Զագրեբի բուսաբանական այգի
Զագրեբի բուսաբանական այգի | |
---|---|
Տեսակ | բուսաբանական այգի |
Երկիր | Խորվաթիա |
Վարչատարածք | Զագրեբ |
Ձևավորում | 1889 |
Զագրեբի բուսաբանական այգի (խորվ.՝ Botanički vrt u Zagrebu), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի բուսաբանական այգին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսաբանական այգին հիմնել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր Անտուն Հայնցը 1889 թվականին։ Մինչև 1946 թվականը այն համարվել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնին պատկանող բուսաբանական ինստիտուտին առընթեր հիմնարկություն, իսկ 1946 թվականից կցվել է համալսարանի գիտական ֆակուլտետին, որը հիմնադրվել էր այդ նույն տարում։
Զագրեբի բուսաբանական այգին, որը հիմնադրվելուց երկու տարի անց՝ 1891 թվականից բացել է իր դռները հանրության առջև, 1971 թվականին խորվաթական կառավարության որոշմամբ ստացել է բնության և մշակութային հուշարձանի կարգավիճակ և որպես պարտեզա-այգեգործական ճարտարապետության բարձրարժեք նմուշ՝ վերցվել օրենքի ու պետության պաշտպանության ներքո։ Բույսերի պաշտպանության ասպարեզում գնահատելի աշխատանք կատարելու շնորհիվ այն դարձել է Բուսաբանական այգիների միջազգային խորհրդի անդամ և ստացել նույնականացման միջազգային պայմանանիշ (կոդ)՝ ZAVRT:
Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 120 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 4,7 հեկտար տարածք[1], որտեղ աճեցվում, խնամվում են աշխարհի տարբեր ծայրերից բերված տասը հազարից ավելի բուսատեսակներ (ընդ որում՝ դրանցից շուրջ 1.800-ը՝ էկզոտիկ)։ Ջրային բույսերի համար ստեղծվել են հարմարավետ լճակներ։ Ուշագրավ է այն փաստը, որ հենց այդ լճակների ափերին է իր նշանակալից բնանկարներից մի քանիսը վրձնել խորվաթ անվանի նկարչուհի Սլավա Ռաշկայը[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Botanički vrt - przewodnik po Ogrodzie, wyd. Wydziału Przyrodniczo-Matematycznego Uniwersytetu w Zagrzebiu, 2010
- Botanical Garden - Faculty of Science University of Zagreb - przewodnik anglojęzyczny po Ogrodzie, wyd. Wydziału Przyrodniczo-Matematycznego Uniwersytetu w Zagrzebiu, 2010
- http://hirc.botanic.hr/vrt/home.htm - strona Ogrodu (dostęp 6.7.2010)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բուսաբանական այգու մուտքը
-
Կարմիր տաղավարը
-
Degenia velebitica
-
Delosperma cooperi
-
Մագնոլիայի ծաղիկ
-
Ջրաշուշաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Botaniska trädgården i Zagreb – officiell webbplats Կաղապար:Språkikon
- ↑ «Botanical Garden». Botanical Garden University of Zagreb. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի բուսաբանական այգի» հոդվածին։ |