Jump to content

Եր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Եր
ֆր.՝ Hyères[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎար և arrondissement of Toulon?
Մակերես132,38 կմ²
ԲԾՄ40 մետր, 2400 մետր, 0 մետր, 364 մետր
Բնակչություն55 103 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ83400[3]
Պաշտոնական կայքhyeres.fr(ֆր.)
Եր (Ֆրանսիա)##
Եր (Ֆրանսիա)

Եր ( ֆր.՝ Hyères ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վար դեպարտամենտի Տուլոնի շրջանում։ Եր կանտոնի[4] (մինչև 2015 թվականը՝ Լա Կրո կանտոն) վարչական կենտրոնն է։

Համայնքն զբաղեցնում է 132,28 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 55.007[5][6], 2012 թվականի տվյալներով՝ 55.402[7]: Բնակչության խտությունը կազմում է 419,0 մարդ/կմ²։

Երը Ֆրանսիական Ռիվիերայի ամենաառաջին և ծայր հարավային հանգստավայրն է։ Ծովից 5 կմ հեռավորության վրա գտնվող Երի նոր թաղամասերը արմավենու առատության պատճառով կոչվում են Եր լե Պալմիե ( Hères-les-Palmiers ):

Հիմնադրվել է անտիկ ժամանակներում որպես հունական Օլբիա գաղութ։ Մինչև 1481 թվականը գտնվել է Պրովանս կոմսության կազմում։ Ժամանակին եղել է կարևոր նավահանգիստ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ հենց այստեղ է ափ իջել խաչակրաց արշավանքից վերադարձող սուրբ Լյուդովիկոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երը գտնվել է Հարավֆրանսիական ռազմական գործողության կենտրոնում։

18-րդ դարում Երը միստրալից իր բնական պաշտպանվածության շնորհիվ դարձել է մոդայիկ հանգստավայր։ Բացի ֆրանսիական թագավորներից, հանգստանալու նպատակով ամռանը Եր են եկել անգլիական արքայազն ռեգենտը և թագուհի Վիկտորյան ։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն այստեղ ապրել է երկու տարի։ 1860 թվականի սեպտեմբերի 20-ին այս քաղաքում է մահացել Լև Տոլստոյի ավագ եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Տոլստոյը[8] ։ Կյանքի վերջին տարիները Եր-լե-Պալմիեի ծերանոցում է անցկացրել բանաստեղծ Գեորգի Իվանովը, ով մահացել է այստեղ 1958 թվականի օգոստոսին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 54 527 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 55 402 մարդ[7] ։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
285053487536123389994804351417550075452755402

Բնակչության դինամիկան[5][10] :

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին աշխատունակ տարիքի (15-ից մինչև 64 տարեկան) 33.319 մարդկանցից 23.666-ը տնտեսապես ակտիվ էին, 9.653-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության մակարդակը՝ 71,0%, 1999թ. եղել է 67,7%)։ 23.666 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էր 20476-ը (10824 տղամարդ և 9652 կին), որպես գործազուրկ հաշվառվել են 3190-ը (1491 տղամարդ և 1699 կին)։ 9653 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2888-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 3349-ը՝ թոշակառուներ, ևս 3416-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով[11][12] ։

2010 թվականի ընթացքում համայնքում եղել են 26258 հարկվող տնային տնտեսություններ, որոնցում բնակվում էր 55.030 մարդ։ Ընդ որում՝ միջին եկամուտը մեկ հարկատուի հաշվով կազմել է 19 հազար 113 եվրո[13] ։

Եր (1991–2020 averages, extremes 1959–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 23.0
(73.4)
23.3
(73.9)
25.9
(78.6)
27.2
(81)
35.6
(96.1)
36.5
(97.7)
42.3
(108.1)
37.8
(100)
36.5
(97.7)
29.7
(85.5)
25.0
(77)
23.9
(75)
42.3
(108.1)
Միջին բարձր °C (°F) 13.6
(56.5)
13.8
(56.8)
16.0
(60.8)
18.1
(64.6)
21.9
(71.4)
25.8
(78.4)
28.8
(83.8)
29.0
(84.2)
25.4
(77.7)
21.4
(70.5)
17.1
(62.8)
14.3
(57.7)
20.4
(68.7)
Միջին օրական °C (°F) 9.2
(48.6)
9.2
(48.6)
11.3
(52.3)
13.5
(56.3)
17.1
(62.8)
20.8
(69.4)
23.4
(74.1)
23.6
(74.5)
20.5
(68.9)
17.1
(62.8)
13.0
(55.4)
10.1
(50.2)
15.7
(60.3)
Միջին ցածր °C (°F) 4.9
(40.8)
4.6
(40.3)
6.6
(43.9)
8.8
(47.8)
12.3
(54.1)
15.7
(60.3)
18.1
(64.6)
18.3
(64.9)
15.5
(59.9)
12.8
(55)
8.8
(47.8)
5.9
(42.6)
11.0
(51.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −11.0
(12.2)
−7.1
(19.2)
−5.9
(21.4)
−0.4
(31.3)
1.0
(33.8)
6.5
(43.7)
9.9
(49.8)
8.6
(47.5)
6.0
(42.8)
2.3
(36.1)
−2.0
(28.4)
−4.9
(23.2)
−11.0
(12.2)
Տեղումներ մմ (դյույմ) 73.7
(2.902)
51.2
(2.016)
44.0
(1.732)
55.2
(2.173)
39.5
(1.555)
36.6
(1.441)
7.8
(0.307)
14.4
(0.567)
57.9
(2.28)
105.1
(4.138)
108.6
(4.276)
74.8
(2.945)
668.8
(26.331)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5.7 5.0 4.6 5.7 4.1 2.8 0.9 1.6 4.5 6.8 7.8 6.1 55.6
Միջ. ձնառատ օրեր 0.4 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.1 0.9
աղբյուր: Meteo France[14][15][16]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան ամրոցի ավերակներ Քաղաքի կենտրոնը Տամպլիեր աշտարակով Քաղաքի փողոցներում

Անհվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլոդի Գիյոն (ծնվ. 1990) - ֆրանսիացի ռեգբիստ
  • Պոլ Գիմար (1921-2004) - ֆրանսիացի արձակագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-270 du 27 février 2014 portant délimitation des cantons dans le département du Var». Директива от 27 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  8. Д. С. Мережковский Л. Толстой и Достоевский. Серия «Литературные памятники». М., «Наука», 2000
  9. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  10. «Население коммуны Йер» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  11. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Base chiffres clés: emploi — population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  13. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
  14. «Données climatiques de la station de Hyères» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  15. «Climat Provence-Alpes-Côte d'Azur» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  16. «Hyeres (83)» (PDF). Fiche Climatologique: Statistiques 1991–2020 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եր» հոդվածին։