Զարկերակիկներ
Զարկերակիկներ | |
---|---|
![]() Ճագարի զարկերակիկը 100X խոշորացմամբ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | միկրոսխեմաներ, segment of arterial tree organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | արյունատար անոթներ |
Միանում է | զարկերակներ և Մազանոթներ |
MeSH | A07.015.114.060 և A07.015.461.080 |
Foundational Model of Anatomy | 63182 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.005 |
Զարկերակիկներ (արտերիոլներ), փոքր տրամաչափով արյունատար անոթներ միկրոշրջանառության համակարգում, որ դուրս են գալիս և ճյուղավորվում զարկերակներից և հասցնում արյունը դեպի մազանոթներ[2]:

Զարկերակիկների պատերն ունեն մկանային շերտ (հիմնականում հարթ մկանային հյուսվածքի 1-2 շերտ) և հանդիսանում են անոթային դիմադրության հիմնական տեղամասը: Արյան ճնշման և արյան հոսքի արագության ամենամեծ փոփոխությունը տեղի է ունենում զարկերակիկներից մազանոթների անցման ժամանակ։ Այս հատկությունը չափազանց կարևոր է, քանի որ այն կանխում է բարակ միաշերտ մազանոթների բարձր ճնշման տակ պայթելը: Զարկերակիկները հանդիսանում են ամենամեծ դիմադրության վայրը (խոշոր ներդրում ունեն ընդհանուր ծայրամասային դիմադրության մեջ), ինչը հանգեցնում է ճնշման զգալի նվազմանը[3]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջ անոթային համակարգում էնդոթելը ծածկում է արյան հետ շփվող բոլոր մակերեսների պատը ներսից, ներառյալ զարկերակները, զարկերակիկները, երակները, երակիկները, մազանոթները և սրտի խցիկները: Այս առողջ վիճակին նպաստում է ազոտի օքսիդի առատ արտադրությունը էնդոթելային բջիջների կողմից. այս կենսաքիմիական ռեակցիան կարգավորվում է պոլիֆենոլների, ազոտի օքսիդ սինթազայի տարբեր ֆերմենտների և L-արգինինի բարդ հավասարակշռությամբ: Բացի այդ, էնդոթելային բջիջների և անոթների հարթ մկանների միջև առկա է ուղղակի էլեկտրական և քիմիական հաղորդակցություն ճեղքավոր միացումների և նեքսուսների միջոցով:
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան զարկերակային ճնշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանիզմին արյուն մատակարարող զարկերակներում առաձջացած ճնշումը սրտի աշխատանքի արդյունքն է, որ կծկվելով, դուրս է մղում արյունը անոթային դիմադրության միջոցով, որը երբեմն կոչվում է ընդհանուր ծայրամասային դիմադրություն: Հիպերտոնիայի (արտերիոլոսկլերոզ) դեպքում զարկերակիկներում նկատվում է պատի տրամագծի և լուսանցքի հարաբերության աճ, քանի որ անոթային պատը հաստանում է և, կամ լուսանցքը փոքրանում:
Արյան ճնշման վեր ու վար տատանումները պայմանավորված են սրտից աորտա արյան դուրս մղման պուլսացիոն բնույթով և որոշվում են արյան ծավալի փոխազդեցությամբ մեծ զարկերակների ծավալի և առաձգականության հետ:
Մազանոթներում արյան հոսքի արագության նվազեցումը բարձրացնում է արյան ճնշումը, ինչը պայմանավորված է Բեռնուլիի հավասարումով։ Սա խթանում է գազի և սննդանյութերի արյունից դեպի բջիջներ անցումը՝ մազանոթից դուրս ցածր օսմոսային ճնշման պատճառով: Հակառակ գործընթացը տեղի է ունենում, երբ արյունը դուրս է գալիս մազանոթներից և մտնում երակիկներ, որոնցում ճնշումը նվազում է հոսքի արագության բարձրացման պատճառով: Զարկերակիկները նյարդավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի կողմից և պատասխանում անոթներում շրջանառվող տարբեր հորմոններին՝ կարգավորելով տրամագիծը։ Ցանցաթաղանթի անոթները չունեն ֆունկցիոնալ սիմպաթիկ նյարդավորում[4]:
Ինքնակարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակիկների տրամագիծը փոխվում է կախված օրգանների կամ հյուսվածքների ինքնակարգավորմամբ՝ պահպանելով համապատասխան արյան հոսքը, անկախ ճնշման փոփոխությանը, որը պայմանավորված է նյութափոխանակային կամ միոգեն գործոններով, ներառյալ անոթի լայնացումը, ածխաթթու գազը և թթվածինը[5]: Սովորաբար, նորադրենալինը (միջնորդանյութ նեյրոմեդիատոր) և ադրենալինը (հորմոն), որ արտադրվում են սիմպաթիկ նյարդային համակարգի և մակերիկամների միջուկային նյութի կողմից, ունեն անոթասեղմիչ ազդեցություն α1-ադրեներգիկ ընկալիչների վրա: Այնուամենայնիվ, կմախքային մկանների, սրտի մկանների և թոքային շրջանառության զարկերակիկները լայնանում են՝ ի պատասխան այս հորմոնների ազդեցության β-ադրեներգիկ ընկալիչների վրա: Ընդհանուր առմամբ, ձգումը և թթվածնի բարձր լարվածությունը բարձրացնում են զարկերակիկների տոնուսը, մինչդեռ ածխաթթու գազը և ցածր pH-ը նպաստում են անոթների լայնացմանը: Թոքային զարկերակները նշանակալի բացառություն են, քանի որ դրանք լայնանում են՝ ի պատասխան թթվածնի բարձր մակարդակի: Գլխուղեղի զարկերակները հատկապես զգայուն են pH-ի նկատմամբ, ընդ որում ավելի ցածր pH-ը նպաստում է անոթների լայնացմանը: Զարկերակային տոնուսի վրա ազդում են մի շարք հորմոններ, ինչպիսիք են անգիոտենզին II-ը (անոթասեղմիչ), էնդոթելինը (անոթասեղմիչ), բրադիկինինը (անոթալայնիչ), նախասրտային նատրիուրետիկ պեպտիդը (անոթալայնիչ) և պրոստացիկլինը (անոթալայնիչ):
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակիկների տրամագիծը նվազում է տարիքի հետ և օդի աղտոտվածության ազդեցության տակ[6][7]
Հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկացած պաթոլոգիա, որը նեղացնում է արյան անոթները, ինչպիսին է ստենոզը, մեծացնում է ընդհանուր ծայրամասային դիմադրությունը և հանգեցնում հիպերտոնիայի:
Արտերիոսկլերոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթերիոլոսկլերոզը տերմին է, որն օգտագործվում է զարկերակների պատերի կարծրացման համար: Դա կարող է պայմանավորված լինել ֆիբրինոգենից էլաստինի արտադրության նվազմամբ՝ կապված ծերացման, հիպերտոնիայի կամ պաթոլոգիական վիճակների հետ, ինչպիսիք են աթերոսկլերոզը:
Արտերիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակիկների արտերիտը առաջանում է, երբ զարկերակիկների պատերը բորբոքվում են վարակի դեմ իմուն պատասխանի կամ աուտոիմուն ռեակցիայի արդյունքում:
Դեղորայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան ճնշումը իջեցնող դեղամիջոցների (հակահիպերտենզիվ դեղամիջոցներ), ինչպիսիք են դիհիդրոպիրիդինները (նիֆեդիպին և նիկարդիպին), որոնք հանդիսանում են կալցիումական անցուղիների պաշարիչներ, արգելակում են զարկերակիկների մկանային շերտում տեղակայված կալցիումական անցուղիները, ինչը հանգեցնում է նրանց մկանային շերտի թուլացման:
Սա նվազեցնում է ծայրամասային անոթներում հոսքի դիմադրությունը՝ նվազեցնելով ընդհանուր համակարգային ճնշումը:
Մետզարկերակիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետզարկերակիկները (մետարտերիոլներ) զարկերակիկների տեսակ են, որ շրջանցում են մազանոթային շրջանառությունը[8]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Maton, Anthea; Jean Hopkins; Charles William McLaughlin; Susan Johnson; Maryanna Quon Warner; David LaHart; Jill D. Wright (1993). Human Biology and Health. Englewood Cliffs, New Jersey: Prentice Hall. ISBN 0-13-981176-1.
- ↑ Rahman, Masum; Abu Bakar, Siddik (4 December 2021). StatPearls [Internet] (Updated ed.). Treasure Island (FL): StatPearls Publishing. էջեր 2–5. PMID 32310381. Վերցված է 17 November 2022-ին.
- ↑ Riva, CE; Grunwald, JE; Petrig, BL (1986). «Autoregulation of human retinal blood flow. An investigation with laser Doppler velocimetry». Invest Ophthalmol Vis Sci. 27 (12): 1706–1712. PMID 2947873.
- ↑ Johnson, P. C. (1986). Autoregulation of blood flow. In Circulation Research (Vol. 59, Issue 5, pp. 483–495). Ovid Technologies (Wolters Kluwer Health). https://doi.org/10.1161/01.res.59.5.483
- ↑ Adar, SD; Klein, R; Klein, BE; Szpiro, AA; Cotch, MF (2010). «Air Pollution and the microvasculature: a crosssectional assessment of in vivo retinal images in the population based multiethnic study of atherosclerosis (MESA)». PLOS Med. 7 (11): e1000372. doi:10.1371/journal.pmed.1000372. PMC 2994677. PMID 21152417.
- ↑ Louwies, T; Int Panis, L; Kicinski, M; De Boever, P; Nawrot, Tim S (2013). «Retinal Microvascular Responses to Short-Term Changes in Particulate Air Pollution in Healthy Adults». Environmental Health Perspectives. 121 (9): 1011–6. doi:10.1289/ehp.1205721. PMC 3764070. PMID 23777785. Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին. Վերցված է 2013-06-26-ին.
- ↑ Nosek, Thomas M. «Section 3/3ch9/s3ch9_2». Essentials of Human Physiology. Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին.