Էդուարդ Տոդա
Էդուարդ Տոդա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1855[1] Ռեուս, Բաշ Կամպ |
Մահացել է | ապրիլի 26, 1941[1] (86 տարեկան) Poblet |
Գերեզման | Պոբլետի վանք |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | հնագետ, դիվանագետ, մատենագետ, եգիպտագետ, պատմաբան, մարդաբան և գրող |
Պաշտոն(ներ) | Q131448027? |
Անդամակցություն | Բարսելոնայի գեղարվեստի ակադեմիա և Secció Històrico-Arqueològica de l’Institut d’Estudis Catalans?[2] |
Տիրապետում է լեզուներին | կատալաներեն և իսպաներեն[3] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Eduard Toda Վիքիպահեստում |
Էդուարդ Տոդա (կատ.՝ Eduard Toda i Güell; իսպ.՝ Eduardo Toda y Güell, հունվարի 9, 1855[1], Ռեուս, Բաշ Կամպ - ապրիլի 26, 1941[1], Poblet), իսպանացի դիվանագետ, պատմաբան, եգիպտագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Տոդան ծնվել է Ռեուսում։ Սովորել է Մադրիդի կենտրոնական համալսարանի իրավագիտական ֆակուլտետում, եղել է Մարոկոյի, Հոնկոնգի, Գուանչժոուի և Շանհայի փոխհյուպատոսը, 1884-1886 թվականներին՝ Իսպանիայի գլխավոր ��յուպատոսը Կահիրեում, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել եգիպտական քաղաքակրթության նկատմամբ, դարձել է Գաստոն Մասպերոյի ընկերը։ Դիվանագիտական առաքելությամբ ուղևորվել է Հելսինկի, Հավր, այնուհետև թողել է դիվանագիտական աշխատանքը և տեղափոխվել Լոնդոն։
1918 թվականին Իսպանիա վերադառնալով՝ նա ստեղծել է Estudios Egiptológicos հավաքածուն, փորձել Իսպանիայում ստեղծել եգիպտագիտության դպրոց, բայց չի կարողացել։
Թարգմանել է Ջորգ Ռոլինսոնի ստեղծագործություններից, 1894 թվականին՝ Հին Եգիպտոսի պատմությունը, այնուհետև տեղափոխվել է Escornalbou ամրոց, որտեղ սկսել է ուսումնասիրել Պոբլետ վանական համալիրը։ Եղել է Կատալոնյան ուսումնասիրությունների ինստիտուտի անդամ, Բարսելոնայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, գրադարանի իր հավաքածուն տրամադրել է Կատալոնյան տարբեր ինստիտուտների, դրամագիտության հավաքածուն նվիրաբերել է Պետական պատմական արխիվին, եգիպտական առարկաները՝ Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանին, Վիլյանուևա ի Խելտրուի Վիկտոր Բալագուերի անվան թանգարանին։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- F. Valls Taberner, Necrología. Eduardo Toda y Güell, Hispania, 1941.
- J. Padró, Édouard Toda, diplomate espagnol, érudit catalan et égyptologue du siècle, in Bulletin de la Société française d'égyptologie , octobre 1988.
- Ève Gran-Aymerich, Les Chercheurs de passé, éditions du CNRS, 2007.
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Estudios Egiptológicos. Serie de tres títulos, Sesostris, Madrid, 1886; La muerte en el Antiguo Egipto, Madrid, 1887 y Son Notem en Tebas: inventario y textos de un sepulcro egipcio de la XX dinastía, Madrid, 1887.
- A través del Egipto (Madrid, 1889).
- Las Momias Reales de Bulaq (Madrid, 1889)
- Catálogo de la Colección Egipcia de la Biblioteca-Museo Balaguer (Madrid, 1887).
- Historia de la China, Madrid: El Progreso Editorial, 1893.
- El Antiguo Egipto, manuscrito inédito.
- Poblet. Descripción histórica (Reus, 1870).
- Annam and its minor currency (Shangai, 1882).
- Macao, records de viatge, 1883.
- Poblet. Records de la Conca de Barberà (Barcelona, 1883).
- Sesostris (Madrid, 1886)
- Son Notém en Tebas: inventario y textos d'un sepulcro egipcio de la XX Dinastía (Madrid, 1887)
- La Vida en el celeste imperio (Madrid, 1887)
- Un poble català d'Itàlia: l'Alguer (Barcelona, 1888).
- A través del Egipto (Madrid, 1889)
- Bibliografía española de Cerdeña (Madrid, 1890).
- Records catalans de Sardenya (Barcelona, 1903).
- La premsa catalana a Sardenya, 1903.
- Història d'Escornalbou (Tarragona, 1926).
- Bibliografía espanyola d'Itàlia (Castell d'Escornalbou, 1927-1931). En cinco volúmenes.
- Los Convents de Reus y sa destrucció en 1835 (Reus, 1930)
- Per la restauració del Monestir de Poblet (Barcelona, 1935)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://apmembres2.iec.cat/detall.aspx?pkMembrePLE=5
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biografía de Eduard Toda i Güell
- Colecciones de Eduard Toda en la Biblioteca de Catalunya
- Web de la Biblioteca Museo Victor Balaguer
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Տոդա» հոդվածին։ |
|