Էմինե Ջապարովա
Էմինե Ջապարովա ուկրաիներեն՝ Еміне Айяровна Джапарова և Emine Ayar qızı Ceppar | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (2006) |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր, հեռուստահաղորդավարուհի և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն և ATR |
Պարգևներ և մրցանակներ | |
Emine Dzhaparova Վիքիպահեստում |
Էմինե Այրովնա Ջապարովա (նաև՝ Էմինե Ջեպպար, ղրիմի թաթարերեն՝ EmineAyarqızı Ceppar, մայիսի 5, 1983, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի ղրիմի թաթար քաղաքական և պետական գործիչ, լրագրող, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժինը (2000-2006)՝ ստանալով քաղաքագետ-միջազգայնագետի և անգլերենի թարգմանչի դիպլոմներ։ 2005 թվականին մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «International Visitor Leadership Program» և «Երիտասարդական այլընտրանք» ծրագրերին, ստաժավորում է անցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալի քարտուղարությունում։ 2008 թվականին մասնակցել է Նիդեռլանդների Քլինգենդալ քաղաքի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դիվանագետների վերապատրաստման ծրագրին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2003 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի հումանիտար հարցերով ծառայությունում, որպես ազգային փոքրամասնությունների հարցերով օգնական։ 2008 թվականի մարտից մինչև 2010 թվականի հունվարն աշխատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մշակութային և հումանիտար համագործակցության վարչության սոցիալական և հումանիտար հարցերի բաժնում որպես երրորդ քարտուղար։ 2011 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ։ Մինչև 2014 թվականն աշխատել է որպես հաղորդավար և հաղորդումների հեղինակ Ղրիմի թաթարական ATP հեռուստաալիքում։ 2014 թվականի փետրվարից Ազատություն ռադիոկայանի լրագրող է։
2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլը եղել է Ղրիմի տեղեկատվական քաղաքականության գծով Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի խորհրդական։ 2016 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարարի առաջին տեղակալ։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել[3]։
2019 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Ժողովրդական պատգամավորության թեկնածու «Գրոյսմանի ուկրաինական ռազմավարություն» կուսակցությունից, ցուցակի 4-րդ համարը[4]։
2020 թվականի մայիսի 18-ից Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի առաջին տեղակալն է[5], ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Ուկրաինայի ազգային հանձնաժողովի նախագահը[6]։
2021 թվականի օգոստոսի 24-ին Ջապարովային շնորհվել է երկրորդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://government.ru/docs/all/119042/?page=3
- ↑ «Про призначення Джапарової Е. А. першим заступником Міністра закордонних справ України». Кабінет Міністрів України. 10 червня 2020. Վերցված է 10 червня 2020-ին.
- ↑ Джапарова написала заяву про звільнення
- ↑ Гройсман очолив список партії «Українська стратегія» на виборах до Ради, в п’ятірці — ще три міністри Արխիվացված 2019-06-23 Wayback Machine 112.ua (07.06.2019)
- ↑ «Стало відомо, хто стане першим заступником голови МЗС України». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Указ президента Украины от 14 липня 2020 года № 272/2020․ Про голову Національної комісії України у справах ЮНЕСКО
- ↑ Указ президента Украины от 24 августа 2021 года № 439/2021 «Про присвоєння дипломатичних рангів
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Первый заместитель Министра // Джапарова Эмине Айяровна
- Эмине Джапарова: «Украинское образование для крымчан — залог возвращения Крыма» Արխիվացված 2016-09-03 Wayback Machine
- Эмине Джапарова: «Восстановление исторических топонимов в Крыму — возвращение памяти о крымских татарах»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմինե Ջապարովա» հոդվածին։ |