Էնդրյու Ֆիշեր
Էնդրյու Ֆիշեր | |
Կուսակցություն՝ | Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և արհմիութենական գործիչ |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | օգոստոսի 29, 1862[1] |
Ծննդավայր | Crosshouse[2] |
Վախճանի օր | հոկտեմբերի 22, 1928[3][1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | West Hampstead, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Hampstead Cemetery |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Հայր | Robert Fisher?[4] |
Մայր | Jane Garvin?[4] |
Ամուսին | Margaret Fisher?[2] |
Ինքնագիր | |
Էնդրյու Ֆիշեր (իտալ.՝ Andrew Fisher, օգոստոսի 29, 1862[1], Crosshouse[2] - հոկտեմբերի 22, 1928[3][1], West Hampstead, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի քաղաքական և պետական գործիչ, լեյբորիստ, եղել է երկրի հինգերորդ վարչապետը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով երեք ժամկետ։ Նրա ղեկավարությամբ 1910-1913 թվականներին ավարտվել է հսկայական օրենսդրական ծրագիր, որը նրան, պրոտեկցիոնիստ վարչապետ Ալֆրեդ Դիկինի հետ, դարձրել է նոր ազգի օրենսդիր կառույցի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Ֆիշերը ծնվել է 1862 թվականի օգոստոսի 29-ին Ռոբերտ Ֆիշերի և Ջեյն Գարվինի՝ յոթ երեխայից բաղկացած ընտանիքում։ Հայրն աշխատել է հանքում, իսկ 1863 թվականին եղել է կոոպերատիվ խանութի հիմնադիրներից մեկը։ Էնդրյու Ֆիշերը հիմնականում գրադարանում զբաղվել է ինքնուսուցմամբ, ինչի շնորհիվ էլ օգնել է հորը խանութ հիմնել։ Նա երեկոյան դպրոց է հաճախել, իսկ 10 տարեկանում սկսել է աշխատել հանքում։ 17 տարեկանում նրան ընտրել են տեղի արհմիութենական կազմակերպության քարտուղար[5]։
1885 թվականին Ֆիշերը տեղափոխվել է Քվինսլենդ, որտեղ երկար ժամանակ աշխատել է ածխի և ոսկու արդյունահանման հանքերում, ինչպես նաև ստացել վարորդական իրավունք։ 1891 թվականին դարձել է հանքագործների ասոցիացիայի և բանվորների քաղաքական կազմակերպության նախագահ, որոնք եղել են Լեյբորիստական կուսակցության տեղական գրասենյակները։ Դրանով սկսվել է Էնդրյու Ֆիշերի քաղաքական գործունեությունը։
1901 թվականին Ֆիշերն ամուսնացել է Մարգարեթ Իրվինի հետ, որից ունեցել է 6 երեխա[5]։
1911 թվականին մեկնել է Մեծ Բրիտանիա և այցելել հարազատ վայրեր, որտեղ նրան դիմավորել են որպես հերոս[5]։
Քաղաքական գործունեության ավարտից հետո նա 1916 թվականին դարձել է հանձնակատար՝ ներկայացնելով Ավստրալիան Լոնդոնում։ Նա այդ պաշտոնում փոխարինել Է Ջորջ Ռիդին և պաշտոնավարել է 5 տարի։ Դրանից հետո Ֆիշերը վերադարձել է Ավստրալիա, որտեղ հանդիպել է իր կողմնակիցների հետ, որոնք ցանկացել են իր քաղաքական գործունեության շարունակությունը։ Սակայն Ֆիշերն ինքը քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն չի զգացել և մեկ տարի անց մեկնել է Լոնդոն[5]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1893 թվականի ապրիլին Էնդրյուն Գիմպիից հաղթել է Քվինսլենդի Օրենսդիր ժողովի ընտրություններում՝ որպես Լեյբորիստական կուսակցության թեկնածու։ 1896 թվականին նա կորցրել է իր տեղը, սակայն վերընտրվել է 1899 թվականին[5]։
Միացյալ Ավստրալիայի առաջին ընտրություններում Ֆիշերն Ուայդ Բեյ շրջանում Լեյբորիստական կուսակցության թեկնածու էր։ Նա հաղթել է այս և հաջորդող հինգ ընտրությունում։ 1904 թվականին եղել է առևտրի և մաքսային կառավարության նախարար։ 1905 թվականին դարձել է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության երկրորդ մարդը, իսկ 1907 թվականին՝ նրա առաջնորդը[5]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիշերը երեք անգամ դարձել է վարչապետ և երեք անգամ էլ եղել երկրի գանձապետը։ Առաջին անգամ նա նախարար Է դարձել Ալֆրեդ Դիկինի պրոտեկցիոնիստական կառավարության պաշտոնաթողությունից հետո, և պաշտոնաթող է եղել Դիկինի և Ջոզեֆ Քուկի կոալիցիայի ուժեղացումից հետո, չնայած այն բանին, որ գեներալ-նահանգապետը չի ստորագրել ամբողջ կառավարության հրաժարականը[5]։
Երկրորդ անգամ Ֆիշերը վարչապետ է դարձել չորրորդ համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո (Ներկայացուցիչների պալատում 75-ից 43-ը և 36-ից 23-ը Սենատում)։ Ֆիշերին հաջողվել է ամբողջ ժամկետով մնալ գրասենյակում։ Այս ընթացքում ակտիվ օրինաստեղծ ծրագիրը ներառում էր Commonwealth Bank-ի ստեղծումը, Գերագույն դատարանի ընդլայնումը, Կանբերրայում մայրաքաղաքի սահմանումը։ Սոցիալական առումով ներդրվել են աշխատանքային փոխհատուցումներ և կանանց համար դեկրետային արձակուրդ, իրականացվել է տարիքային և հաշմանդամության թոշակների ազատականացում։ Թագավորական հանձնաժողովի հանձնարարականները հիմք են տվել հետագայում շաքարի արդյունաբերության զարգացմանը[5]։
1913 թվականին մեկ տեղով ընտրություններում հաղթել էին լիբերալները։ Վարչապետ է դարձել Ջոզեֆ Քուկը, իսկ Էնդրյու Ֆիշերը գլխավորել է պաշտոնական ընդդիմությունը։ Հաջորդ ընտրություններում՝ 1914 թվականի սեպտեմբերին, նա կրկին վարչապետ է դարձել։ Այդ ժամանակ արդեն պատերազմ էր ընթանում և Ֆիշերը խոստացել էր, որ Ավստրալիան կաջակցի Միացյալ Թագավորությանը «մինչև վերջին մարդը և մինչև վերջին շիլինգը» (անգլ.՝ to the last man and last shilling)։ 1915 թվականի հոկտեմբերի 27-ին Էնդրյու Ֆիշերը ստիպված է եղել լքել պաշտոնն առողջական խնդիրների պատճառով։ Ֆիշերի տեղը զբաղեցրել է իր տեղակալ Ուիլյամ Մորիս Հյուզը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.east-ayrshire.gov.uk/TourismAndVisitorAttractions/LocalHistoryAndHeritage/Famouspeople/AndrewFisher.aspx
- ↑ 3,0 3,1 3,2 Фишер Эндрю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Эндрю Фишер на сайте Национального музея Австралии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bastian, Peter (2009), Andrew Fisher: An Underestimated Man, University of New South Wales Press
- Day, David (2008), Andrew Fisher: Prime Minister of Australia, Fourth Estate
- ughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901–1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.6. 0-19-550471-2
- Grattan, Michelle, (editor.) (2013), Australian prime ministers (Revised and updated ed.), Chatswood, N.S.W. New Holland, ISBN 978-1-74257-429-5
{{citation}}
:|author1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrew Fisher: a reforming treasurer – treasury.gov.au
- Prime Ministers of Australia: Andrew Fisher Արխիվացված 2018-04-08 Wayback Machine, National Museum of Australia
- Andrew Fisher – Scaramouche
- Commentary and video of the Memorial to Andrew Fisher at his birthplace
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ֆիշեր» հոդվածին։ |
|