Էդվարդ Չեմբեռլին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդվարդ Չեմբեռլին անգլ.՝ Edward Hastings Chamberlin | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 16, 1967[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Միչիգանի համալսարան և Այովայի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա |
Edward Hastings Chamberlin Վիքիպահեստում |
Էդվարդ Հասթինգս (Հեյսթինգս) Չեմբեռլին (անգլ.՝ Edward Hastings Chamberlin, մայիսի 18, 1899[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 16, 1967[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), Քեմբրիջ, ամերիկացի տնտեսագետ, «Մենաշնորհային մրցակցության տեսության» հեղինակը։ Դասավանդել է Միչիգանի, Հարվարդի, Կոպենհագենի և Սորբոնի համալսարաններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Չեմբեռլինի հայրը բողոքական պաստոր էր։ 1921 թվականին Էդվարդը ավարտել է Այովայի համալսարանը։ Մեկ տարի անց Միչիգանի համալսարանում ստացել է մագիստրոսական աստիճան։ 1927 թվականին Հարվարդի համալսարանում պաշտպանել է մենաշնորհային մրցակցության խնդիրների վերաբերյալ թեզը։ Մնացած ողջ գործունեությունը մինչև 1967 թվականը կապված է Հարվարդի համալսարանի հետ։ 1951 թվականին մեկնել է արևմտաեվրոպական երկրներ՝ տեսական նորարարությունների ներդրման հետ կապված։
1933 թվականին տպագրվում է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը» (անգլ.՝ The Theory of Monopolistic Competition), գիրք, որ հանրահայտ դարձրեց Չեմբեռլինին։ 1933−1962 թվականների ընթացքում գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ–ում 8 անգամ։ Այն այժմ էլ տնտեսագիտության տեսության վերաբերյալ ամենահայտնի գրքերից մեկն է։ Այստեղ մանրամասն ներկայացվում է մոնոպոլիայի էությունը, մոնոպոլ գների ձևավորման պայմանները և մոնոպոլ շահույթի ստեղծման վերլությությունը։
Է․ Չեմբեռլինի կյանքում կարևոր փուլ դարձավ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ ընտրվելը (1939−1943)։ 1948−1958 թվականներին Հարվարդի «The Quarterly Journal of Economics» ամսագրի խմբագիրն էր։ 1965 թվականին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ։ 1967 թվականին նրա պատվին տպագրվել է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը․ փոխներգործության հետազոտությունները» ժողովածուն։
Գիտական ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ Չեմբեռլինի հիմնական ներդրումը տնտեսագիտության մեջ համարվում է մենաշնորհային մրցակցության մոդելների ստեղծումը։ Սակայն 1950-ական թվականներին առաջացած խաղերի տեսությունը ստվեր գցեց Չեմբեռլինի տեսության արդիականության վրա։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Theory of Monopolistic Competition, 1933․
- Monopolistic Competition Revisited, 1951․
- Towards a More General Theory of Value, 1957․
- The Theory of Monopolistic Competition։ A Reorientation of the Theory of Value. — Cambridge, MA։ Harvard University Press, 1962․
Առավել հայտնի հոդվածները գիտական ամսագրերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Duopoly։ Values where sellers are few // The Quarterly Journal of Economics. 1929․
- Advertising Costs and Equilibrium // Review of Economic Studies. 1944.
- Proportionality, Divisibility and Economics of Scale // The Quarterly Journal of Economics. 1948.
- An Experimental Imperfect Market // Journal of Political Economy. 1948.
- Product Heterogeneity and Public Policy // American Economic Review. 1950.
- Impact of Recent Monopoly Theory on the Schumpeterian System // The Review of Economics and Statistics. 1951.
- Full Cost and Monopolistic Competition // Economic Journal. 1952.
- The Product as an Economic Variable // The Quarterly Journal of Economics. 1953.
- On the Origin of Oligopoly // Economic Journal. 1957.
Առավել հայտնի հոդվածները ժողովածուներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Some Aspects of Nonprice Competition — Role and Nature of Competition (Huegy, ed.). 1954.
- Measuring the Degree of Monopoly and Competition — Monopoly and Competition and their Regulation (Chamberlin, ed.). 1954.
- The Monopoly Power of Labor — Impact of the Union (Wright, ed.). 1957.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ M. Sarraith s'élève contre l'"allocation d'études" (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1951. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k93897z/f548.item.zoom
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Չեմբեռլին» հոդվածին։ |
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1967 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ