Էլսի Անդերսեն դե Վուլֆ
Էլսի Անդերսեն դե Վուլֆ | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Ella Anderson de Wolfe |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 12, 1950[1][2][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, ճարտարապետ, բարձրաշխարհիկ հեղինակություն, թատրոնի դերասանուհի, ինտերիերի դիզայներ և դիզայներ |
Թեմաներ | դերասանական արվեստ[5] և դեկորատիվ-կիրառական արվեստ[5] |
Ամուսին | Charles Mendl? |
Ազգականներ | Drina de Wolfe? |
ստորագրություն | |
Elsie de Wolfe Վիքիպահեստում |
Էլսի Անդերսեն դե Վուլֆ (անգլ.՝ Elsie Anderson de Wolfe), ամուսնությունից հետո՝ լեդի Մենդլ (դեկտեմբերի 20, 1865[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 12, 1950[1][2][4][…], Վերսալ), ամերիկյան թատրոնի դերասանուհի, կազմակերպության դեմք և ինտերիերի դիզայներ, որը հայտնի է իր հակա-վիկտորիանական ինտերիերներով։ Ժամանակակից դիզայնի նախամայրերից մեկը։ ԱՄՆ-ում ինտերիերների առաջին պրոֆեսիոնալ կին-դիզայները[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում[6]։ Հայրը զարգացող, բայց անգործնական բժիշկ էր։ Մայրը շոտանդական արմատներով կանադացի էր։ Ընտանիքն ուներ միջին եկամուտ և հաճախ ֆինանսական դժվարություններ էր ունենում[8]։
Նյու Յորքում ստացել է մասնավոր կրթություն։ 1881 թվականին սովորելու նպատակով տեղափոխվել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգ, որտեղ ապրում էր մորական կողմի բարեկամների մոտ։ 1883 թվականին, կապերի շնորհիվ, նրան ներկայացրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյային։ 1884 թվականին նա վերադառնում է Նյու Յորք և սկսում հանդես գալ սիրողական թատերական ներկայացումներով, ինչն այդ ժամանակ բարեգործական միջոցների հավաքման հայտնի եղանակն էր[7][8]։
1887 թվականին ծանոթանում է Էլիզաբեթ Մարբերիի հետ, որը երկար տարիներ դառնում է իր գործընկերուհին և սիրուհին մինչև Մարբերիի մահը՝ 1933 թվականը։ Մարբերիի հետ ընկերական հարաբերություններ ունեին Օսկար Ուայլդը, Ջորջ Բեռնարդ Շոուն և Ջեյմս Մեթյու Բարրին, «Փիթր Փենի» հեղինակը[8]։
1890 թվականին իր հոր մահից հետո, ֆինանսական խոչընդոտների պատճառով, նա դիմեց պրոֆեսիոնալ թատերաբեմի։ Այդ հարցում նրան օգնեց ընկերուհին՝ թատերական գործակալ Էլիզաբեթ Մարբերին[8]։ Նա դեբյուտտել է Վիկտորին Սարդուի «Թերմիդոր» պիեսում, որի ռեժիսորը Չարլզ Ֆրոհմանն էր։ Նրանք երկու տարի գաստրոլներով էին հանդես գալիս։ 1894 թվականին Էլսի Վուլֆը դարձավ Ֆրոհմանի թատերախմբի մշտական անդամ։ 1901 թվականին Բրոդվեյում Ջորջ Լեդերերի հետ նա մասնակցում է Քլայդ Ֆիթչի նոր պիեսում՝ «The Way of the World» բեմադրմանը[9]։ Երկու տարի գաստրոլների է ուղևորվում նրա հետ։ 1905 թվականին Էլսի Վուլֆը լքում է բեմը[6][7]։
1903 թվականին Էլսի Դե Վուլֆը, նրա ընկեր Էլիզաբեթ Մարբերին և բարեգործ Աննա Մորգանը Ֆրանսիայի Վերսալ քաղաքում գնում են «Տրիանոն» պերճատունը, որը դառնում է նրանց սոցիալական կյանքի երկրորդ կենտրոնը[7]։
Նյու Յորքում Էլսին դե Վուլֆը և Մարբերին տուն են վարձում երկու հոգու համար, որը կոչվում էր «Իրվինգ Հաուս»։ Էլսին դե Վուլֆը այն վերանորոգում է ֆրանսիական ոճով, ինչը գործընկերուհիներին դարձնում է Նյու Յորքի ամենաոճային տանտիրուհիները[8]։
Էլիզաբեթ Մարբերիի և Սառա Կուպեր Հյուիթի (Sarah Cooper Hewitt) առաջարկով Էլսի դե Վուլֆը ստանձնում է ինտերիերի դիզայների աշխատանքը, որն այդ ժամանակ գրեթե բացառապես տղամարդու գործ էր համարվում։ Նրան օգնեցին բեմանկարչի համբավը, տան ձևավորման հաջողությունը, որը նա կիսում էր իր ընկերուհի Էլիզաբեթ Մարբերիի և համայնքային կապերը։ Ճարտարապետ Սթենֆորդ Ուայթը օգնեց նրան շահել «Colonial Club»-ի՝ առաջին մասնավոր կանանց ակումբի ինտերիերի դիզայնի պատվերը, որը 1903 թվականին հիմնադրվել էր Նյու Յորքում Ֆլորենս Հարիմանի կողմից։ Այնտեղ նա ցուցարում է իր դիզայնի ֆիմային նախատիպերը․ պարզությունը, նրբությունը (օգտագործելով հայելիներ, պայծառ երանգներով ներկեր և կտորներ), նաև վիզուալ (ոչ թե սովորական ոճաբանական) ընդհանրությունը։ Նրա ապշեցուցիչ հաջողությունն այնտեղ հաստատեց նրան որպես Միացյալ Նահանգների առաջին պրոֆեսիոնալ կին դիզայներ[7]։
1905 թվականին՝ գաղութատիրական ակումբը բացելուց հետո, նա վեց տարի աշխատել է որպես ինտերիերների դիզայներ։ 1913 թվականին բացում է իր բյուրոն։ 1915 թվականին Նյու Յորքում ստեղծում է ինտերիեր Հենրի Քլեյ Ֆրիկի կալվածատան համար, ինչը նրան հարստացնում է։ Նրա հաճախորդներն էին Աննա Վանդերբիլթը, Աննա Մորգանը, Վինդզորները և շատ ուրիշներ։ Նա նորաձևություն է մտցրել շինուազրի, թեթև և նուրբ ֆրանսիական ինտերիերները, ծաղկային տպագրությամբ թեթև պաստառացու գործվածքն��րը, հարմարավետ կահույքը և գործնական ինտերիերները[6]։
Էլսի Դե Վուլֆի հստակ հակա-վիկտորիանական ոճը օգնեց ձևավորել իր սերնդի ճաշակը։ Good Housekeeping «Տնային օջախ» և The Delineator ամսագրերի մի շարք հոդվածներ նրա կողմից կազմվել են The House in Good Taste («Լավ ճաշակով տունը») գրքում, որը լույս է տեսել 1913 թվականին և հայտնի է ամերիկացի կանանց[6][7]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում աշխատել է որպես Կարմիր խաչի կամավոր[6]։ Հիվանդանոցներին և հատկապես գազից այրվածքներ ստացած հիվանդներին օգնելու իր աշխատանքի համար ստացել է Ռազմական խաչ և Պատվավոր Լեգեոնի շքանշան[7]։
1926 թվականին նա ամուսնանում է Փարիզում Բրիտանիայի դեսպանատան մամուլի կցորդ սեր Չարլզ Մենդլի հետ։ Ամուսնությունը ֆիկտիվ էր, զույգը ապրում էր առանձին բնակարաններում[6][8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին լեդի Մենդլը վերադառնում է ԱՄՆ։ Նրան Կոնգրեսի հատուկ փաստաթղթով վերադառձնում են իր ամերիկյան քաղաքացիությունը։ Պատերազմից հետո լեդի Մենդլը վերադառնում է Թրիանոն վիլլա[7]։
Լեդի Մենդլն ամենաուժեղ ազդեցությունն է ունեցել Էդուարդ VIII-ի կնոջ ՝ Ուոլլիս Սիմփսոնի վրա Անգլիայում իր կազմավորվելու տարիներին՝ 1928 թվականին տեղափոխվելուց հետո։ Նրա մեջ նեշնչեց հագուստի ճաշակ, սեղան սպասքավորելու և լեդի լինելու ունակությունը[10]։ Ստեղծել է Շատո-դե-լա-Կրոյի ինտերիերի դիզայնը, որտեղ բնակվում էին Վինդզորները 1938 թվականին իրենց հարսանիքից մեկ տարի անց[11][12]։
Հանրաճանաչ է դարձրել կարճ սպիտակ ձեռնոցներ կրելը։ 1924 թվականին նա առաջինն էր, որ սպիտակած մազերը ներկել է երկնագույն։ Հնարել է «Վարդագույն Լեդի» կոկտեյլը[8]։
Գրել է «After All» ինքնակենագրությունը, որը թողարկվել է 1935 թվականին[6]։
Մահացել է 1950 թվականի հուլիսի 12-ին Վերսալ քաղաքի Թրիանոն վիլլայում 85 տարեկանում[7][8]։
1982 թվականին թողարկվել է Elsie De Wolfe: A Life in the High Style (The Elegant Life and Remarkable Career of Elsie de Wolfe, Lady Mendl) կենսագրությունը, որը գրել է Ջեյն Սմիթը(Jane S. Smith)[8]։
-
Նյու Յորքի կանացի Colony Club-ը
-
Վերսալում Թրիանոն վիլլայի տաղավարի ինտերիերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Элси де Вольф». Артишок. 2014. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Elsie de Wolfe» (անգլերեն). Վերցված է 2020-05-03-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Расселл, Пол Эльза де Вульф // 100 кратких жизнеописаний геев и лесбиянок. — М.: Изд. дом «КРОН-пресс», 1996. — 423 с. — ISBN 5-232-00265-1
- ↑ CLYDE FITCH'S NEW PLAY.; "The Way of the World" Produced Before a Large Audience in Washington.(անգլ.) // New York Times. — 1901. — С. 9.
- ↑ Полякова, Арина Александровна Прошлое без будущего. История короля Эдуарда VIII. — М., 2013. — 344 с. — ISBN 978-5-91146-922-1
- ↑ «Роман Абрамович приобрел замок во Франции». Կոմսոմոլսկայա պրավդա. 2004 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Немиров, Александр Роман Абрамович : как стать миллиардером. — М.: Алгоритм, 2017. — С. 142. — 237 с. — (Мужчины, покорившие мир). — ISBN 978-5-906979-61-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսի Անդերսեն դե Վուլֆ» հոդվածին։ |
|