Զավեն Պիպեռյան
Զավեն Պիպեռյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1984 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց |
Զավեն Պիպեռյան (1921, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 4, 1984, Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունն ստացել է Արամյան-Ունճյան թաղային և Տիպար կրթարան (Սուլթանյան) վարժարաններում, ապա Ստամբուլի Սեն-Ժոզեֆ ֆրանսիական լիցեյում և Առևտրական դպրոցում։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1945 թ.-ին «Ժամանակ» օրաթերթում։ Աշխատակցել է պոլսահայ բոլոր թերթերին, հանդեսներին, տարեգրքին, այդ թվում «Երջանիկի տարեգրքին», գրելով գերազանցապես պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Եղել է ետպատերազմյան տարիներին լույս տեսած «Նոր օր», «Ճառագայթ» և այլ առաջադիմական թերթերի խմբագրական կազմում։ 1949 թ.-ին փոխադրվել է Բեյրութ, երկար տարիներ աշխատել է «Զարթոնք» օրաթերթի խմբագրական կազմում։ 1960 թ.-ին վերարձել է Ստամբուլ։ Առանձին գրքերով լույս է ընծայած երկերն են՝ «Լկրտածը» (վեպ, 1959), «Ծովը» (պատմվածքներ, 1961), «Անկուտի սիրահարները» (վեպ, 1962), «Մեղապարտ ոսկին կամ աբեղայի մը գողգաթան» (ա. թ.): Հետմահու՝ 1984 թ.-ին լույս է տեսել նրա «Մրջյուններու վերջալույսը» ծավալուն վեպը։ Ֆրանսերենից կատարել է թարգմանություններ։ Օգտագործել է Նեմեսիս, Անի Ազատ, Սևանի մակուկավարը, Շիրակ և այլ ծածկանուններ։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լկրտածը» (վեպ, 1959)
- «Ծովը» (պատմվածքներ, հրատ. Կենտրոնական սանուց միության, 1961)
- «Անկուտի Սիրահարներ» (վեպ, 1962, «Թօ» մատենաշար)
- «Մրջիւններու Վերջալոյսը» (վեպ, 1984. ամբողջական հրատարակություն՝ 2007, հրատ․՝ «Արաս»)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Գաբրիելյան, Զավեն Պիպեռյանի հրապարակումները «Նոր օր»-ում։ «Գրական Սփյուռք» տարեգիրք, 2016, էջ 342-348։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սփիւռքահայ Արդի Գրականութիւն, էջ 519։
|