Երեմ Սաֆարով
Երեմ Սաֆարով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1906[1] (118 տարեկան) Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | էներգետիկ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1951) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեմ Զումշուդի Սաֆարով (դեկտեմբերի 25, 1906[1], Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ինժեներաշինարարական ուսումնարանը (1931)։ 1938 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Մինչև 1957 թվականը եղել է ջրային էներգիայի օգտագործման ամբիոնի, 1957-1958 թվականներին՝ արդյունաբերական էկոնոմիկայի, կազմակերպման և էներգետիկայի ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են հիդրոլոգիական, ջրատնտեսական, էներգատնտեսական հաշվարկի մեթոդներին, ջրատնտեսական համալիրներում կապիտալ ներդրումների որոշմանը, էլեկտրակայանների պարամետրերի հաշվարկի խնդիրներին։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 255)։ ![]() |
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Վիքիպեդիա:Անձինք, որոնց ներկա տարիքը մեծ է
- Հադրութ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ էներգետիկներ