Երեմ Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երեմ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1922 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | օգոստոսի 19, 1985 (63 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950) |
Ստեղծագործություն(ներ) | Ղազարոս Աղայանի կիսանդրի, Մովսես Խորենացու հուշարձան և Մայր Հայաստան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արմենակ Վարդանյան |
Yerem Vardanyan Վիքիպահեստում |
Երեմ Սրապիոնի Վարդանյան (փետրվարի 14, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 19, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938-1941 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1949-1956 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1961 թվականից՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտում։
Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Գործերին բնորոշ են վավերականությունը և կոթողային հնչողությունը[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպասում։ Մայրը» դիմաքանդակը (1967 թվական, գրանիտ, Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցու թանգարան)
- Ղազարոս Աղայանի կիսանդրին (1955 թվական, բրոնզ, բազալտ, Երևանի համանուն դպրոցի առջև)
- Նելսոն Ստեփանյանի կիսանդրին (1960 թվական, բրոնզ, բազալտ, Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղ)
- Մովսես Խորենացու հուշարձանը (1965 թվական, բազալտ, Մատենադարանի առջև)
- Գյումրու երկաթուղային կայարանի ճակատի հարթաքանդակները (1978 թվական, տուֆ, Սարգիս Յուխանյանի հետ, ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյան)
- «Ուսանողուհին», 1957 թվական
- «Էլեկտրիկ Նավասարդյանի դիմաքանդակը»
- «Կոմիտաս» (գիպս, 1969 թվական)
- «Կոմիտաս» (գիպս)
- «Երևանի Շինարարները» (բրոնզ)
- «Մայրություն» (շամոտ, 1975 թվական)
- «Մովսես Խորենացի» (գիպս) , տարբերակներ Մատենադարանի համար)
- «Թորոս Ռոսլին» (գիպս) , կոմպոզիցիա ( տարբերակ Մատենադարանի համար )
- «Թորոս Ռոսլին» (փայտ , տարբերակ Մատենադարանի համար )
- «Գրիգոր Տաթևացի» (փայտ , տարբերակ Մատենադարանի համար )
- «Րաֆֆի» (մարմար)�� 1954
- «Հովհաննես Թումանյան» ( մոմ )
- «Արամ Խաչատրյան » (գործ ՝ Արմենակ Վարդանյանի ՚ համահեղինակ ՝ Երեմ Վարդանյան )՚ (բրոնզ)։
- «Ալեքսանդր Պուշկին» (բրոնզ)
- «Ժ. Սրապյան» (բրոնզ, Երևան, 1977 թվական)
- ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձան Հոկտեմբերյանում
- «Լուռ վիշտ» (Արա Սարգսյանի ավարտական աշխատանքը (մարմար), որը լուսանկարներից նյութին փոխանցել՝ որպես քանդակագործի մահարձան իրականացրել է Երեմ Վարդանյանը ( գրանիտ)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Առուստամյան. « Մեծարվեստ, կոթողային, հավերժական» ( 2018 թվականին հրապարակվել է քանդակագործի ծննդյան 96-ամյակի առթիվ)։
- Արմեն Առուստամյան . « Հավետ ապրող կերպարներ նրա վսեմ արվեստում » ( 2020 թվականին հրապարակվել է քանդակագործի ծննդյան 98 - ամյակի առթիվ ) ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 319)։ |
Կատեգորիաներ:
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ