Էթիոլացված բույսեր
Արտաքին տեսք
Էթիոլացված բույսեր [ֆրանս. etioler — խունանալ, թոշնել (բույսերի համար)], մթության կամ սակավ լույսի պայմաններում աճող բույսեր։ Էթիոլացված բույսերը անգույն են կամ բաց դեղնավուն (քլորոֆիլի սինթեզի բացակայության պատճառով), ցողունի միջհանգուցային տարածությունները մեծացած են, մեխանիկական, անցկացնող հյուսվածքները թույլ են զարգացած։ Էթիոլացված բույսերում նվազում է սպիտակուցների սինթեզը, դանդաղում բջիջների բաժանումը։ Էթիոլացված բույսերի կանաչ գույնը արագ վերականգնվում է՝ բավարար (նույնիսկ կարճատև) լուսավորության պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։ |