Jump to content

Էլիոթ Հենդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիոթ Հենդլեր
Ծնվել էապրիլի 9, 1916(1916-04-09)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 21, 2011(2011-07-21)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
ԱմուսինՌութ Հենդլեր
ԵրեխաներՔեն Հենդլեր և Բարբարա Հենդլեր

Էլիոթ Հենդլեր (անգլ.՝ Elliot Handler, ապրիլի 9, 1916(1916-04-09), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 21, 2011(2011-07-21)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, Mattel Inc ընկերության երեք հիմնադիրներից մեկը։ Իր կնոջ հետ միասին պատմության մեջ ամենավաճառվող խաղալիքներից մեկի՝ Բարբի տիկնիկի ստեղծողն է[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Mattel-ի հիմնադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթ Հենդլերը ծնվել է 1916 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆՉիկագոյում։ Մեծացել է Դենվերում[4]։ Փասադենայի Art Center College of Design-ում ուսումնասիրել է արդյունաբերական դիզայն։ 1938 թվականի հունիսի 26-ին Հենդլերը ամուսնացել է Ռութ Հենդլերի հետ[5]։

1945 թվականին ամուսինները Էլիոթի ընկեր Մեթսոն Հարոլդի հետ միասին ընկերության ավտոտնակում ստեղծել են լուսանկարների շրջանակների արդյունաբերություն և այն անվանել են Mattel (Elliot և Matson անունների առաջին տառերով[6])։ Հետագայում բիզնեսը զարգացել է երաժշտական խաղալիքների և տիկնիկների տների ֆուրնտիտուրայի արտադրության շնորհիվ[7]։

1959 թվականին Նյու Յորքի տիկնիկների տոնավաճառում ֆիրման ներկայացրել է Ռութի հորինած Բարբի տիկնիկը։ Խաղալիքը կոչվել է Ռութի և Էլիոթի դստեր՝ Բարբարա Հենդլերի պատվին։ Սկզբում այն շատ վատ է վաճառվել և իր կանացի բաց համազգեստի պատճառով առաջացրել է խիստ քննադատություն[8]։ Այնուամենայնիվ, տիկնիկը շուտով ձեռք է բերել անսովոր ճանաչում․ արդեն 1965 թվականին նրա վաճառքից ստացված հասույթը կազմել է 100 մլն դոլար։ 1961 թվականին ստեղծվել է Բարբիի տիկնիկային ընկեր Քենը։ Նրան անվանել են Բարբարա Քենեթի եղբոր պատվին[9]։ Թոդը՝ Բարբիի ընկերներից մեկը, անվանվել է Հենդլերների թոռան պատվին[9]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Էլիոթ և Ռութ Հենդլերները հեռացել են Mattel-ից[10]։ Ռութը մահացել է 2002 թվականին[11]։ 2008 թվականին Հենդլերը Էլ Սեգունդոյում իր իննսունամյակի կապակցությամբ կազմակերպել է տոնախմբություն[12]։ Մահացել է 2011 թվականի հունիսի 21-ին Լոս Անջելեսում սրտային անբավարարությունից[13]։ Այս առթիվ Mattel-ը պաշտոնական հայտարարությունում գրել է հետևյալը[10]

Նա ոչ միայն ոգեշնչել է Mattel-ի աշխատակիցներին, այլ նաև երջանկացրել է ողջ աշխարհի երեխաների սերունդներ։ 30 000 աշխատակից հպարտությամբ շարունակում է նրա գործը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.tmz.com/2011/07/22/elliot-handler-barbie-co-founder-died-dies-death-mattel/
  2. Miller S. (2011 թ․ հուլիսի 23). «Hot Wheels' Driver and Barbie's Dad». The Wall Street Journal. Dow Jones. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  3. Chang А. (2011 թ․ հուլիսի 24). «Elliot Handler, co-founder of toymaker Mattel and inventor of Hot Wheels, dies at 95». The Washington Post. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Chang А. (2011 թ․ հուլիսի 23). «Elliot Handler dies at 95; co-founder of Mattel, inventor of Hot Wheels». Los Angeles Times.
  5. «Ruth Handler and The Barbie Doll». directessays.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  6. «Отец куклы Барби скончался в Калифорнии». Новые Известия. 2011 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  7. «В Калифорнии умер «отец» куклы Барби». Дни.ру. 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  8. «Нестареющая Барби». rus.info. 2008 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  9. 9,0 9,1 Терех Н. (2011 թ․ հուլիսի 27). «В Лос-Анджелесе на 96-м году жизни скончался «отец» куклы Барби Эллиот Хэндлер». «ФАКТЫ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  10. 10,0 10,1 «В США ушел из жизни отец куклы Барби». РБК. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  11. Kershaw S. (2002 թ․ ապրիլի 29). «Ruth Handler, Whose Barbie Gave Dolls Curves, Dies at 85» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  12. Kershaw S. Ruth Handler, Whose Barbie Gave Dolls Curves, Dies at 85 (англ.). The New York Times (29 April 2002). Дата обращения: 5 марта 2012. Архивировано 14 сентября 2012 года.
  13. «Причины смерти создателя куклы Барби Эллиот Хэндлера назвали врачи». /medpravda.com. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Carey C., Friedman I. American Inventors, Entrepreneurs, and Business Visionaries (Facts on File Library of American History). — Facts on File, 2010. — 455 p. — ISBN 0816081468
  • Kettelkamp S. Chatty Cathy and Her Talking Friends: An Unauthorized Guide for Collectors. — Schiffer Pub Ltd, 1998. — 128 p. — ISBN 978-0887409547
  • McKern B. Managing the Global Network Corporation. — Routledge, 2003. — 304 p. — ISBN 978-0415297066