Jump to content

Էսթելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էսթելի
իսպ.՝ Estelí
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիկարագուա Նիկարագուա
ՀամայնքEstelí Department?
Հիմնադրված էդեկտեմբերի 8 (20), 1891 թ.
Մակերես795,7 կմ²
ԲԾՄ844 մետր
Բնակչություն105 709 մարդ (2016)
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ31000
Պաշտոնական կայքalcaldiaesteli.gob.ni
Էսթելի (Նիկարագուա)##
Էսթելի (Նիկարագուա)

Էսթելի (իսպ.՝ Estelí), քաղաք և համայնք Նիկարագուայի հյուսիս արևմտյան մասում, Էսթելի դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի մայրաքաղաք Մանագուա քաղաքից մոտ 150 կմ հյուսիս։ Պանամերիկյան մայրուղին անցնում է Էսթելիով։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 856 մետր է[1]։ Համայնքի տարածքը 795,7 կմ² է։

Իր աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքում կլիմայական պայմանները ամբողջ տարվա ընթացքում մնում են մեղմ և բարենպաստ մարդկանց համար։

Ազգային գվարդիայի M4A3E8 տանկը Էսթելի քաղաքում ՍՖՆՕ-ի դեմ մարտերում, 1979 թ

1978 թվականի սեպտեմբերի 5-ին Սանդինիստական ազգային ազատագրական ճակատը կոչ արեց երկրի բնակչությանը ընդվզել Սոմոսա ընտանիքի բռնապետության դեմ, ընդվզման կենտրոններից մեկը Էսթելի քաղաքն էր։

Սանդինիստական հեղափոխության հաղթանակից հետո, 1981 թվականի օգոստոսի 25-ին, երկրի կառավարման խորհրդի հրամանով, քաղաքին շնորհվեց «Հերոս քաղաք» պատվավոր կոչումը։

Անգրագիտությունն արմատախիլ անելու և կրթությունը զարգացնելու ծրագրի իրականացման ընթացքում այստեղ բացվեցին նոր դպրոցներ, իսկ 1982 թվականին բացվեց գյուղատնտեսական և անասնաբուծական դպրոց (Escuela Internacional de Agricultora y Ganadería «ALAG-Rivas»)[2]։

Ավելի ուշ, ԽՍՀՄ-ի, ԳԴՀ-ի և Չեխոսլովակիայի օժանդակությամբ, Էսթելիում կառուցվեց տեքստիլ գործարան[3]։ Բացի այդ, 1987 թվականին, ԽՍՀՄ-ի օժանդակությամբ, այստեղ սկսվեց միջին ալիքային ռադիոկայանի կառուցումը[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմել է 104 625 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1971 1995 2000 2005 2013
19 801 71 550 82 359 96 422 104 625

Տնտեսություն և ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնված է սիգարի արտադրության համար ծխախոտի մշակության վրա. բացի այդ քաղաքում կա զբոսաշրջություն։

Էսթելին ունի երկրում սանտեխնիկայի և կոյուղու լավագույն համակարգերը, որոնք ընդգրկում են քաղաքի գրեթե ամբողջ բնակչության տները։ Պատմության ընթացքում Էսթելին կառուցել է 3 թռիչքուղի, բայց այսօր դրանք չկան[6]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Esteli, Nicaragua Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  2. La Universidad en Nicaragua: una transformación en marcha // «Envio», Numero 57, marzo 1986
  3. А. Ольшаный. СЭВ - Никарагуа. Помощь в трудное время // "Аргументы и факты", № 16 от 25 апреля 1987. стр.4
  4. Мир социализма в цифрах и фактах. 1987. Справочник. / колл. авт., сост. В. С. Глаголев. М., Политиздат, 1988. стр.195
  5. «Estelí» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  6. EL ESTELI DE AYER EN POCAS PALABRAS
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթելի» հոդվածին։