Զիմարա
Գյուղ | ||
---|---|---|
Զիմարաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Տևրիկի գավառակ | |
Այլ անվանումներ | Զեմարե, Ջղմառա, Զիմա, Զիմառա, Զիմմարա, Զմառա, Զմարա, Զմմառ, Զմմարա, Զումարա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Զիմարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի աջ կողմում, Տևրիկ գետի փախակողմյան օժանդակի փախ մասում, լեռնալանջի վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շրջապատված էր պարտեզներով։ Շրջակայքում կան դարավոր անտառներ։ Գյուղից ներքև կա մի փոքրիկ, ջինջ ու կապուտակ լճակ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիմարան ուներ առողջարար կլիմա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է հին բնակավայր։ Ժամանակին եղել է քաղաք, ճանապարհային կայան՝ Նիկոպոլիս-Սատաղ ուղեգծի վրա։ Բնավայրի մասին դեռևս հիշատակել է Պտղամեոսը։ 1895 թվականին գյուղը ենթարկվել է թուրքերի հարձակմանը և կոտորածներին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ իսպառ հայազրկվել է։ Կենդանի մնացածները բռնի մուսուլմանացվել են։
Թուրքական տիրապետության ժամանակաշրջաններում բնակավայրը վերածվել է անշուք գյուղի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և 30 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիմարան ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի, որը կառուցված էր 1873 թվականին։ Մոտակայքում գտնվում էին Ս. Պողոս-Պետրոս, Ս. ��իկողայոս վանքերը և 36 այլ եկեղեցիներ ու ուղտատեղիներ, որոնց մեծ մասը ավերված ու լքված է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 60 սաներ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիմարայում են ծնվել.
- Բժիշկ Վահան Դավիթի Վարդանյանը, ով իր ընկերների հետ սպանվել է[2],
- Պոլսի պատրիարք Հակոբ Նալյան Զմարացին (1702-1764)[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 306
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 697)։ |
|