Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ
Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ Elisabeth von Bayern | |||
Կնիք Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախի պատկերով | |||
| |||
---|---|---|---|
1250 - 1254 | |||
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ) | |||
Նախորդող | Իզաբել Անգլիացի | ||
Հաջորդող | Հերթրուդա Հոհենբերգցի | ||
| |||
1246 - 1254 | |||
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ) | |||
Նախորդող | Իոլանտա դե Բրիեն | ||
Հաջորդող | Սոֆիա ֆոն Լանդսբերգ | ||
| |||
1246 - 1254 | |||
(Էլիզաբեթ Բավարացի անվան տակ) | |||
Նախորդող | Իզաբել Անգլիացի | ||
Հաջորդող | Ելենա Էպիրացի | ||
Ազգություն | գերմանուհի | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | 1227 | ||
Ծննդավայր | Տրաուսնից ամրոց, Լանդսհուտ | ||
Վախճանի օր | 1273, հոկտեմբերի 9 | ||
Վախճանի վայր | Գրայֆենբուրգ, Տիրոլ, այժմ՝ Ավստրիա | ||
Թաղված | Stift Stams Austrian Grave | ||
Դինաստիա | Վիտելսբախներ | ||
Հայր | Օտտոն II Պայծառափայլ | ||
Մայր | Ագնես Բաունշվեյգցի | ||
Ամուսին | 1-ին ամուսին՝ Կոնրադ IV 2-րդ ամուսին՝ Մեյնհարդ II | ||
Զավակներ | 1-ին ամուսնությունից՝ Կոնրադին 2-րդ ամուսնությունից՝ Ալբերտ, Ագնեսա, Ելիզավետա, Օտտոն, Հենրիխ, Լյուդվիգ | ||
Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ կամ Էլիզաբեթ Բավարացի (գերմ.՝ Elisabeth von Bayern, 1227, Trausnitz Castle, Լանդսհուտ - հոկտեմբերի 9, 1273, Տիրոլ, Գրայֆենբուրգ), Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս Օտտոն II-ի դուստրը՝ Վիտելսբախների դինաստիայից։ Ամուսնության ժամանակ՝ առաջին ամուսնությունից - Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի, Երուսաղեմի թագուհի, Սիցիլիայի թագուհի, Շվաբիայի դքսուհի; երկրորդ ամուսնությունից - Գորիցիայի և Տիրոլի դքսուհի, Կարինտիայի և Կրայնի դքսուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախկ ծնվել է 1227 թվականին Տրաուսնից ամրոցում, Լանդսհուտ։ Նա ավագ դուստրն էր Օտտոն II Պայծառափայլի (1206—1253)՝ Բավարիայի դուքս և Ռեյնի պֆալցկոմս, Վիտելսբախների դինաստիայից, և Ագնես Բրաունշվեյգցու (1201—1267)՝ Վելֆերի դինաստիայից Հենրիխ Բրաունշվեյգցու դուստր, ընտանիքում։
1246 թվականի սեպտեմբերի 1-ին նրան ամուսնացնում են Շվաբիայի դուքս և Երուսաղեմի արքա Կոնրադ Հոհենշտաուֆենի, հետագայում՝ գերմանական կայսր և Սիցիլիայի արքա, հետ։ Այդ ամուսնություն նպաստում է Վիտելսբախների և Հոհենշտաուֆենների դինստիաների միջև դաշինքին։ 1254 թվականին Էլիզաբեթ Բավարացին այրիանում է։
Առաջին ամուսնու մահից չորս տարի անց նա երկրորդ անգամ է ամուսնանում Մեյնհարդ II-ի հետ՝ Գորիցիայի և Տիրոլի դուքս, կարինտինն և Կրայնի դուքս։
1268 թվականին Նեապոլում, Տալյակոցոյի մոտ ճակատամարտում պարտությունից հետո, գլխատվում է Կոնրադինը՝ նրա միակ որդին առաջին ամուսնությունից։ Նրա հիշատակին, 1272 թվականին, նա հիմնադրում է Շտամս աբբայությունը Տիրոլում, որը հանձնում է վանական-ցիստերականների խնամքին։ Այդ վանքում Էլիզաբեթ Բավարացին ամուսնու հետ անց է կացնում կյանքի վերջին տարիները և այնտեղ էլ թաղվում է։ Նա մահացել է 1273 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մեյնհարդ II ֆոն Կերնտենը կնոջից շատ է ապրում համարյա քսան տարի։
Երկրորդ ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացու կրտսեր դուստր Էլիզաբեթ Կարինտիացին ամուսնացել է դուքս Ալբրեխտ I Ավստրիացու հետ, ով հետագայում դառնում է Գերմանիայի արքա։ Նրա ավագ որդի Ալբրեխտ II-ը մահանում է հորից առաջ, ում ժառանգորդն է դառնում Օտտոն III-ը։ Վերջինիս մահից հետո Գորիցիայի և Տիրոլի դուքս է դառնում Էլիզաբեթ Բավարացու միակ կենդանի մնացած որդին՝ Հենրիխ IV-ը, Չեխիայի արքան։ 1335 թվականին, համաձայն իր կտակի, նա թաղվում է ծնողների հետ Շտամս աբբայությունում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու ամուսնությունից Էլիզաբեթ Բավարացին ունեցել է յոթ երեխա։
Կոնրադ IV-ի հետ առաջին ամուսնությունից նա ունեցել է Կոնրադինին (1252—1268), Երուսաղեմի արքա, Սիցիիայի արքա և Շվաբիայի դուքս, Հոհենշտաուֆենների տոհմի վերջին օրինական կառավարիչ։
Մեյնհարդ II Տիրոլցու հետ երկրորդ ամուսնությունից նա ունեցել է չորս որդի և երկու դուստր.
- Ալբրեխտ II (մահացել է 1292 թվականին), Տիրոլի դուքս
- Ագնեսա (մահացել է 1293 թվականին), ամուսնացել է Ֆրիդրիխ I Մեյսենցու հետ
- Էլիզաբեթ (1262—1313), ամուսնացել է Ալբրեխտ I Ավստրիացու հետ
- Օտտոն III (մոտ 1265—1310), Գորիցիայի ո Տիրոլի դուքս, Կարինտիայի և Կրայնիի դուքս
- Հենրիխ VI (մոտ 1270—1335), Կարինտիայի և Կրայնիի դուքս, Տիրոլի դուքս, Բոհեմիայի արքա
- Լյուդվիգ (մահացել է 1305 թվականին)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miroslav Marek. A listing of descendants of the Wittelsbach family Արխիվացված 2012-07-07 Wayback Machine на сайте Genealogy.EU Արխիվացված 2011-03-08 Wayback Machine
- Elke Goez. Elisabeth von Bayern, Gemahlin Konrads IV. und Meinhardts II. von Görz-Tirol. Gesellschaft für staufische Geschichte. Göppingen, 2006. ISBN 3-929776-16-2 (գերմ.)
- Marita A. Panzer. Wittelsbacherinnen. Fürstentöchter einer europäischen Dynastie. Regensburg, 2012. ISBN 978-3-7917-2419-5 (գերմ.)
Նախորդող | Հաջորդող | |
---|---|---|
Իոլանտա դե Բրիեն 1212 - 1228 |
Երուսաղեմի թագուհի 1246 - 1254 |
Սոֆիա ֆոն Լանդսբերգ 1266 - 1268 |
Նախորդող | Հաջորդող | |
---|---|---|
Իզաբել Անգլիացի 1235 - 1241 |
Սիցիլիայի թագուհի 1250 - 1254 |
Ելենա Էպիրացի 1256 - 1258 |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ ֆոն Վիտելսբախ» հոդվածին։ |
|