Էլ Մանսուրա (արաբ․՝ المنصورة), քաղաք Եգիպտոսում։ Գտնվում է Նեղոսի դելտայի արևելյան մասում՝ Կահիրեյից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դակահլիա նահանգապետության վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 450 000 մարդ։ Նեղոս գետի հակառակ ափին գտնվում է Տալխա քաղաքը, որի հետ կազմում են մետրոպոլիա։ Էլ Մանսուրան վարչականորեն բաժանվում է երկու խոշոր շրջանի՝ Արևելյան Մանսուր և Արևմտյան Մանսուր։
Արաբերեն Մանսուրա նշանակում է «հաղթող կին»։ Քաղաքը այսպես է կոչվել ի պատիվ Մանսուրի ճակատամարտում եգիպտացիների տարած հաղթանակի ընդդեմ Լյուդովիկոս IX-ի խաչակրաց յոթերորդ արշավանքի ժամանակ։
1973 թվականի հոկտեմբերին չորրորդ Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Էլ Մանսուրայում տեղի է ունեցել խոշոր օդային ճակատամարտ։ 160 իսրայելական ինքնաթիռներ գրոհել են Եգիպտոսի օդային բազայի վրա, բայց գրավվել են եգիպտական ավիացիայի կողմից։