Էլենի Թեոխարուս
Էլենի Թեոխարուս | |
Կուսակցություն՝ | Ժողովրդավարական Կուսակցութիւն[1], Ժողովրդավարական Ահազանգ[2][3][4], Համերաշխության շարժում[2][3][4] և անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Սալոնիկի համալսարան[5] և Սալոնիկի համալսարան[5] |
Գիտական աստիճան՝ | B.Phil.?[5], բժշկության դոկտոր[5] և բժշկության բակալավրի աստիճան[5] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, վիրաբույժ, pediatric surgeon և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունիսի 24, 1953[6] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ամիանտոս, Լիմասոլի շրջան, Կիպրոս[5][7] |
Քաղաքացիություն | Կիպրոս |
Էլենի Թեոխարուս (հուն․՝ Ελένη Θεοχάρους, հունիսի 24, 1953[6], Ամիանտոս, Լիմասոլի շրջան, Կիպրոս[5][7])[8], կիպրացի մանկական վիրաբույժ և քաղաքագետ, որը ղեկավարել է քաղաքական «Համերաշխության շարժում» կուսակցությունը[9][10]։ 2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի եվրապատգամավոր, վերընտրվել է 2014 թվականին, լիազորությունները կատարել է մինչև 2019 թվականը։ 2001-2009 թվականներին Թեոխարուսը եղել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Լիմասոլ շրջանի կողմից։
Կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլենի Թեոխարուսը ��նվել է Պանո Ամիանդոսում (Լիմասոլի շրջան) 1953 թվականի հունիսի 24-ին։ Մայրենի հունարենին զուգահեռ տիրապետել է անգլերենի։ Բժշկություն և փիլիսոփայություն է ուսանել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում։ Կրությունը շարունակել է մանկական վիրաբուժության ոլորտում Մանչեսթերում և Փարիզում։ Պատրաստել է փորձարարական-կլինիկական-լաբորատոր դիսերտացիա և ստացել դոկտորի կոչում։ Բացի այդ՝ շարունակել է դոկտորական ուսումը Բոստոնում (B.C.E.T.S.)։
Նա վիրաբույժ է և մանկական վիրաբույժ։ 1991 թվականից եղել է Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարանի մանկական վիրաբուժության պրոֆեսոր։ 1992-2001 թվականներին եղել է արքեպիսկոպոս Մակարիոս III-ի հիվանդանոցին կից մանկական վիրաբուժության և մանկական ուռոլոգիայի կլինիկայի տնօրենը։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մայիսի 27-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Էլենի Թեոխարուսն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ որպես Լիմասոլ շրջանի թեկնածու DISY կուսակցությունից։ Վերընտրվել է 2006 թվականի մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նա եղել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի մշտական կոմիտեի և Ներկայացուցիչների պալատի առողջապահության հարցերով մշտական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ներկայումս նա Ներկայացուցիչների պալատի առողջապահության հարցերով մշտական կոմիտեի նախագահ է և Ներկայացուցիչների պալատի շրջակա միջավայրի հարցերով մշտական կոմիտեի, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի մշտական կոմիտեի, Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների մշտական կոմիտեի անդամ։ Նա նաև Համերաշխության խորհրդարանական միությունում Ներկայացուցիչների պալատի պատգամավորության անդամ է։ 2003 թվականին Ներկայացուցիչների պալատը նրան նշանակել է Եվրոպական խորհրդարանի դիտորդ, որտեղ նա եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Թեոխարուսը ստեղծել է ընդդիմադիր կուսակցություն, որը հանդես է եկել ընդդեմ նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի հիմնախնդրին նրա մոտեցմանը։ Նա հանդես է եկել այլ հունա-կիպրոսյան ազգայնական խմբերի հետ ավելի սերտ համագործակցության օգտին, մասնավորապես՝ DIKO-ի և EDEK-ի։ Նոր կուսակցությունն ստացել է «Համերաշխություն» անունը։ 2016 թվականի մարտի 8-ի դրությամբ նա հանդիսացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների անդամ։ 2016 թվականի մարտի 11-ին հայտարարվել է, որ ԵՎՐՈԿՈ-ն միանում է նոր կուսակցության, իսկ նրա թեկնածուները կներառվեն 2016 թվականի ընտրությունների իրենց ցուցակներում[11]։ 2019 թվականի մայիսի 26-ին Թեոխարուսը Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունների արդյունքում զրկվել է եվրապատգամավորի իր տեղից[12]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոխարուսը հրատարակվել է գրականան հանդեսներում։
Բանաստեղծությունների նրա առաջին «Բանաստեղծական գործողություն և քաղաքկաան համագործակցություն» ժողովածուն (1991) նրան բերել է պոեզիայի ոլորտում առաջին պետական մրցանակի պարգևատրում։ 1995 թվականին նա հրապարակել է բանաստեղծությունների իր երկրորդ ժողովածուն՝ «Պրոկսենոս Թանատոս Անժելե Մոու» (հուն․՝ Πρόξενος Θάνατος Άγγελε Μου): Պատմվածքների երրորդ ժողովածուն եղել է «Թեմպելոկալոկայրո» (հուն․՝ Τεμπελοκαλόκαιρο)։ Բանաստեղծությունների չորրորդ ժողովածուն եղել է «Էլլինոսիրոն Մագոն» (հուն․՝ Ελληνοσύρων Μάγων)։
Նրա բազմաթիվ բանաստեղծություններ և պատմվածքներ թարգմանվել են հայերեն, թուրքերեն, ռուսերեն և անգլերեն։
1992 թվականի սեպտեմբերին նա ներկայացրել է Կիպրոսը Լիեժի Պոեզիայի համաշխարհային 18-րդ բիենալեի ժամանակ, Բելգիա։
1999 թվականին նար հրատարակել է բանաստեղծությունների «Oi Megaloi Tritoi» ժողովածուն (հուն․՝ Οι Μεγάλοι Τρίτοι), որի համար նա երկրորդ անգամ արժանացել է պոեզիայի ոլորտում առաջին պետական մրցանակի։
Էլենի Թեոխարուսը հունական և կիպրյան պոեզիայի մասին և ժամանակակից կիպրացի գրողների մասին դասախոսությունների շարք է կարդացել Աթենքում, Սալոնիկում, Ալեքսանդրապոլիսում, Կերկիրայում, Զակինթոսում, Նիկոսիայում, Լիմասոլում, Բիշքեկում, Վալպարաիսոյում, Չիլիում, Տաշքենդում և Վարշավայում։
Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոխարուսը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի պատվավոր ոսկե մեդալով, Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարանի ոսկե մեդալով և Վարդինոյաննիս ֆոնդի համաբալկանյան մրցանակով։ Երկու անգամ եղել է պոեզիայի ոլորտում առաջին պետական մրցանակի դափնեկիր (1991 և 2000)։ Մինսկի համալսարան և Սիկտիվկարի համալսարանը նրան շնորհել են պատվավոր դոկտորի կոչում։ Նա նաև արժանացել է Lions International-ի «Մարգարեթ Հոլդինգ» մրցանակի և Rotary International-ի «Պոլ Հարիսի համագործակից» կոչմանը, ինչպես նաև այլ մր��անակների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Όταν η Θεοχάρους αποχωρούσε πυροβολώντας από το ΔΗΚΟ (հուն.) — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Αποχώρησε από το ΔΗΣΥ η ευρωβουλευτής Ελένη Θεοχάρους (հուն.) — 2015.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Το Κίνημα Αλληλεγγύη ιδρύει η Ελένη Θεοχάρους (հուն.) — Η Καθημερινή, 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Φεύγει από το ΔΗΣΥ και δημιουργεί το Κίνημα “Αλληλεγγύη” η Θεοχάρους (հուն.) — 2015.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 THEOCHAROUS KARIOLOU Eleni — House of Representatives.
- ↑ 6,0 6,1 Eleni THEOCHAROUS — European Parliament.
- ↑ 7,0 7,1 7,2 Βιογραφικό (հուն.)
- ↑ «Eleni Theocharous». Ευρωπαϊκό Κοινοβούλιο Ευρωβουλευτές. European Parliament. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vios kai politeia of Eleni Theocharous». allileggii.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Appentix A, p 44, HOSTILITY TOWARDS IMMIGRATION IN EUROPE:EXAMINING THE ROLE OF MASS-ELITE RELATIONS AND THE CONTEXT OF PUBLIC SALIENCE by Denise Walke
- ↑ Andria Kades (2016 թ․ մարտի 11). «EVROKO для слияния с движением Солидарности Теохарауса (Обновление)». Cyprus Mail (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Evie Andreou (2019 թ․ մայիսի 27). «Отсутствие женщин-депутатов Европарламента указывает на «серьезный дефицит демократии»». Cyprus Mail (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենի Թեոխարուս» հոդվածին։ |
|
- Սալոնիկի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 24 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Մանչեսթերի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Վիրաբույժներ
- Կիպրացի կին գրողներ
- Կիպրացի բանաստեղծուհիներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ