Երիցուկ երիցուկանման
Երիցուկ երիցուկանման | |
Երիցուկ երիցուկանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ցեղ | Երիցուկ (Matricaria) |
Տեսակ | Երիցուկ երիցուկանման (M. matricarioides) |
Միջազգային անվանում | |
Matricaria matricarioides |
Երիցուկ երիցուկանման (լատին․՝ Matricaria matricarioides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30սմ բարձրությամբ ուղիղ ճյուղավոր ցողունով և հաճելի բուրմունքով միամյա խոտաբույս է։ Տերևները ցողունագիրկ նստադիր են և կրկնակի կամ եռակի մասնատված։ Ծաղկազամբյուղներում գտնվում են կարճ ծաղկակոթերով խողովակաձև,լեզվակավոր ծաղիկները բացակայող խողովակաձև, կանաչավուն ծաղիկները։ Փաթաթոցի տերևիկները թաղանթային սպիտակ եզրաշերտով են, իսկ հարթ, երկարավուն պտուղները կողավոր սերմնիկներ են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում են ստորին կամ միջին լեռնային գոտիներում, գետափերին, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհների եզրին և աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկաբույլերը օգտագործվում են բուժական նպատակով։ Թուրը կիրառվում է որպես սպազմալիտիկ, քրտնաբեր և հանգստացնող միջոց[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|