El Tajín in the context of other Classic era sites
El Tajín (իսպ.՝ El Tajín), նախակոլումբոսյան հնավայր Մեքսիկայի հարավում՝ ժամանակակից Պոսա Ռիկա դե Իդալգո համայնքի տարածքում։ Մեզոամերիկայի ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է և վերակրուսյան դասական մշակույթի մաս է կազմում։ Ծաղկում է ապրել 600-ից 1200 թվականներին և այդ ընթացքում այստեղ բազմաթիվ տաճարներ, պալատներ, գնդակախաղի մրցասպարեզներ, բուրգեր են կառուցվել[1]։ Քաղաքի անկումից հետո՝ 1230-ից մինչև 1785 թվականը, ոչ մի եվրոպացի չի իմացել նրա գոյության մասին և միայն 1785-ին պետական մի պաշտոնյայի (տեսուչ-հսկիչի) բախտ է վիճակվել դեմ առնել Որմնախորշերի բուրգին[2]։
Էլ Տախինը, որն այդպես է անվանվել հնդկացիական տոտոնակ ցեղի կայծակի, ամպրոպի և անձրևի աստծո պատվին[3], իր ճարտարապետության և և ընդհանրապես մշակույթի մեծարժեքության շնորհիվ 1992 թվականին ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Այդ ճարտարապետության առանձնահատկություններից են զարդանախշավոր որմնախորշերը և յուրօրինակ ցեմենտը, որը Մեզոամերիկայի մնացած վայրերում չի կիրառվել[5]։ Էլ Տախինի առավել հայտնի հուշարձանը Որմնախորշերով բուրգն է, թեև նվազ արժեքավոր չեն Արոյո խմբի կառույցնրը, գնդակախաղի հարավային ու հյուսիսային մրցասպարեզները և Տախին Չիկոյի պալատները[6]։ Այդ հնավայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են գնդակախաղի 20 մրցասպարեզ (վերջին 3-ը՝ 2013 թվականի մարտ ամսին)[7]։ 1970-ական թվականներից սկսած՝ Էլ Տախինը համարվում է զբոսաշրջիկների համար առավել նշանակալի հնավայրը Վերակրուսի տարածշրջանում[8]. հենց միայն 2017 թվականին գրավել է 386.406 այցելուների[9]։
Ամեն տարի մարտ ամսին այստեղ անց է կացվում Cumbre Tajin փառատոնը, որտեղ ներկայացվում են ինչպես տեղաբնիկների, այնպես էլ այլ ժողովուրդների մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ժողովրդական երգ-երաժշտության համերգներ[10]։
↑Watson, Iain (2002 թ․ ապրիլ). «The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition)2002204Mary Ellen Miller. The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition). London : Thames and Hudson 2001. 240 pp., £8.95 The World of Art series». Reference Reviews. 16 (4): 32. doi:10.1108/rr.2002.16.4.32.204. ISBN0-500-20345-8. ISSN0950-4125.
↑«El Tajín, patrimonial mundial» [El Tajin, world heritage] (իսպաներեն). Mexico: INAH. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
↑Reyes-Heroles C, Regina (2009 թ․ փետրվարի 25). «Tajín, un espacio para vivir la magia» [Tajin, a space to experience the magic]. CNN Expansion (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.