Jump to content

Զահրա Խանում Թաջ ալ-Սալթանեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զահրա Խանում Թաջ ալ-Սալթանեհ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1883(1883-02-14)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհունվարի 25, 1936(1936-01-25) (52 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Նասր ադ Դին Շահ
 Taj al-Saltanah Վիքիպահեստում

Սալթանե կամ Թաջ ալ-Սալթանե (փետրվարի 14, 1883(1883-02-14), Թեհրան, Իրան - հունվարի 25, 1936(1936-01-25), Թեհրան, Իրան, պարս.՝ تاج‌السلطنه) Ղազարների դինաստիայի արքայադուստր, ով հայտնի էր որպես ֆեմինիստ, կանանց իրավունքների պաշտպան և հուշագրագետ։ Նա Պարսկաստանի թագավոր Նասր ալ-Դին Շահի(1848 թ․ - մայիս 1896 թ․) դուստրն էր, նրա կնոջ ՝ Թուրան էս-Սալթանեի կողմից։

Պարսիկ բանաստեղծ Արեֆ Քազվինին սիրահարված է եղել Սալթանեին և գրել է «Էյ Թաջ» բանաստեղծությունը նրա համար:

Հուշերում Սալթանեն նկարագրում է իր դաստիարակությունը թագավորական հարեմում ՝ օգտագործելով կերակրող բուժքույրեր և ստրուկներ ունենալու մասին արքունական օրենքների մանրամասները ՝ քննադատելու Ղազար հասարակությունը և պարսիկ կանանց առջև ծառացած սահմանափակումները։ Նա նկարագրում է սեփական տեսակետը 1896 թվականին իր հոր դեմ դավադրության և սպանության մասին։

Նա 13 տարեկանում ամուսնացած էր ազնվական, պաշտպանության նախարար Շոջա ալ-Սալթանեի որդու ՝ Սարդար Հասան Շոջա Սալթանեի հետ։ Նրանք ունեին չորս երեխա, երկու տղա, երկու աղջիկ։ Թաջը բաժանվեց ամուսնուց ՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը և դառնալով թագավորական ընտանիքի առաջին կանանցից մեկը, ով գնաց այդ քայլին[1]։

Նա մանրամասն պատմում է ութ տարեկան հասակում իր ցավոտ նշանադրության և պայմանավորված ամուսնությունների վնասների մասին։ Նա դեմ է արտահայտվում քողին ՝ համարում այն վնասակար ընտանեկան կյանքի համար և ընդհանրապես պարսկական հասարակությանը։ Սալթանեն խոսում է նաև ամուսնու արտամուսնական կապերից և ծննդաբերության ընթացքում մահվան վախից ՝ վիժում անելու իր ընտրության մասին[2]։

Հետագա տարիներին նա իր կյանքը նվիրում է գրելուն, ��արդալուն և իր սիրելի թոռնուհի ՝ Թաջ Իրանի մեծացնելուն, որի հետ նա հատուկ կապ ուներ և մեծապես ազդում էր նրա դաստիարակության վրա։ Սալթանեն մինչ մահը ապրում էր դստեր ՝ Թուրան Դուլայի հետ։

Տաջը մանկության տարիներին
Սալթանեն երիտասարդ տարիքում

Նա գրող էր, նկարիչ, մտավորական և ակտիվիստ, ով շաբաթը մեկ իր տանը հյուրընկալում էր գրական սալոններ։ Նա տիրապետում էր արաբերենին, ֆրանսերենին և նվագում էր ջութակ։ Նա արքունիքում առաջին կինն էր, ով հիջաբը հանեց և արևմտյան հագուստ հագավ։ Առաջինը, ով հուշագիր գրեց և քննադատեց միապետությունը ՝ Նասեր էլ-Դին Շահ և Մոզաֆար էլ-Դին Շահի իշխանությունը։ Նա այդ ժամանակ մեղադրեց Իրանի շատ խնդիրներ, ներառյալ աղքատությունը, զանգվածների կրթության ցածր մակարդակը և կանանց իրավունքները, ապաշնորհ միապետների վրա։ Արքայադուստրը աջակցում էր Պարսկաստանի մշակութային և սահմանադրական հեղափոխությանը։ Նա պայքարում էր կանանց իրավունքների համար և համարվում էր իսլամական աշխարհի կանանց իրավունքների առաջին ջատագովը։

Թաջ Սալթանեն Իրանում կանանց իրավունքների պաշտպան էր և ֆեմինիստ ։ Նա Իրանի կանանց Anjoman Horriyyat Nsevan կամ Women's Freedom Association (Կանանց ազատության հասարակություն) հիմնադիր անդամներից էր, որը աշխատում էր կանանց հավասար իրավունքների համար մոտավորապես 1910-ական թվականներից։ Նա գաղտնի կազմակերպում և մասնակցում էր կանանց իրավունքների ընդհատակյա ժողովներին ՝ ասելով իր երեխաներին և թոռներին, որ մասնակցում է կրոնական հավաքույթների։ Սալթանեն ղեկավարեց կանանց իրավունքների համար երթը դեպի խորհրդարան և Իրանի սահմանադրական հեղափոխության ջատագովներից էր։

Հուշագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հուշերը տպագրվել են « Crowning Anguish: Title of a Persian Princess from the Harem to Modernity» 1884 - 1914 (1996) խորագրի ներքո, խմբագրվել է Աբաս Ամանաթի նախաբանով և թարգմանվել է Աննա Վանզանի և Ամին Նեշաթիի կողմից։ Դրանք լավ ընդունվեցին, Times գրական հավելվածում դրանք նկարագրվեցին այսպես. "Ինչ-որ անսովոր և ծանր ոճով, Թաջի հուշերը, գրված 1914-ին, ընդգրկում են արագ փոփոխվող դարաշրջանի երեսուն տարի [...] Վերականգնող և ռեֆլեկտիվ, Թաջ ալ Սալթանեի հիշողությունների հետաքրքրաշարժ խառնուրդը նկարագրում է հարեմից մոդեռնիզմն անցնող կյանքի բախումները։" (1994 թ. Մարտի 4) Նեստա Ռամազաինիի անդրադարձը «Միջին Արևելք» ամսագրում գովերգում է գրքի բաց նկարագրությունը Քաջարի հարեմում առօրյա կյանքի և քաղաքական բախումների մասին[3]։

Նրա ձեռքով գրված հուշագրությունը թողարկվել է միայն մահվանից 60 տարի անց և այժմ գտնվում է Իրանի ազգային գրադարանի արխիվում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա թաղված է Թաջրիշի Zահիր օդ-Դոուլե գերեզմանատանը ։ Նրա կյանքը, նրա աշխատությունները և դերը որպես ֆեմինիստ Արևելագիտության առարկա է Թեհրանի համալսարանից մինչև Հարվարդի համալսարան։ 2015 թ.-ին Հարվարդն արխիվների համար Սալթանեյի սերունդներից ձեռք բերեց ընտանեկան լուսանկարներ, գրություններ, անեկդոտներ և պատմություններ արքայադստեր կյանքի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Պարսկաստանի Գեղեցկուհի Արքայադուստրերը...». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  2. al-Saltana, Taj (2003). Crowing Anguish: Memoirs of a Persian Princess, from the Harem to Modernity. Washington, D.C.: Mage Publishers. էջ 211. ISBN 0-934211-36-1.
  3. Ramazani, Nesta (Summer 1995). «Reviewed Work(s): Taj al-Saltana: Crowning Anguish: Memoirs of a Persian Princess from the Harem to Modernity, 1884-1914 by Taj al-Saltana, Abbas Amanat, Anna Vanzan and Amin Neshati». JSTOR. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]