Երկաթգիծ (կտավ)
Երկաթգիծ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե |
տարի | 1873[1] |
բարձրություն | 93,3 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 111,5 ± 0,1 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Արվեստի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Արվեստի ազգային պատկերասրահի կայքը | |
Ծանոթագրություններ | |
Le Chemin de fer by Édouard Manet Վիքիպահեստում |
Երկաթգիծ (ֆր.՝ Le chemin de fer, անգլ.՝ The Railway), ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1872-1873 թվականներին, հայտնի է նաև «Սեն Լազարի երկաթուղի» անունով։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։ Նկարի չափերն են 93,3×111,5սմ[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1874 թվականի Փարիզյան սալոնին Մանեն ներկայացված էր երեք աշխատանքներով՝ «Երկաթգիծ», «Ծիծեռնակներ», «Դիմակահանդես»[4]։ Վերջին երկուսը ժյուրին մերժում է, և սալոնին ներկայացվում է միայն «Երկաթուղի» կտավը[5]։ Շուտով այն վաճառվում է օպերայի ֆրանսիացի երգիչ և նկարների հավաքորդ Ժան-Բատիստ Ֆորին (Jean-Baptiste Faure)[2]:
1881 թվականին նկարը 5.400 ֆրանկով գնել է ֆրանսիացի նշանավոր հավաքորդ Պոլ-Դյուրան Ռյուելը (Paul Durand-Ruel)։ 1898 թվականին նկարը վաճառվել է նյույորքցի ձեռնարկատեր Հենրի Օսբորն Հեվեմայերին (Henry Osborne Havemeyer) և իր կնոջը։ Հեվեմայերի մահից հետո՝ 1907 թվականին, նկարը մնում է նրա կնոջը, իսկ նրա մահից հետո՝ որդուն՝ Հորաս Հեվեմայերին։ 1956 թվականին, կտակի համաձայն, կտավը փոխանցվում է Արվեստի ազգային պատկերասրահի��[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունը կատարվում է չուգունե ցանկապատի մոտ, որը բաժանում է քաղաքային փողոցը երկաթուղու գծերից։ Ձախում պատկերված է երիտասարդ կին՝ նստած ցանկապատի եզրաքարին։ Նա բռնել է բացված գիրք, իսկ ծնկների մոտ տեղավորվել է փոքրիկ շնիկ։ Կնոջ հայացքն ուղղված է ուղիղ նկարին նայողին. կարծես ինչ-որ մեկը հենց այդ պահին ձայն է տվել նրան։ Կնոջ կողքին նկարին նայողին մեջքով կանգնած է փոքրիկ աղջիկ, որը ցանկապատերի ճաղերից նայում է երկաթուղու գծերին՝ ցանկանալով ծխի միջից տեսնել անցնող գնացքը։ Ինչպես Մանեի այլ կտավներ, պատկերված տեսարանը ներկայացնում է և՛ իրական կյանքից կտրված պահ, և՛ կնոջ դիմանկար, և՛ ժանրային տեսարան[6]։
Նստած կնոջ բնորդը Վիկտորինա Մյորանն է՝ Մանեի սիրած բնորդը, ում նկարիչը պատկերել է նաև «Օլիմպիա», «Նախաճաշ խոտի վրա» կտավներում[7]։ Ենթադրվում է, որ կանգնած աղջկա նախատիպը Մանեի ընկեր, բանկիր Ալֆոնս Հիրշի (Alphonse Hirsch) աղջիկն է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 National Gallery of Art - Collection
- ↑ 2,0 2,1 2,2 «Manet, Edouard — The Railway, 1873» (HTML). National Gallery of Art. Վերցված է 04.12.2013-ին.
- ↑ «The Railway, oil on canvas by Édouard Manet, 1873». Encyclopædia Britannica — www.britannica.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 04.12.2013-ին.
- ↑ Анри Перрюшо Эдуард Мане (серия «Жизнь замечательных людей»). — Москва: Молодая гвардия, 1976.
- ↑ «Manet Dossier: Chronology». Musée d’Orsay — www.musee-orsay.fr. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 04.12.2013-ին.
- ↑ М. Гордеева Эдуард Мане (Великие художники, том 27). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — ISBN 978-5-87107-200-4
- ↑ Kathryn Hughes (25 января 2013). «Manet's forgotten muse: Victorine Meurent» (HTML). The Telegraph — www.telegraph.co.uk. Վերցված է 04.12.2013-ին.
- ↑ James H. Rubin Manet's Silence and the Poetics of Bouquets. — Cambridge, Massachussets: Harvard University Press, 1994. — С. 79. — 256 с. — ISBN 978-0-67454-802-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|