Զարթի՛ր, լաօ
«Զարթի՛ր, լաո» Զարթի՛ր, լաօ/լաո | |
---|---|
ի երգը | |
Թողարկված | 1890-ականներ |
Ժանր | ժողովրդական երաժշտություն |
Լեզու | հայերեն |
Հեղինակ | Ֆահրատ |
«Զարթի՛ր, լաօ», հայկական ժողովրդական երգ, ստեղծվել է 1890-ական թթ. Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանում։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի բնօրինակի հեղինակն է Ֆահրատը (իսկական անուն ազգանունը՝ Խաչատուր Գևորգյան)։
Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու ազդեցիկ խումբ ուներ, չի գիտակցվում այլևս իբրև իրական պատմական անհատ, այլ հանդես է գալիս որպես ազատամարտիկի խորհրդանիշ։ Արաբոյի խմբի գործունեության ասպարեզը Մշո դաշտն էր, Սասունը։ 1893 թվականին Արաբոն Կովկասին վերադառնալիս հանկարծակի իր խմբով շրջապատվում է Բուլնըխի Գյալեռաշ ձորում. անհավասար կռվի մեջ բոլորը զոհվում են[1][2]։
Հետագա գործածության ժամանակ այս պատմական երևույթի հետ կապ ունենալը մոռացության է մատնվել։
Երգի կրած փոփոխությունները դրսևորվել են նաև վերնագրում՝ «Արաբոյի երգ»[3], «Քաջ Արաբոյի երգ»[4], «Մշեցու երգ»[5], «Զարթիր լաո»[6] և այլն։
Բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուժան ասկեար զօրք է ժողուեր
Եկեր Մշոյ դաշտն է պատեր։
Սուլթան կ՚ուզէ ջնջել մզի.
Զարթի՛ր, լաօ, մռնիմ քզի։
Խեղճ մշեցին մեռաւ լալով,
Օտար երկիրներ ման գալով
Մեռաւ թուրքի հարկը տալով.
Զարթի՛ր, լաօ, մռնիմ քզի։
Ի՞նչ անիծեմ թուրք ասկեարին,
Որ սպաննեց ջոջ Աբոյին։
Մեր յոյս թողեց օրօրոցին.
Զարթի՛ր, լաօ, մռնիմ քզի։
Ձև և կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արաբոյի երգը» հորինված է ավանդական օրորների նմանակությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ՝ արթնացնել, ոտքի հանել լաոյին, զենքի կոչել։ Օրորում կենտրոնական դեմքը մայրն է։ Նա որդուն պատմում է հայության թշվառ վիճակի մասին և առաջարկում զենքի դիմել, կշտամբում նրան սին հույսերով պատեհ առիթը բաց թողնելու համար.
- Սասունա սար փչե ուր հով,
- Զուր ե՞ք քնիս երազներով...
Մայրը մատնացույց է անում Արաբոյի, հորդորում որդուն՝ հետևելու Արաբոյի օրինակին՝ զինվորագրվել հայրենիքի ազատագրության գործին.
- Դեն իրիշկե՛, գալող ո՞րն է
- Քաջ Ատաբո բազդավորն է
- Կարմիր իրիցանց զինվորն է...
Երգի հիմնական տրամադրությունը բացահայտված է «զարթիր լաո, մեռնիմ քեզի» կրկնակի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է՝ ուղղված ողջ հայությանը։ Խնդրո առարկա երգը առավել տարածված, բազմաթիվ տարբերակներով գոյատևած ստեղծագործություններից է, որը կենդանի է նաև մեր օրերում։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրող տանի քուրդ Աբոյին,
Դեն իրիշկե գալող ո՞րն է,
Ելեք կայնե՛ք, կտրիճ Խերան,
|
Չուր ե՞րբ մնանք զէլու դռներ, Խըղք մշեցին մեռավ լալով, Գրող տանի քուրդ Հատոյին, Դեն իրիշկե՝ գալող ո՞րն ա, |
Խուժան ասկեր զգեզ պաշարե,
Ի՞նչ անիծեմ թուրք ըսկարին,
Չուր ե՞րբ մնամ էլու դռներ, |
Խեղճ մշեցիք մնացին լալով, Զարթնի՛ր, զարթնի՛ր, գնա Սասուն, Բոբիկ ոտքով չուր Ախթամար, Գրողը տանի քուրդ Հասոյին, |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Ղազիյան, Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1989 թ., Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |