Jump to content

Էլենե Ախվլեդիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլենե Ախվլեդիանի
վրաց.՝ ელენე დიმიტრის ასული ახვლედიანი
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1898(1898-04-05)[1]
ԾննդավայրԹելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1975(1975-12-30)[2] (77 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1922) և Կոլարոսսիի ակադեմիա (1927)
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Elene Akhvlediani Վիքիպահեստում

Էլենե Ախվլեդիանի (վրաց.՝ ელენე ახვლედიანი) (ապրիլի 5, 1898(1898-04-05)[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1975(1975-12-30)[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), 20-րդ դարի վրաց նկարչուհի, գրաֆիկ, թատերական ներկայացումների և գեղարվեստական գրքերի ձևավորող։ Համբավվել է հատկապես վրացական քաղաքների տեսարանների, Իլիա Ճավճավաձեի, Վաժա Փշավելայի ժողովածուների, Թբիլիսիի Մարջանիշվիլու անվան թատրոնում մի շարք ներկայացումների ձևավորման համար[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականին Թելավում, բժշկի ընտանիքում։ 1910 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս[5]։

Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին լրջորեն զբաղվել է նկարչությամբ, 1919 թվականին մասնակցել ցուցահանդեսի[6]; 1922 թվականին ընդունվել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան, ուսանել Գիորգի Գաբաշվիլու դասարանում։ Առաջին կուրսն ավարտելով՝ որպես ակադեմիայի թոշակառու՝ գործուղվել է Իտալիա և Ֆրանսիա, մի քանի տարի բնակվել Փարիզում, որտեղ 1924-1927 թթ. հաճախել է գեղարվեստի Կոլարոսի ազատ ակադեմիայի պարապմունքներին։ Միաժամանակ շարունակել է ստեղծագործել, մասնակցել ցուցահանդեսների՝ արժանանալով արվեստի ֆրանսիացի քննադատների դրվատանքներին[6]։ Բարձր գնահատականի է արժանացել հատկապես բնանկարների «հին Թիֆլիս» շարքը, որտեղ լավագույնս դրսևորվել է նկարչուհու ստեղծագործական ոճի բնորոշ գծերից մեկը՝ տեսարանին զարդապատկերային հատկանիշներ հաղորդելը։

1927 թվականին Ախվլեդիանին վերադարձել է հայրենիք, անհատական ցուցահանդեսներ կազմակերպել Թելավում, Թիֆլիսում, Քութայիսում։ Ընդ որում՝ Քութայիսի թատրոնի ղեկավար Կոտե Մարջանիշվիլուց առաջին հրավերն է ստացել՝ ձևավորելու թատերական ներկայացում։ Դրանից հետո բազմաթիվ բեմադրություններ է ձևավորել և՝ ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս գտնվող թատրոններում։ Ընդհանուր առմամբ նկարչուհին ձևավորել է 60-ից ավելի ներկայացում և մի շարք կինոնկարներ։ Միաժամանակ շարունակել է հարստացնել բնանկարների իր շարքերը՝ ստեղծելով թե՛ Վրաստանի և թե՛ այլ երկրների (Ուկրաինա, Չեխոսլովակիա, Էստոնիա և այլն) տպավորիչ բնապատկերներ։ Այս ամենի հետ մեկտեղ նա նշանակալի ավանդ է ներդրել գրքի ձևավորման ասպարեզում՝ նկարազարդելով Սերվանտեսի, Հյուգոյի, Լոնգֆելլոյի, Վաժա Փշավելայի, Իլիա Ճավճավաձեի, Էգնատե Նինոշվիլու և այլ հեղինակների ստեղծագործություններ։

Էլենե Ախվլեդիանին վախճանվել է 1975 թվականի դեկտեմբերի 30-ին, հուղարկավորվել Թբիլիսիում՝ Դիդուբեի պանթեոնում։ Թբիլիսյան այն բնակարանում, որտեղ երկար տարիներ ապրել է նկարչուհին, բացվել է նրա տուն-թանգարանը [7]:

Հետմահու ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու աշխատանքների մի քանի հետմահու ցուցահանդեսներ են կազմակերպվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ 2008 թվականի հունիսի 27-ից հոկտեմբերի 12-ը նրա գործերի մեծ ցուցահանդես է գործել Փարիզի Մոնպառնաս թաղամասի թանգարանում[8][9] ·[10] ·[11]:

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում (1960 թ.)[12]
  • Պատվո նշան շքանշան (22.03.1936)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шмерлинг Р., Пейзаж родины, «Творчество», 1961, № 6;
  • Ерлашова С., Выставка произведений Елены Ахвледиани, «Искусство», 1967, № 6.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://archive.gov.ge/en/elene-akhvlediani-1
  2. 2,0 2,1 2,2 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. Tsimintia, Ana (2008 թ․ ապրիլի 25). «Endless surprises from Elene Akhvlediani as Tbilisi celebrates her birthday». Georgia Today. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  4. «დღეს ელენე ახვლედიანის დაბადების დღეა» [Today is the birthday of Elene Akhvlediani]. Imedi.fm (վրացերեն). 2017 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. Елена Ахвледиани: прекрасен Париж, но Тбилиси — это чудо
  6. 6,0 6,1 Э. Топуридзе, Дом-музей Е. Д. Ахвледиани, Изобразительное искусство, Москва, 1989.
  7. Елена Ахвледиани: дом-музей в Тбилиси
  8. « Musée des Beaux-Arts de Tbilissi » consulté le 17 novembre 2015.
  9. « Exposition Hélène Akhvlédiani et Véra Pagava » Արխիվացված 2019-05-08 Wayback Machine consulté le 17 novembre 2015.
  10. « Paris-Montparnasse-Tbilissi », 6 octobre 2008 consulté le 17 novembre 2015.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  12. Ахвледиани Елена Дмитриевна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Биографические данные на сайте АртРу.инфо Արխիվացված 2018-05-18 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենե Ախվլեդիանի» հոդվածին։