փրինսթոնի համալսարաններում, ինչպես նաև Օքսֆորդի համալսարանի Վոլֆսոն քոլեջում։ Որպես հրավիրված պրոֆեսոր կարդացել է դասախոսություններ Մյունխենյան համալսարանում, Դարտմուտսկի քոլեջում և Թել Ավիվի համալսարանում։
Էրիկ Սիգալը զբաղվել է վազքով։ Գրեթե ամեն տարի 1955 - 1975 թվականների ժամանակահատվածում մասնակցել է Բոստոնի մարաթոնին (լավագույն արդյունքը ցույց է տվել 1964 թվականին. 2 ժ, 56 ր 30 վ ավարտելով 63մ)։ Որպես սպորտային մեկնաբան մեկնաբանել է 1972 և 1976 թվականների Ամառային Օլիմպիական խաղերի մարաթոնը «Էյ-Բի-Սի հեռուստաընկերության համար։
1975 թվականից ամուսնացած էր Կերեն Մարիաննա Ջեյմսի հետ, ուներ երկու դուստր։ Ավագ դուստրը՝ Ֆրանչեսկան, դարձել է լրագրող և գրող։
Մահացել է սրտի կաթվածից։ Կյանքի վերջին 25 տարիների ընթացքում տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Թաղված է Լոնդոնի գերեզմանատներից մեկում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեղին սուզանավ (մուլտֆիլմ) / Yellow Submarine (1968), համահեղինակությամբ։
- Խաղեր / The Games (1970):
- Հեղափոխություն րոպեյում / R. P. M. (1970):
- Սիրո պատմություն / Love Story (1970).
- Մտածում եմ Ջենիֆեր / Jennifer on My Mind (1971), համահեղինակությամբ։
- Առանց տեսանելի պատճառների / Without Apparent Motive (1971), (դերասան)։
- Օլիվերի պատմությունը / Oliver's Story (1978), համահեղինակությամբ։
- Եղանակների փոփոխություն / A Change of Seasons (1980), համահեղինակությամբ։
- Տղամարդ, կին և երեխա / Man, Woman and Child (1983):
- Միայն սեր / Only Love (TV) (1998):
Գեղարվեստական ստեղծագործությունների մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրո պատմություն / Love Story (1970)
- Երջանկություն սցենարը / Fairy Tales (1973)
- Օլիվերի պատմությունը / Oliver's Story (1977)
- Մարդ, կին, երեխա / Man, Woman and Child (1980)
- Համակուրսեցիները / The Class (1985)
- Doctors (1988)
- Պահելով հավատը (Հրադատություն) / Acts of Faith (1992)
- Խիստ ներգործող միջոց / Prizes (1995)
- Բուժող սեր / Only Love (1998)
Գիտական ստեղծագործությունների մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Comedy of Plautus (1968)
- The Death of Comedy (2001)
- Oxford Readings in Greek Tragedy (2001)
- Oxford Readings in Menander, Plautus, and Terence (2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 'Love Story' author Erich Segal dies at 72
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118819887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Erich Segal (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սիգալ» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 2010 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ