Զամպաքճյան թանգարան
Զամպաքճյան թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Ռումինիա |
Տեղագրություն | Բուխարեստ |
Հիմնադրվել է | 1947 |
Կայք | artline.ro/O_vizita_la_Muzeul_Zambaccian-241-1-n.html |
Զամպաքճյան թանգարան, Գրիգոր Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա ստեղծված պետական թանգարան Բուխարեստում։ Համարվում է Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Զամպաքճյանը իր հավաքածուն (մոտ 250 նկար ու 40 քանդակ) և սեփական շենքը 1947 թ-ին նվիրել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությանը։ 1957 թ-ին թանգարանի շենքը որոշ չափով վերափոխվել է. մեծացվել է ցուցադրման տարածությունը։ Թանգարանն ունի ռումին (Կորնելիու Բաբա, Նիկոլաե Գրիգորեսկու, Յոն Անդրեեսկու, Զամպաքճյան թանգարանի ընդհանուր տեսքը Թեոդոր Աման, Թ. Պալադի, Կ. Բըրնկուշ և ուրիշներ), օտար (Ալֆրեդ Սիսլեյ, Պոլ Սեզան, Ալբեր Մարկե, Կամիլ Պիսսարո, Անրի Մատիս, Պիեռ-Օգյուստ Ռենուար, Պաբլո Պիկասսո և ուրիշներ) և հայ (Աբգար Բալթազար, Ա. Ղարիբյան, Հ. Ավագյան, Ս. Թորոսյան) արվեստագետների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալֆրեդ Սիսլեյ. «Կամուրջ Սենայի վրա»
-
Ալբեր Մարկե. «Բուլոնի նավահանգիստ»
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար. «Մերկը բնանկարի ֆոնին»
-
Կամիլ Կորո. «Հանգստացող նիմֆան»
-
Կամիլ Պիսսարո. «Փոքր աղջկա դիմանկար»
-
Նիկոլաե Գրիգորեսկու. «Աղջկա դիմանկար»
-
Նիկոլաե Տոնիցա. «Երեխայի դիմանկար»
-
Պիեռ Բոնար. «Նատյուրմորտ պատուհանի դիմաց»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2008-05-21 Wayback Machine (Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղեր)
- Զամպաքճյան թանգարանի հավաքածուի առցանց ցուցադրություն Արխիվացված 2016-02-24 Wayback Machine
- Հարցազրույց Մարսել Զամպաքճյանի հետ, Գրիգոր Զամպաքճյանի զարմիկը Արխիվացված 2018-12-13 Wayback Machine
- Զամպաքճյան թանգարան Արխիվացված 2004-08-22 Wayback Machine (in French)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 654)։ |