Զագրեբի գեղարվեստի ակադեմիա
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | Ֆակուլտետ և գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1907 |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Դոլնի Գրադ |
Հասցե | Ilica 85, 10000 Zagreb |
Կայք | alu.hr(խորվ.) |
Academy of Fine Arts (Zagreb) Վիքիպահեստում |
Զագրեբի գեղարվեստի ակադեմիա (խորվ.՝ Akademija likovnih umjetnosti u Zagrebu կամ ALU), Զագրեբում հիմնված արվեստի խորվաթական դպրոց։ Զագրեբի համալսարանի կազմում ընդգրկված արվեստի երեք ակադեմիաներից մեկն է Զագրեբի դրամական արվեստի ակադեմիայի (ADU) և Երաժշտության ակադեմիայի (MUZA) հետ մեկտեղ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան հիմնադրվել է 1907 թվականի հունիսին որպես Արվեստի և արհեստների թագավորական քոլեջ (խորվ.՝ Kraljevsko zemaljsko više obrazovalište za umjetnost i umjetni obrt): Ի սկզբանե ունեցել է երեք բաժին՝ քանդակագործության, նկարչության և արվեստի կրթության։ Ակադեմիայի առաջին դասախոսական կազմում ընդգրված են եղել Ռոբերտ Ֆրանգեշ-Միխանովիչը, Ռուդոլֆ Վալդեցը, Ռոբերտ Աուերը, Օտոն Իվեկովիչը, Բելա Չիկոշ-Սեսիան, Մենցի Կլեմենտ Ցրնչիչը և Բրանկո Շենովան։ Ակադեմիան տեղակայված է Զագրեբի Իլիցա 85 հասցեում։
1926 թվականից ակադեմիայում կարճատև ակտից գործունեություն է ծավալել ճարտարապետության բաժինը, որը ղեկավարել է Դրագո Իբլերը։ Գրաֆիկական արվեստի բաժինը ստեղծվել է 1956 թվականին, վերականգնման բաժինը՝ 1997 թվականին, անիմացիոն և նոր մեդիա բաժինը՝ 1998 թվականին։ Ակադեմիան ունի վեց բաժին, որտեղ ընդգրկված են 365 ուսանող։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից ակադեմիայի կազում գործում են 6 ստորաբաժանում՝
- Գեղանկարչության
- Գրաֆիկայի
- Քանդակագործության
- Արվեստի կրթության (մանկավարժական)
- Վերականգնման և պահպանման աշխատանքների
- Անիմացիայի և նոր մեդիայի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akademija likovnih umjetnosti u Zagrebu: 1907-1987 Akademija likovnih umjetnosti, 1987 - Всего страниц: 101.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |