Էլվին Ռեյ Ջոնս
Էլվին Ռեյ Ջոնս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Elvin Jones |
Ի ծնե անուն | անգլ.՝ Elvin Ray Jones |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1927[1][2][3] Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 18, 2004[1][2][5][…] (76 տարեկան) Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ և post-bop?[6] |
Մասնագիտություն | jazz drummer և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | հարվածային համակարգ[6] |
Լեյբլ | Blue Note և Enja Records? |
Անդամակցություն | The Jones Brothers?, John Coltrane Quartet? և John Coltrane Quintet? |
Ամուսին | Keiko Jones?[7] |
Պարգևներ | |
Կայք | elvinjones.com |
![]() |
Էլվին Ռեյ Ջոնս (անգլ.՝ Elvin Ray Jones, սեպտեմբերի 9, 1927[1][2][3], Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ[4] - մայիսի 18, 2004[1][2][5][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ջազային երաժիշտ, Ջոն Քոլթրեյնի կվարտետում հայտնի թմբկահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլվին Ջոնսը ծնվել է 1927 թվականին Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում և եղել է ընտանիքի տասը երեխաներից ամենափոքրը։ Նրա եղբայրները՝ Խենկն ու Տադը, եղել են հաջողակ ջազային երաժիշտներ[8], և նրանց ընտանիքում երաժշտությունը միշտ հարգի է եղել։ 13 տարեկանում Ջոնսը հաստատ որոշել էր դառնալ թմբկահար և օրական աշխատում էր մինչև 10 ժամ։
Ջոնսն իր կարիերիան սկսել է 1949 թվականից Դետրոյթ քաղաքում։ Շուտով սկսել է ելույթներ ունենալ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չառլի Պարկերը, Մայլս Դևիսը և Ուորդել Գրեյը[8]։ 1955 թվականին Նյու Յորքում նա անհաջող փորձ է արել ընդունվելու Բենի Գուդմենի կոլեկտիվի երաժիշտների շարքերը, որից հետո միացել է Չարլզ Մինգուսի անսամբլին։ 1960 թվականին Ջոնսը սկսել է ելույթներ ունենալ Ջոն Քոլթրեյնի կվարտետում, որտեղ նվագել է մինչև 1966 թվականը։ Ճանաչված քառյակի կազմում նա ձայնագրել է մի շարք հայտնի ջազային ալբոմներ, մասնավորապես « A Love Supreme»-ն։ Կվարտետից հեռանալուց հետո Ջոնսը որոշ ժամանակ նվագել է Դյուկ Էլինգտոնի նվագախմբում, իսկ հետո ստեղծել է իր խումբը՝ «The Elvin Jones Jazz Machine»-ն։
Ջոնսը հարվածային գործիքներն օգտագործել է ոչ այնքան տակտի, որքան մենակատար գործիքների հետ միաժամանակյա հնչողություն ստեղծելու համար։ Նրա կատարումների տեխնիկան ազդեցություն է ունեցել այնպիսի հարվածային գործիքներ նվագողների վրա, որպիսիք են Միտչ Միտչելը և Ջինջեր Բեյքերը։ Ջոնսը վախճանվել է 2004 թվականին 76 տարեկանում սրտի անբավարարությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 Murphy M. Jones, Elvin Ray (09 September 1927–18 May 2004) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803913
- ↑ 6,0 6,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://downbeat.com/news/detail/final-bar-keiko-okuya-jones-mick-goodrick-david-ornette-cherry-mark-r.-feld
- ↑ 8,0 8,1 Elvin Jones biography
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Ռեյ Ջոնս» հոդվածին։ |
|