Զարմանահրաշ փղիկ
Զարմանահրաշ փղիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Baris mirifica
|
Զարմանահրաշ փղիկ (լատին․՝ Baris mirifica), փղիկների կամ երկարակնճիթների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]3 մմ երկարությամբ փոքր չափի բզեզ է։ Բավականին նեղ և զուգահեռակող մարմինը ծածկված է խիտ թեփուկներով, որոնք լրիվ թաքցնում են ծածկույթները և ստեղծում սևադարչնագույն, կարմրադարչնագույն և սպիտակ բծերից կազմված լավ արտահայտված նախշ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Նուբարաշեն ավանի շրջակայքից (Երևան քաղաքի հարավարևելյան ծայրամաս)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է կարմիր ավազներով անապատներում, հանդիպում՝ մայիսին և հունիսի սկզբին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակը մեծաքանակ չէ, հանդիպում է եզակի առանձնյակներով։
Սպառնացող վտանգներից են քաղաքակենտրոնացումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.