Էդրիեն Բրոուդի
Էդրիեն Բրոուդի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1973[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Woodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Քուինս քոլեջ, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993)[5] և Սթոնի Բրուքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Elliott Brody?, մայր՝ Sylvia Plachy? |
Համատեղ ապրող(ներ) | Էլզա Պատակի և Angela Calvo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Էդրիեն Բրոուդի (անգլ.՝ Adrien Nicholas Brody; ապրիլի 14, 1973[1][2][3], Woodhaven, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Օսկարի և Սեզարի մրցանակակիր։ Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի և BAFTA-ի։
Երկրորդ ամերիկացին է, ով արժանացել է ֆրանսիական Սեզար մրցանակին (Քրիստոֆեր Լամբերից հետո)։ Օսկար ստացել է 29 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ դերասանը, ով ստացել է Օսկար լավագույն դերասանի համար։
Առավել հայտնի ֆիլմերից են «Բարակ կարմիր գիծ» (ռեժիսոր Թերենս Մալիք, 1998 թ.), «Դաշնակահարը» (ռեժ. Ռոման Պոլանսկի, 2002 թ.), «Խորհրդավոր անտառը» (Նայթ Շիամալեն, 2004 թ.), «Պիջակ» (ռեժ. Ջոն Մեյբերի), «Քինգ-Քոնգ» (ռեժ. Փիթեր Ջեքսոն, 2005 թ.)։
Նրա պատվին կոչել են № 9974 աստերոիդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդրիեն Բրոուդին ծնվել է 1973 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորքում՝ լուսանկարիչ Սիլվիա Պլաչիի և պատմության ուսուցիչ Էլիոթ Բրոուդիի ընտանիքում։ Իր ողջ մանկությունը անցկացրել է Վուդհեյվենում, Կվինսում։
Որդու անսովոր արտաքինը մայրն օգտագործել է իր աշխատանքներում։ Հետագայում ինքը՝ Էդրիենը, անկեղծացել էր՝ պատմելով, որ հենց մայրն է իրենց տեսախցիկի առաջ վարվելու ձևը սովորեցրել[6]։ 12 տարեկանում մոր աջակցությամբ Էդրիենը սկսել է աճպարարությամբ հանդես գալ մանկական երեկույթներին։ Նրա ներկայացրած ցուցադրությունը կոչվում էր «Զարմանալի Էդրիան»[6]։
Բրոուդին պատմում էր, որ դեռ մանկուց երազել է դերասան դառնալ․
Ես վայրի, չլսող երեխա էի, և ես հիանալի երևակայություն ունեի։ Յուրաքանչյուր փորձ, որ ես ստանում էի, փորձում էի օգտագործել խաղիս մեջ։ Իմ մեջ միշտ դերասանն էր ապրում։ |
Դպրոցական տարիներին հաճախել է Լա Գարդիա կատարողական արվեստի բարձրագույն դպրոցը, իսկ ընդունվել է ծնողների հորդորով։ Ավարտել է Կինեմատոգրաֆիկայի արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիան[7]։
Էդրիենը որոշ ժամանակ հաճախել է նաև դաշնամուրի դասերի, սակայն ուսումն այդպես էլ չի ավարտել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-2001 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում Էդրիեն Բրոուդին աշխատել է հեռուստատեսությունում, իսկ կինոյում միայն էպիզոդիկ դերեր է կատարել։ Տասներեք տարեկան հասակում սկսել է նկարահանվել գովազդային հոլովակներում և մասնակցել է Նյու Յորքի թատրոններից մեկի ներկայացմանը։ Կինեմատոգրաֆիկայի արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիան ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։
Իր առաջին գլխավոր դերը Բրոուդին ստացել է Home at Last ֆիլմում Դևիդ Դեռեժիսորի կողմից, երբ ընդամենը 15 տարեկան էր։ Հետագայում նա նկարահանվեց Annie McGuire հեռուստասերիալում։ Դրանից 5 տարի անց՝ 1993 թվականին Էդրիենը խաղաց Սթիվեն Սոդերբերգի «Բլրի արքան» ֆիլմում․ այս դերը դարձավ նրա ամենահայտնի առաջին գործը։ Չնայած նրան, որ այդ դերը միայն երկրորդական էր, այնուամենայնիվ հեռուստադիտողները և քննադատները նշեցին նոր դերասանի յուրօրինակ հմայքի մասին[6]։ «Բլրի արքա»-ից հետո Բրոուդին նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, խաղացել մի քանի քիչ բյուջե ունեցող ֆիլմերում։
Նրա հաջորդ նշանակալի դերը Տերենս Մլիկի «Բարակ կարմիր թել» ֆիլմն էր՝ նկարահանված 1998 թվականին։ Չնայած նրան, որ մոնտաժից հետո Բրոուդիի դերի առկայությունը հասցվեց նվազագույնի, մնացած տեսարանները դերասանին հասցրին «հույսեր առաջացնող» դերասանների մակարդակին[6]։ Այդ ամենի վկայությունը Էդրիեն Բրոուդիի հայտնվելն էր Vanity Fair ամսագրի շապիկին 1999 թվականի ապրիլի համարում[8]։
Լի Սպայկի «Սեմի արյունալի ամառը» ֆիլմում՝ նկարահանված 1999 թվականին, Բրոուդին Ջենիֆեր Էսպոզիտոյի, Ջեսիկա Հալդբրեսի, Դերիել Հիրալդի, Ջորջ Թաբի, Մայքլ Հարփերի և Իվեն Կոենի հետ կատարեցHello from the Gutters երգը, որը դարձավ ֆիլմի սաունդթրեքը։
Մասնակցությունը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Տերենս Մալիկի «Բարակ կարմիր թել»-ը (1998 թ.), Լի Սպայկի «Սեմի արյունալի ամառը» (1999 թ.), Բարրի Լևինսոնի «Ազատության բարձրություն»–ը (1999 թ.) և Քեն Լոուչի «Հաց և վարդեր»-ը (2000 թ.) դարձրին Էդրիանին ճանաչելի կերպար կինոյի աշխարհում։ Իսկ բարմեն Քրիս Կալոուեյի դերը Էրիկ Բրոսի «Ռեստորան» ֆիլմում Էդրիեն Բրոուդիին բերեցին իր առաջին մրցանակը Independent Spirit Award–ում որպես «տղամարդու լավագույն դեր»։
2001 թվականին դերասանը կատարեց կոմս Նիկոլա դը լա Մոտտեի դերը «Վզնոց» ֆիլմում։ Չնայած նրան, որ ֆիլմը քննադատների կողմից ոչ այնքան լավ ընդունցվեց, այնուամենայնիվ Էդրիեն Բրոուդիի աշխատանքը դրական գնահատականներ ստացավ[9]։ Իր քննադատության մեջ Ալեքս Էքսլերը գրում է[10].
Նույն թվականին ներկայացվեց Պետեր Սերի «Սիրո դառնությունը» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց խաբեբա Ջեք Գրեյսի դերը։ Այդ դերի համար նա ստացավ VFAA մրցանակը «Լավագույն դերասան» անվանակարգում։ Կինոքննադատ Ալեքսեյ Դուբինսկին այսպես է գնահատում Բրոուդիի աշխատանքը ֆիլմում․[11]:
2002-2003 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդրիեն Բրոուդիին համաշխարհային ճանաչում բերեց լեհ–հրեական երաժիշտ Վլադիսլավ Շպիլմանի դերակատարումը Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» դրամատիկ ֆիլմում։ Դերասանը նախընտրեց այս դերը «Պերլ Հարբոր» ֆիլմի գլխավոր դերից[12]։ Նկարահանումներին պատրաստվելու ընթացքում Էդրիեն Բրոուդին սովորել է Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները և նիհարել 13 կիլոգրամով[7]։
Այս դերի համար նա ստացավ քննադատների բազում դրական գնահատակններ և 2003 թվականին արժանացավ մի քանի անվանակարգերի և մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»–ի՝ դառնալով ամենաերիտասարդ դերասանը, որ արժանացել է այդ մրցանակին (նա 29 տարեկան էր) և առաջին դերասանը, ով նոմինացվածների հնգյակում առաջ անցավ արդեն օսկարակիր իր չորս գործընկերներից՝ Դենիել Դեյ–Լյուիսից, Մայքլ Քեյնից, Նիկոլաս Քեյջից և Ջեք Նիկոլսոնից։ Արժանացավ նաև «Սեզար» մրցանակին՝ դառնալով միակ ամերիկացի դերասանը, որ ստացել է այդ մրցանակը։ Չնայած այդ ամենին՝ Բրոուդին ամենաքիչը շանսեր ուներ ստանալու «Օսկարը»՝ ի համեմատ իր չորս արդեն օսկարակիր ընկերների[13]։
Ամերիկայի կինոակադեմիայի 75–րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2003 թվականի մարտի 23–ին՝ Իրաքի պատերազմի չորրորդ օրը, այդ իսկ պատճառով Էդրիենը իր շնորհակալական խոսքում նշեց նաև այդ մասին[14][15]։
«Դաշնակահար»–ում ունեցած հաջողությունից հետո Բրոուդին սկսեց ավելի հաճախ նկարահանվել զանազան ֆիլմերում[16]։ Սկզբում էկրաններին հայտնվեց սահմանափակ շրջանառություն ունեցող «Տիկնիկ» մելադրամատիկ կատակերգությունը, որտեղ Բրոուդիի դերընկերուհին դարձավ Միլա Յովովիչը։ Այդ ֆիլմում Էդրիանը ահնդես եկավ համեստ գրագիր Սթիվենի դերում, ով որոշել է փոխել մասնագիտությունը՝ դառնալով որովայնախոս։ Այդ դերի համար դերասանը հատուկ մասնագիտացել էր որովայնախոսության մեջ։ Արդեն հաջորդ տարի թողարկվեց «Երգող դետեկտիվը» ֆիլմը, որտեղ Բրոուդին նկարահանվեց Մել Գիբսոնի և Ռոբերտ Դաունիի հետ։
2002 թվականին Բրոուդին նկարահանվել է նաև Թորի Էյմոսի «A Sorta Fairytale» տեսահոլովակում։
2003 թվականին Էդրիեն Բրուոդին դարձավ իտալական մոդայի ներկայացուցիչներից մեկի՝ Ermenegildo Zegna–ի նոր դեմքը՝ ավելի վաղ հայտնվելով այդ ապրանքանիշի հագուստներով «Օսկարի» և «Ոսկե գլոբուս»–ի մրցանակաբաշխություններում[17]։
2004-2006 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականը Էդրիեն Բրոուդիի համար նշանավորվեց Մ․ Նայթ Շյամալանի «Խորհրդավոր անտառը» և Ջոն Մեյբերիի «Պիջակ» ֆիլմերով։ «Խորհրդավոր անտառը» ֆիլմում նա խաղաց Նոյա Պերսիի տկարամիտ բնակչի։ Չնայած նրան, որ ֆիլմը արժանացավ քննադատների միայն միջին գնահատականների, այնուամենայնիվ Էդրիան Բրոուդիի խաղը դրական գնահատվեց։
«Պիջակ» ֆիլմում Բրոուդին խաղաց նախկին զինվորականի դեր, որ վերադարձել է հայրենից Պարսից ծոցու�� ընթացող պատերազմից և տառապում է հիշողության կորստով՝ գլխին ստացած հրազենային վնասվածքի պատճառով։ Նկարահանումների ընթացքում դերասանը սպիտակուցային դիետա էր պահպանում, որպեսզի ավելի համոզիչ լինի պատերազմի վետերանի դերում[18]։ Այս ֆիլմը համաշխարահյին քննադատությունը համարեց տարվա իրադարձություն, իսկ Էդրիենի խաղի առումով ասում էին, որ «միայն նրա դեմքը կարող է արտահայտել այդպիսի վախ ու նման տառապանք»[19]։
2004 թվականին Esquire ամսագիրը Էդրիեն Բրոուդիին ճանաչել է Ամերիկայի ամենաոճային տղամարդը[12]։ Իսկ Օսկարի 76-րդ մրցանակաբաշխությանը նա ներկայացնում էր «Կնոջ լավագույն դեր» մրցանակը, որը հաղթեց Շառլիզ Թերոնը։
2005 թվականին նա կատարեց Ջեք Դրիկոլի դերը «Կինգ Կոնգ» ֆիլմում։ Նշանակալին այն է, որ Բրոուդին միակ թեկնածուն էր այդ դերի համար, այդ իսկ պատճառով նա ստորագրեց պայմանագիրը՝ մինչ ֆիլմի սցենարը գրելը[20]։ Նաև հայտնի է, որ շատ դրվագներում դերասանը հրաժարվել է փոխարինողի ծառայություններից[20]։ Նա նաև ձայնագրվել է King Kong։ The Official Game of the Movie խաղի համար։
2006 թվականին ներկայացվեց «Սուպերմենի մահը» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց մասնավոր դետեկտիվ Լուիս Սիմոյի դերը։
2007-2008 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Էդրիեն Բրոուդին խաղաց մի պատմական անձի՝ հանրահայտ իսպանացի տոռերո Մանուել Ռոդրիգես Սանչեսի դերը «Մանոլետե» ֆիլմում։ Նրա դերընկերուհին դարձավ Պենելոպե Կրուսը։ Իսպանացու դերը կատարելու համար դերասանից պահանջվեց սովորել իսպաներենի շեշտադրումը հայտնի ուսուցիչներից մեկի օգնությամբ։
Նույն թվականին դուրս եկավ նաև Ուես Անդերսոնի «Գնացք դեպի Դարջիլինգ» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց երեք եղբայրներից մեկին․ նրանք չէին տեսնվել շատ տարիներ և հանդիպելով իրար հոր մահից հետո, մեկնում են Հնդկաստան՝ իրենց մորը փնտրելու։
2008 թվականը Էդրիենի համար նշանավորվեց երկու գլխավոր դերերով «Բլում եղբայրներ» և «Կադիլակ ռեկորդս» ֆիլմերում։ «Կադիլակ ռեկորդս» ֆիլմում Բրոուդին խաղաց «Չեսս ռեկորդս» ձայնագրման ընկերության հիմնադրի՝ Լեոնարդ Չեսսի դերը, ով խթանում էր «ռասայական երաժշտությունը» շուկայում։ Այդ ֆիլմի համար Բրոուդին ստացավ Black Reel մրցանակը «Լավագույն անսամբլ» մրցանակը։
«Բլում եղբայրներ» կատակերգության մեջ Բրոուդին խաղաց խաբեբա Բլումի դերը, ով իր եղբոր՝ Սթիվենի (Մարկ Ռուֆալո) հետ խաբեբայության միջոցով գումար է շորթում միլիոնատերերից։ Բրուոդիի և Ռուֆալոյի զուգընկերուհին ֆիլմում Ռեյչել Վայսն էր։ Los Angeles Times պարբերականը գտավ, որ Էդրիեն Բրոուդին այնքան էլ համոզիչ հանդես չեկավ այս ֆիլմում[21]։
2008 թվականին Բրոուդին փորձեց իրեն նաև երգահանի դերում՝ գրելով իր մոր՝ Սիլվիա Պլաչիի ինքնակենսագրական ֆիլմի սաունդթրեքը․ Self-Portrait with Cows Going Home and Other Works։ A Portrait of Sylvia Plachy (անգլ.՝ «Ինքնանկար կովերի հետ, որ գնում են տուն, և այլ աշխատանքներ․ Սիլվիա Պլաչիի դիմանկարը»)։ Ինքը՝ Էդրիենը, իրենց միշտ բնորոշում է ոչ միայն որպես դերասանի, այլև որպես երգահանի․
Երաժշտությունը նշանակալի դեր ունի մարդկանց մեծ մասի կյանքում։ Երաժշտությունը միջազգային լեզու է, որով մենք բոլորս կարող ենք շփվել։(…) Իսկ ես ոչ միայն սիրում եմ լսել լավ երաժշտություն, այլ նաև գրել։ |
2008 թվականի մայիսի 12–ին Թուրինում Էդրիեն Բրոուդին խաղաց իտալացի ռեժիսոր Դարիո Արջենտոյի «Ջալո» ֆիլմում։ Դա առաջին դեպքն էր, երբ Բրոուդին հանդես եկավ ոչ միայն դերասանի, այլ պրոդյուսերի կարգավիճակով[22]։
Նույն թվականի նոյեմբերին Դետրոյտում սկսվեցին «Ավագ դպրոց» ֆիլմի նկարահանումները։ Այն Ջոն Ստոլդերգ կրտսերի առաջին ֆիլմն էր[23]։
2009-2010 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարին սկսվեցին «Սուրհանդակը» ֆիլմի նկարահանումները, որտեղ Բրոուդին խաղաց գլխավոր՝ սուրհանդակի դերը, ով պետք է անցնի ողջ երկրով և հասցնի արժեքավոր պայուսակը կրիմինալ աշխարհի ղեկավարներից մեկը[24]։
2009 թվականի հունվարին Բրոուդին կրկին հանձնում էր Օսկար մրցանակը․ այդ անգամ մրցանակը բաժին հասավ Շոն Փենին։ Ապրիլին Բրոուդին մասնակցեց Toyota Pro–ի 33–րդ ավտոմրցույթին։ Մրցավազքի նպատակը Օրինջ շրջանի մանկական հիվանդանոցների համար բավարար գումար հավաքելն էր։ Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները պետք է իրենց մականուններ որոշեին։ Էդրիենը ընտրեց Bad Boy Brody մականունը[25]։
Նույն թվականի հուլիսին Այովա նահանգում սկսվեցին «Փորձարկում» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ռեժիսորը Փոլ Շերինգն է։ Բրոուդին հանդես եկավ բանտարկյալների խմբի ղեկավարի դերում[26]։
2010 թվականին հանդիսատեսի դատին հանձնվեց «Գիշատիչները» ֆիլմը, որտեղ Բրոուդին խաղաց Ռոյսի դերը, ով հայտնվել է անհասկանալի մոլորակում մի քանի այլ մարդասպանների հետ։ Այնտեղ նրանք ստիպված են փրկվել գիշատիչներից։
2011-2012 թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին նկարահանված «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում Բրոուդին կատարեց Սալվադոր Դալիի դերը։ Նույն թվականին Էդրիենը նկարահանվեց «Օտարացում» (անգլ.՝ Detachment) ֆիլմում։ Թոնի Քեյի դրամայում Էդրիենը ստացավ գլխավոր հերոսի՝ Հենրի Բարթի դերը կատարելու պարտականությունը։ Ֆիլմի քննադատների կողմից ոչ միանշանակ գնահատականների արժանացավ[27]։ 2012 թվականին Էդրիենը նկարահանվեց «Վերադարձ դեպի 1942» (չինարեն՝ Yi jiu si er) ֆիլմում[28]։ Ֆիլմում դերասանը կատարեց Time ամսագրի թղթակից Թեոդոր Հ․ Ուայթի դերը։
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդրիան Բրոուդիի մասին խոսում են ինչպես մի հակասական կերպար։ Ոմանք, ովքեր աշխատել են նրա հետ, կարծում են, որ նա վատն է։ Դերասանուհի Ելենա Անտոնենկոն, ով նկարահանվել է Էդրիանի հետ «Հաց և վարդեր» ֆիլմում, վերհիշում է[29]․
Նա չափազանց ագրեսիվ էր ուրիշների նկատմամբ։ Ոչ ոքի հետ չէր շփվում։ Նույնիսկ չէր բարևում։ Այդպես էլ ես նրա հետ և ոչ մի անգամ չխոսեցի։ |
Ինքը՝ դերասանը, իրեն բնորոշում է որպես բաց և ուրախ մարդու։
Էդրիան Բրոուդին հայտնի է իր լուրջ վերաբերմունքով դեպի աշխատանքը։ Քիրա Նայթլին «Պիջակ» ֆիլմում համատեղ նկարահանվելուց հետո ասել է․
Ինչ վերաբերվում է հետաքրքրություններին, ապա Բրոուդին ասում է, որ հետաքրքրված է ավտոմեքենաներով։ Բլյուզի և հիփ–հոփի մեծ երկրպագու է[30]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին նա վթարի ենթարկվեց՝ մոոտոցիկլով երթևեկելիս, և մի քանի ամիս պահանջվեց ապաքինվելու համար։ Հաջորդ դժբախտ պատահարը դերասանի հետ տեղի ունեցավ հ��նց նկարահանման հրապարակում․ ավարտական վեճի ժամանակ նրա քիթը կոտրեցին։ Էդրիենը որոշեց չվիրահատել քիթը՝ կարծելով, որ դա ահավետէ իր համար՝ համեմատ այլ դերասանների։
Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ արված հարցազրույցներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում դերասանական հանրաճանաչությանը, ասել է․
Դերասանի խոսքերով՝ բացի կինոյից՝ նրա համար կարևոր է ժամանակային տարածությունը, երբ կարելի է որոշակի դադարներ վերցնել նկարահանումների միջև՝ նվիրելով դրանք ինչ–որ ուրիշ բանի։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Էլիոթ Բրոուդին, լեհ–հրեական ծագմամբ պատմության ուսուցիչ է և նկարիչ[31], մայրը՝ լուսանկարիչ Սիլվիա Պլաչին է (Sylvia Plachy)՝ ծնված Բուդապեշտում կաթոլիկի ընտանիքում[32][33]։ Սիլվիա Պլաչին հեռացել է ծնողների հետ Բուդապեշտից 1956 թվականին և վերաբնակվել ԱՄՆ–ում երկու տարի անց։ Դերասանի խոսքերով իր ընտանիքը արմատներ ունի Արևելյան Եվրոպայից[34]։
Դերասանը երբեք ամուսնացած չի լի եղել, երեխաներ չունի։
Հարաբերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործական ուղու սկզբում Բրոուդին հանդիպում էր մոդել DJ Սքայ Նելորի հետ, ավելի ուշ, երբ, տեղափոխվեց կինոաշխարհ, սկսեց հանդիպել Մանո Մազուրի հետ[35]։ «Օսկարի» հանձնման արարողության ժամանակ՝ 2003 թվականին, նա համբուրեց Հել Բերրիին․ այդ համբույրը առիթ տվեց կարծելու, որ նրանց միջև սիրային կապ կա։ «Պիջակ» ֆիլմի նկարահանումներից հետո էլ Քիրա Նայթլին դարձավ Բրոուդիին վերագրվող սիրավեպի մասնիկը[36]։
2007 թվականին՝ «Մանոլետե» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Էդրիենը ծանոթացավ իսպանացի դերասանուհի Էլզա Պատակիի հետ[37][38]։ Նրան հանդիպել էին իսպաներենի դասընթացների ժամանակ․ Էդրիենը եկել էր իսպաներենի շեշտադրության ճշգրտման, իսկ Պատակին՝ անգլերենի[39]։ Նրանք նշանվեցին[40], բայց Պատակին ամուսնացավ ավստրիալացի դերասան Քրիս Հեմսուորթի հետ[41]։ 2012 թվականից սկսած հանդիպում է մոդել Լարա Լեիտոյի հետ։ Ընկերություն է անում դերասաններ Ազիա Արջեոնտոյի և Բենիսիո դել Տոռոյի հետ։ Թուփաք Շակուրի լավ ընկերն էր։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորձելով նկարագրել Էդրիեն Բրոուդիի դերասանական աշխատանքը՝ քննադատները ամենից հաճախ օգտագործում են «քամելեոն» բառը․ պատճառը դերասանի ունակությունն է մի դերից մյուսը հիանալի կերպով վերափոխվելու և հաջողությամբ նայվելու ամենատարբեր ժանրերում։ Կինոքննադատ Ալեքսեյ Դուբիսնկին նշում է․
Էդրիեն Բրոուդիի արտաքինը, հատկապես՝ «մեծ ու միշտ տխուր աչքերի խորաթափանց հայացքը», քննադատներին հիշեցնում է երիտասարդ Ալ Պաչինոյին։ Նրան համեմատում են նաև Ռոբերտ Դե Նիրոյի հետ[42]։ Բրոուդին կտրուկ բացասաբար է վերաբերում նման համեմատություններին[43]․
Համեմատությունները Մառլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի հետ ինձ հունից հանում են։ Մենք ընդհանրապես նման չենք։ Երբ խոսվում էիմ արտաքինի մասին, դա նորմայից շեղում է։ Իսկ երբ նկարահանման հրապարակի, ապա դա լիովին այլ շրջան է, որն ավելի կարևոր է։ Մեկը երկու կարևորներից։ |
Քննադատ Ֆրեդ Ստեսնեյը այսպես է նկարագրում Էդրիեն Բրոուդիի դերասանական տաղանդը[44]․
Բրուոդին անասելիորեն տաղանդավոր դերասան է, որ ունի յուրահատուկ հնարավորություն փոխանցելու իր ներքին հոգեկան զգացումները և հերոսի տառապանքները արտաքին աշխարհին, մոտ հեռուստադիտողին… |
Rolling Stone ամսագիրը նշում է դերասանի դրամատիկ ուղղվածությունը․
Նա հրաշքներ է գործում՝ թաքցնելով անասելի ցավը և տառապանքը յուրաքանչյուր բառի հետևում։ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ֆիլմը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1988 | Վերջապես տանը | Բիլլի | |
1989 | Նյույորքյան պատմություններ | Մել | |
1991 | «Քա՛ծ» գոռացող տղան | Էդդի | |
1993 | Բլրի արքան | Լեսթեր Սիլվերսթոուն | |
1994 | Հրեշտակներն անհայտ վայրերից | Դեննի Հեմերլինգ | |
Բանտից փախչողները | Նիհար | ||
Ի ծնե մարդասպանները | Գեյլի համաբանտարկյալներից մեկը | ||
1996 | Կորցնելու ոչինիչ չկա | Ռեյ Դիգլովանի | նույն ինքը՝ Թեն Բեննի |
Սոլո | Դոկոտոր Բիլ Ստյուարթ, «Սոլոյի» նախագծող | ||
Փամփուշտ | Ռուբի | ||
1997 | Վերջին անգամ, որ ինքնասպան եմ եղել... | Բեն | |
Վաղ ճանապարհ դեպի կիրակի | Առնի Ֆինկլշտայն | ||
1998 | Բարակ կարմիր գիծ | Ֆայֆ | |
Գերեզմանափորի հարսանիքը | Մարիո Բելինի | ||
Ռեստորան | Քրիս Քելոուեյ | ||
1999 | Թթվածին | Հարի | |
Ազատության բարձրությունը | Վան Քուրդզման | ||
Սեմի արյունալի ամառը | Ռիչի Տրենգալի | ||
2000 | Հաց և վարդեր | Սեմ Շապիրո | |
Հարիսոնի ծաղիկները | Կայլ Մորիս | ||
2001 | Վզնոց | Կոմս Նիկոլա դը լա Մոտտե | |
Սիրո դառնությունը | Ջեք Գրեյս | ||
2002 | Հիմարիկ | Սթիվենս | |
Դաշնակահարը | Վլադիսլավ Շպիլման | ||
2003 | Երգող դետեկտիվը | Առաջին ծպտյալը | |
2004 | Գյուղը | Նոա Պերսի | |
2005 | Պիջակ | Ջեք Սթարքս | |
Քինգ Քոնգ | Ջեք Դրիսկոլ | ||
2006 | Հոլիվուդլենդ | Լուիս Սիմո | |
2007 | Տեհուկան նախագիծը | Պատմող | |
Մանոլետե | Մանուել Ռոդրիգեզ Սանչես (Մանոլետ) | ||
Դարջիլինգ լիմիթեդ | Պիտեր Ուիթման | ||
2008 | Բլում եղբայրները | Բլում | |
Կադիլակ ռեկորդս | Լեոնարդ Չես | ||
2009 | Հանգույց | Քլայվ Նիկոլի | |
Ջալլո | Տեսուչ Էնցո լավա | Նաև ֆիլմի պրոդյուսերը | |
Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը | Ռիկիտի | ձայնավորում | |
2010 | Ավագ դպրոցն ազդեցության տակ | Խելառ Էդ | |
Փորձարկումը | Թրևիս | ||
Մանոլետե | Մանոլետե | ||
Գիշատիչները | Ռոյս | ||
Բրոուդիքվեստ | Ինքը | ||
2011 | Վթարված | Մարդ | Նաև պրոդյուսերը |
Կեսգիշերը Փարիզում | Սալվադոր Դալի | ||
Օտարացում | Հենրի Բարթ | այլ անվանում՝ «Փոխարինող ուսուցիչը» Նաև պրոդյուսերը | |
2012 | Վերադարձ դեպի 1942 | Թեոդոր Ուայթ | |
2013 | Ոչ տեղին կատակերգություն | Կոկետ Հարրի | |
Երրորդ անձը | Շոն | ||
2014 | «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց | Դմիտրի Դեգոֆ ունդ Տաքսիս | |
Գողություն ամերիկյան ձևով | Ֆրենկի | ||
Հուդինի մինի սերիալ | Հարրի Հուդինի | ||
2015 | Վիշապի սուրը | Տիբերիոս | |
Շիրազի սեպտեմբերներ | Իսահակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-57297/Adrien+Brody
- ↑ 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.filmreference.com/film/18/Adrien-Brody.html
- ↑ Notable Alumni — American Academy of Dramatic Arts.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Ալեքսեյ Դուբինսկի․ (2003 թ․ նոյեմբերի 25). «Էդրիեն Բրոուդի / Adrien Brody» (ռուսերեն). «Կինոյի օրագիր». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 Քլոյա Ֆոքս․ (2006 թ․ նոյեմբերի 12). «The prime of Adrien Brody» (անգլերեն). guardian.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Adrien Brody Vanity Fair April 1999». «Who's dated who?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ «FILM REVIEW; A Tale of the Necklace That Ate the Monarchy» (անգլերեն). «New York Times». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ալեքս Էքսլեր. «Պատմական մելադրամա «Վզնոց» (The Affair of the Necklace)» (ռուսերեն). exler.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Ալեքսեյ Դուբինսկի (2003 թ․ հոկտեմբերի 22). ««Սիրո դառնությունը»» (ռուսերեն). «Կինոյի օրագիր». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 12,0 12,1 «Էդրիան Բրոուդին Մոսկվա է բերել իր նոր ֆիլմը» (ռուսերեն). metronews.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Տատյանա Ռոզենշտայն (հունվար, 2008). «Վայրի ամերիկացին» (ռուսերեն). «Домовой» ամսագիր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Եվգենի Լավիկ. «75-րդ մրցանակաբաշխության բոլոր մանրամասները» (ռուսերեն). «Կինոման». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Adrien Brody winning an Oscar® for The Pianist». YouTube. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ ««Ես վայրի և չլսող երեխա էի։ Բայց իմ մեջ միշտ դերասանն էր ապրում։»» (ռուսերեն). «OK!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Ermenegildo Zegna–ի դեմքն է դարձել Էդրեին Բրուոդին» (ռուսերեն). fg.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ ««Պիջակ»» (ռուսերեն). «ԿինոՄագ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Фильмы недели» (ռուսերեն). TV7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 20,0 20,1 «Տեղեկատվություն Կինգ Կոնգ ֆիլմի մասին» (ռուսերեն). «Սալյուտ» հրատարակչություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ռոբերտ Աբելե (15 մայիսի 2009 թվական). «Review: «The Brothers Bloom»» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ալիսա Կուրմանաևա (14 ապրիլի 2008 թվականի). «Էդրիեն Բրոուդին սարսափների եմջ կընկղմվի» (ռուսերեն). «РБК daily». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Էդրիեն Բրոուդին «Միջնակարգ դպրոցում»» (ռուսերեն). Gloss. 15 հոկտեմբերի 2008 թվականի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Էդրիեն Բրոուդին սուրհանդակ կդառնա» (ռուսերեն). Gloss. 28 հոկտեմբերի 2008 թվական. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Հայտնիների մրցարշավը։ Հաղթեց Կիանու Ռիվզը» (ռուսերեն). «Ok!». 21 ապրիլի 2009 թվական. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Բրոուդին և Ուիթաքերը՝ գործընկերներ» (ռուսերեն). Gloss. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Detachment - Rotten Tomatoes(անգլ.)
- ↑ Feng Xiaogang Unveils Epic 'Remembering 1942' at the Shanghai Film Festival // The Hollywood Reporter
- ↑ Ելենա Պոլյակովսկայա․ (4 հոկտեմբերի 2005 թվական). «Քաղցրիկը Հոլիվուդի համար» (ռուսերեն). «Новые известия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Իրինա Գոլոսովա (19.06.2009). «Էդրիեն Բրոուդի։ Ես ինձ աշխարհաքաղաքացի եմ համարում։» (ռուսերեն). Видео.Ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Adrien Brody Biography (1973-)» (անգլերեն). filmreference.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.
- ↑ «The prime of Adrien Brody». Guardian Unlimited. 2006 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Meyers, William (2005 թ․ հունվարի 27). «Rescuing Beauty From History's Dark Corners». The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Աշխարհի քաղաքացին» (ռուսերեն). «Regnum». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Досье на холостяков: ЭДРИЕН БРОУДИ» (ռուսերեն). stars.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Гордость и предубеждения Киры Найтли» (ռուսերեն). najtli.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Elsa y Adrien siguen juntos» (իսպաներեն). telecinco.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Էդրիեն Բրոուդին հանդիպել է իր նոր սիրուն» (ռուսերեն). allstars.pp.ru. 2006 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ ««Էդրիեն Բրոուդի >>> Կենսագրություն»». «Lady.ru» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Սերգեյ Կուդրյավցև (հունիս 2009 թվական). ««Աստղային դեսանտ»» (pdf). «Манеж в октябре» (ռուսերեն). 31-й ММКФ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Thor Star Chris Hemsworth Gets Married․ People
- ↑ «Էդրիեն Բրոուդի» (ռուսերեն). Gloss. 14 ապրիլի 2008 թվական. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Ճանաչելով Բրոուդիին» (ռուսերեն). Glamour. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Անհայտ դաշնակահարը» (ռուսերեն). leLuxe. 22 հունիսի 2009 թվական. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IMDb էջը
- «The Amazing Adrien». sylviaplachy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդրիեն Բրոուդի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ